o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՉ ԹԵ ԱՊՐԻՈՐԻ ԴԵՄ ԵՆՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ԱՅԼ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ»

22.11.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՈՉ ԹԵ ԱՊՐԻՈՐԻ ԴԵՄ ԵՆՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ԱՅԼ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ»

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ` այս շաբաթ քննարկեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ: Հենց սա էլ դրոշակ դարձրած` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է խորհրդարանական ընդդիմությանը, թե դեմ լինելով 2020 թվականի բյուջեի նախագիծին` դեմ եք աշխատավարձերի բարձրացմանը: Այս մասին «Իրավունքըե զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

- Մենք չէ, որ բյուջեի դրական մասը պետք է ներկայացնենք, այլ պետք է մեր ընդդիմադիր կարծիքը հայտնենք եւ թերությունները մատնանշենք: Եթե իրենք թոշակ կամ աշխատավարձ են բարձրացնում, մենք չենք կարող ասել, թե լավ բան չեք անում: Բայց բյուջեի նախագծում մենք տեսել ենք թերություններ: Ասում ենք գրված է` այլ ծախսեր, սա ասելով ի՞նչն է ֆինանսավորվում: Գիտության ֆինանսավորումը չի ավելացել, իսկ մենք մատնանշում ենք, որ գիտությանը պետք է հոգածություն ցուցաբերել, օգնել, մինչդեռ ընդհակառակը` որոշ հոդվածներով կրճատումներ կան: Մենք տեսնում ենք, որ պաշտպանության, անվտանգության հարցերով ֆինանավորումը ընդամենը 08 կետով է ավելացել: Սա բավարար չենք համարում, որովհետեւ ռիսկեր ունենք, որոնք սպասարկելու համար ավելի բարձր տոկոսի ֆինանսավորում է պետք: Ճանապարհաշինության մեջ որոշակիության, նախագծային փաստաթղթերը պատրաստ չունենալու խնդիր կա: Եթե դու որեւէ ֆինանսավորում ես անում, պետք է այն լինի նախահաշվարկի փաստաթղթերի հիման վրա, դու չես կարող ասել քանի կմ ճանապարհ կկառուցես, եթե չունես այդ նախագծային, նախահաշվային աշխատանքները: Վերջիվերջո, բյուջեի նախագիծը եւս օրենք է, ինչպես բոլոր օրենքները, եւ պետք է ունենա որոշակիության էլեմենտ: Մենք սա դիտարկում ենք ոչ թե իշխանության, այլ պետության խնդիր: Եվ, որպես ընդդիմություն, ամեն ինչ պետք է անենք պետության եւ ժողովրդի համար բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար: Հետեւաբար իշխանությանն ուղղված մեր հիմնավորված քննադատությանը, դիտողություններին պետք է վերաբերվեն հարգանքով, բայց, ցավոք, չի ընդունվում այդպես: Տպավորություն է, որ մենք ընդամենը ապրիորի դեմ ենք քվեարկում, բայց մենք դա հիմնավորում ենք:

Ամենաշատն ո՞ւմ իշխանության օրոք եւ ինչքանով է բարձրացել ամսական միջին աշխատավարձը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА