o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.11.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մի զարմանալի բան տեղի ունեցավ ԱԺ-ում` Շանթ Հարությունյանի որդին` ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պարզվում է, որ նոյեմբերի 1-ից այլեւս չի աշխատում խորհրդարանում, ուր աշխատանք էր ստացել հունվարին. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլեւս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում: Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում` ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ: Կարծում եմ` աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին»: Սակայն զարմանալին այդտեղ ոչ թե հեռանալն է, այլ այն, որ նրան հեռացրել են. «ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ` հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար: Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»: Այստեղ հարկ է հիշեցնել, որ հայրը` Շահեն Հարությունյանը, կտրականապես հրաժարվել էր Նիկոլի հայտարարած համաներումից, եւ այստեղ, հավանաբար, Նիկոլն իր բնավորությանը հարազատ մնալով, այն է` չհանդուրժել իրեն չենթարկվող եւ իր թրի տակով չանցնող անձանց, հիմա էլ այդ ձեւով հորից վրեժ է լուծել որդու դեմ արված քայլով:

ԶԱՐՄԱՆՔ

Բոլորին զարմացրել է, թե ՆԻԿՈԼԸ այդ ի՞նչ «կոռուպցիոներներ» է փնտրում «Վատիկանի պադվալներում»: Դրա առնչությամբ, օրինակ, հայտնի ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը հռետորական հարցադրում է անում. «Այսքանից հետո, իտալական ոստիկանների մոտ պետք է որ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցեր առաջանային: Այդ ի՞նչ հանցագործներն են թաքնվում Վատիկանի նկուղներում, թե՞ Նիկոլ Փաշինյանը Վատիկանի մասին ապատեղեկատվություն է տարածում»: Բայց վերջնական պատասխանը, թե Վատիկանի նկուղներում ի՞նչ կա, տվել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը. «Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը: Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները` Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում: Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»: Ճիշտն ասած, նախկին դեսպանի հաղորդած տեղեկությունը մեզ մոտ զարմանալիորեն տագնապ հարուցեց` ախր, հանկարծ «սատանա բռնող» եւ Քրիստոսի հետ իրեն նույնացնող «վոժդը» պահի տակ չորոշի՞ սուրբ Պետրոսի աճյունը պատերով տալ, կամ ասֆալտին փռել:

ԶԱՐՄԱՆՔ

Մեկ ուրիշ նորություն էլ Նիկոլի գործողությունների մասին` նա արձակուրդ է ուղարկել ՊԵԿ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ եւ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ: Հետաքրքիր է, դա իրո՞ք սովորական արձակուրդ է, թե՞ արձակուրդի այն տեսակն է, որից չեն վերադառնում: Իսկ այդ երկուսը, թերեւս, կառավարության վերջին պրոֆեսիոնալներն են: Զարմանալի է, այդ ինչո՞ւ հանկարծ միաժամանակ, այն էլ այս խառը վիճակում, Նիկոլն արձակուրդ է ուղարկում այդ երկուսին: Չլինի՞ բանակի գլխին ինչ-որ օյին է ուզում խաղալ, կամ էլ ազատվել ՊԵԿ նախագահից, որը հասկանում է, որ Նիկոլի գաղափարը` հասնել կանխիկ դրամի շրջանառության իսպառ վերացմանը, խելագարության տիրույթից է ու ռեալ ֆինանսների հետ ոչ մի կապ ունենալ չի կարող:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА