o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-Ն ԱՆՑԱՎ ՀԱԿԱԳՐՈՀԻ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՎ

22.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ-Ն ԱՆՑԱՎ ՀԱԿԱԳՐՈՀԻ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՎ

Չմեռանք, դա էլ տեսանք, թե ինչպես Միլանի հայկական եկեղեցում Նիկոլը ատելությունից փրփրակալած բերանով խոսում է սիրո եւ հանդուրժողականության մասին, եւ անգամ ինքն իրեն նույնացնում Քրիստոսի հետ: Իսկ դա վկայում է, որ պացիենտի վիճակն անհույս է:

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

 

ԽՈՒՃԱՊ ՔԱՅԼՈՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Եվ այսպես, ինքն իրեն Քրիստոս հռչակելով, Նիկոլը փսիխոզի դրսեւորո՞ւմ ունեցավ, թե՞ դա լուրջ տոտալիտար աղանդի առաջնորդի հայտ էր: Իսկ միգուցե երկուսը միաժամանա՞կ: Կարծում ենք` դրա վերաբերյալ իրենց խոսքը դեռ ասելու են հոգեբաններն ու հոգեբույժները: Իսկ, խոշոր հաշվով, նիկոլական ամբողջ թիմը, ժողովրդական խոսքով ասած, «յուղ է վառում», ինչը եւ արձանագրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

«Առանձնահատուկ հաճույք է դրսից հետեւել, թե Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո ինչպես է իշխանական քարոզչամեքենան յուղ վառում եւ իր բոլոր հնարավոր բացվածքներից թանձր ու մրոտ ծուխ հանում»: Իսկ Միլանում, ի թիվս այլ բլթոցների, հնչեց եւ հետեւյալը. «Կոռուպցիայի ողնաշարը ՀՀ-ում ջարդված է. պետությունից գողացված վերջին կոպեկը վերադարձվելու է... Այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, ու որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է: Արդարադատության ձեռքը հասնելու է նրանց. չգիտեմ` Վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները»: Դե դրանից արդեն կարող է նաեւ միջազգային սկանդալի հոտ գալ: Ինչ վերաբերում է Նիկոլի թիմին, ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  հասցրեց դրական արտահայտվել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին: Ճիշտ է, հետո նա ասաց, որ կատակ է արել, սակայն պարզ է, որ նա ազդանշան տվեց Նիկոլի նավը լքելու պատրաստակամության մասին: Իսկ Նիկոլի խորտակվող նավ մուտք գործած Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով անխոհեմաբար արդարացրեց ե՛ւ քաղաքական հետապնդումները, ե՛ւ դավադիրներ որակեց Նիկոլի արցախյան գործողությունները կասկածի տակ դնելով, ինքն իր սեփական ձեռքով մեծ հարված հասցրեց 2020-ին Արցախի նախագահ ընտրվելու իր շանսերին: Ի դեպ, հենց «Վերնատան» միջանցքներում պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը արձանագրեց Արայիկ Հարությունյանի ողբալի վիճակը. «Արցախում չկա նախագահական ընտրությունների օրակարգ: Արցախում մի օրակարգ կա` Արցախի արժանապատվությունը վերականգնելու: Ես հավատում եմ, որ արցախցին այնքան իմաստուն է, որ ինքն իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չի ընտրի նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են, այլ կընտրի նրան, ով Արցախի արժանապատվության տերն է եւ կարող է հավասարը հավասարի հարաբերություն ստեղծել»:

ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

Ու նաեւ շատ հետաքրքիր ազդակներ հնչեցրեց արդեն նաեւ ՀՖՖ-ն լքած Արթուր Վանեցյանը, ով հյուրընկալվել էր Սաթիկ Սեյրանյանի հեռուստաեթերում: Չպատասխանելով քաղաքական հարցերի մեծ մասին` նա ասաց, որ «կգա ժամանակը, ես անպայման կխոսեմ»: Այսինքն` օդում պարզեց մի մեծ դագանակ` հենց Նիկոլի գլխավերեւում: Բայց որոշ հարցերի նա տվեց դրական պատասխան, այն է` որ Սորոսի հիմնադրամը վտանգավոր է Հայաստանի համար, եւ կան ակտիվ կուսակցություններ, որոնք ֆինանսավորվում են արտերկրից:

2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Համացանցում վաղուց է շրջանառվում «Վերադարձ հանուն Հայաստանի» կարգախոսը, սակայն նման է, որ Զագրեբում Սերժ Սարգսյանը դրան տվեց իրական եւ շատ ակտիվ մեկնարկ: Եվ բացի իր հայտնի ելույթից, ՀՀ երրորդ նախագահը նաեւ ԵԺԿ-ի համագումարին ու դրան հաջորդած ԵԺԿ գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նշված է երրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում, բազում հանդիպումներ է ունեցել կուսակցությունների պատվիրակությունների, ԵՄ պաշտոնյաների, պետությունների ղեկավարների հետ: Ի դեպ, շատ հետաքրքիր էր, որ Սերժ Սարգսյանն այդտեղ էլ հնչեցրեց պոպուլիզմի դեմ պայքարի հարցը, որը շոշափվել էր ավելի վաղ` ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ընթացքում: Ու համագումարին ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց պոպուլիզմի դեմ պայքարի մասին: Այսինքն` դա միջազգային ընդգրկուն թրենդ է, որի մասնակիցն է Սերժ Սարգսյանը: Բնականաբար, համագումարին մասնակցելու եւ ելույթ ունենալու պահն էլ շատ ճշգրիտ էր ընտրված, եւ կարծում ենք` ընտված էր երկուստեք: Ինչ վերաբերում է բուն ելույթին, ապա Սերժ Սարգսյանը շատ կոշտ գնահատական տվեց քայլոների վարչախմբի գործունեությանը. «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը: Չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը: Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը: Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը, եւ ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»: Սա, անշուշտ, քաղաքական բառապաշարի շրջանակում հնարավոր ամենակոշտ գնահատականն է, եւ պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներքաղաքական դաշտում մեկնարկում է լայնամասշտաբ գրոհ ընդդեմ նիկոլական վարչախմբի: Իսկ անկումային փուլում գտնվող քայլոների դեմ այդ հակագրոհը, բնականաբար, շատ էապես է արագացնելու «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւի շրջանակներում ընդդիմադիրների համատեղ գործողությունները: Ի դեպ, փաստ է, որ թեեւ դրսի թելադրանքով Նիկոլը սկսեց առաջ տանել ազգապիղծ Ստամբուլյան կոնվենցիան, սակայն այդ նույն դրսից, մասնավորապես Եվրոպայից նա զրոյական աջակցություն է ստանում եւ ստանալու, ինչի վկայությունը նաեւ ԵԺԿ համագումարն էր: Ազգ պղծելը նրան չօգնեց, փոխարենը սրընթաց անդունդը գլորեց «ժողվարչապետի» վարկանիշը: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ուղերձ ուներ նաեւ Նիկոլի ընտրազանգվածի համար. «Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»: Եվ վերջապես, նա շատ հստակ ներկայացրեց իր մոտեցումները Արցախի հարցի վերաբերյալ: Եթե Սերժ Սարգսյանը հստակորեն ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա Նիկոլը շարունակաբար «Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի» լուծման մասին է բարձրաձայնում: Եթե Սերժ Սարգսյանը այդ հեղինակավոր եվրոպական ամբիոնից ելույթ ունեցավ հայերեն, ապա Նիկոլը ամենուրեք ելույթներ է ունենում կոտրտված ռուսերենով, կամ ոչ պակաս կոտրտված անգլերենով: Այսինքն` ՀՀԿ առաջնորդը ցուցադրում է անվերապահ հարգանք պետական հիմնարար արժեքների, այդ թվում եւ պետական լեզվի հանդեպ, իսկ ձախողակ դիկտատորիկը ի ցույց է հանում սեփական ցավագին օտարամոլությունը, որն իրեն ծիծաղի առարկա է դարձնում: Ինչ կարելի է սպասել` ամենայն հավանականությամբ, փետրվարին, երբ լրանում է նոր ԱԺ-ով Նիկոլի վարչապետության մեկ տարին, նրա երգը կերգվի շատ արագ ու մեկընդմիշտ: Բայց հաշվի առնելով, որ Նիկոլն ինքն իրեն քշել է անկյուն եւ սխալը սխալի հետեւից է անում, բացառված չէ, որ անգամ 2020 թվականը դիմավորենք առանց Նիկոլի:

«ԶԼԱՓԱՄԱՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ», ԿԱՄ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄՀԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА