o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՄ քայլի» պատգամավորը կողմ է քվեարկել, բայց ասում է. «էդ կապ չուներ դրա հետ»

22.11.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԻՄ քայլի» պատգամավորը կողմ է քվեարկել, բայց ասում է. «էդ կապ չուներ դրա հետ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած հայտնի աղմկոտ օրենսդրական նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելուն, ի տարբերություն իր խմբակցության մյուս անդամների, զարմանալիորեն կողմ էր քվեարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԵԴՐԱԿ ԹԵՎՈՆՅԱՆԸ: Հիշեցնենք, որ այդ նախագծով առաջարկվում էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում եւ արգելել նույնասեռականների եւ սեռափոխված անձերի կողմից երեխա որդեգրելը: Այս մասին «Իրավունքը» փորձեց զրուցել Ս. Թեւոնյանի հետ, սակայն նա թեման լսելուն պես հրաժարվեց հարցազրույց տալ: Պնդեցինք, որ խոսքը զուտ իր քվեարկությանն է վերաբերում, սակայն ապարդյուն:

Շուշան Պետրոսյանը մրցանակի արժանացավ՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար (Տեսանյութ)

Բան չկա, ես հայ մարդ եմ, ամենակարեւորը` իմ ազգանունը «յան»-ով է վերջանում, եւ ես ամեն ինչ անում եմ, որ լինի նորմալ, արժանապատիվ, ոնց որ հայ մարդուն վայել է:

Այսինքն` տեխնիկական խնդիր չէր, իսկապես կո՞ղմ էիք այդ օրինագծին:

Էդ կապ չուներ դրա հետ:

Փաստորեն, տեխնիկակա՞ն խնդիր էր:

Կապ չուներ այդ նախագծի հետ, ես իմ վերաբերմունքն ունեմ, իմ կարծիքն ունեմ:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Հիմա Դուք իրականում դե՞մ էիք, թե՞ կողմ Գեւորգ Պետրոսյանի նախագծին:

Կապ չկար էլի, եթե ինչ-որ բան լիներ, կպատասխանեի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА