o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆեդերացիայում մարզվում են շուրջ հիսուն հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որից 35 տոկոսը զինհաշմանդամներ են. Տեսանյութ

22.11.2019 11:26 ՍՊՈՐՏ
Ֆեդերացիայում մարզվում են շուրջ հիսուն հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որից 35 տոկոսը զինհաշմանդամներ են. Տեսանյութ

«Իրավունք TV»-ն եթերում հյուրընկալել էր Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում մեկ վերջույթով չեմպիոն դարձած, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանին: Մարզականից զատ, էլ ավելի հերոսական է փոխգնդապետ Ստեփանյանի զինվորական կենսագրությունը: Նշենք միայն, որ նա վիրավորվել է 2014 թվականին Արցախի սահմաններինª հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս. նա վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ կորցրեց երկու ոտքն ու աջ ձեռքը: Նման վիրավորումից հետո շատերը կյանքը կհամարեին ավարտված, բայց ահա Ս.Ստեփանյանը այդքանից հետ դարձավ աշխարհի չեմպիոն:

Ինչպե՞ս կարող եմ չսիրահարվել իմ փոքրիկ արքայադստերը. Ռոնալդու(տեսանյութ)

- Սպասելի՞ էր Ձեզ համար այդ հաղթանակը:
Այսպես ասեմ, դժվարությունները հաղթահարելով մարզվում էինք, պատրաստվում այդ օրվան, եւ անակնկալ չեղավ, որովհետեւ դա մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
- Գիտենք, որ պատանեկան տարիներին նաեւ ծանրամարտի սպորտի վարպետի կոչում եք ստացել: Ինչպե՞ս ստացվեց, որ ծանրամարտը թողեցիք եւ զբաղվեցիք բազկամարտով:
- Պատանեկության տարիներին տարբեր սպորտաձեւերով եմ ինձ փորձել` վերջում կանգ առնելով ծանրամարտի վրա եւ երկար տարիներ հենց այդ սպորտաձեւով եմ զբաղվել: Այո, ունեմ սպորտի վարպետի կոչում: Հետո ամուսանացա, թողեցի պրոֆեսիոնալ սպորտը, եւ միայն վերջին 4-5 տարիներին` վիրավորվելուցս հետո եմ սկսել բազկամարտ սպորտաձեւով զբաղվել: Այն ժամանակ հնարավոր չէր հա՛մ ընտանիք պահել հա՛մ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել. դա էր պատճառը, որ թողեցի: Իսկ հիմա կարողանում եմ համատեղել ե՛ւ ծառայությունը, ե՛ւ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, ե՛ւ ընտանիքիս կողքին լինել, ե՛ւ հասարակության հետ շփվել:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք` սպորտի բնագավառի հետ կապված: Եվ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մեր սպորտի վիճակը:
- Իմ նպատակները շատ են, հենց դա է պատճառը, որ մենք հիմնեցինք ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Առաջինը` նպատակ ունենք կոնկրետ հաշմանդամային սպորտը ՀՀ-ում զարգացնել: Փառք Աստծո, ստեղծեցինք, ունենք Ֆեդերացիային պատկանող մարզադահլիճ, թեեւ դեռ վարձակալական հիմունքներով: Շուտով, կարծում եմ, մերը եւս կունենանք: Ֆեդերացիայում մարզվում են շուրջ հիսուն հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որից 35 տոկոսը զինհաշմանդամներ են: Մեր նպատակը նրանց առողջ ապրելակերպ նվիրելն է, ինտեգրումը, շփումը, հաղթելու կերպար ձեւավորելն է: Եվ մոտ օրերս` դեկտեմբերի 3-ին մեկնելու ենք Լեհաստան, որտեղ տեղի է ունենալու բազկամարտի աշխարհի առաջնությունը: Մենք մեր ֆեդերացիայի 9 անդամներով գնալու ենք, որից 6-ը մարզիկներ են, երկուսըª մարզիչ, մեկը` օգնական, որովհետեւ մարզիկների մի մասը ունեն հենաշարժողական խնդիրներ, անվասայլակից են օգտվում: Մենք երկար ժամանակ մարզվել ենք, հիմա հասել ենք մի գագաթնակետի, երբ պետք է ցույց տանք մեր պատրաստվածությունը, թե ինչի ենք հասել: Նպատակը սա է, որ կարողանանք ցույց տալ, որ հաշմանդամությունով չի ավարտվում կյանքը, եթե մարդ հաշմանդամություն է ձեռք բերում, դա դեռ չի նշանակում, որ կյանքը ավարտվում է:
Մանրամասները դիտեք «Իրավունք TV»-ն տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА