o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նոր» Հայաստանի «հուսահատության գազելը»

22.11.2019 02:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր» Հայաստանի «հուսահատության գազելը»

Ժամը ժամից անցել էր, ցուրտն ու մութն էլ վրա հասել: Կանգառում մի կին բարձրացավ գազել ու պայթեց. «Մի ժժժամ ա, տռռռանսպորտ չկա, էս ո՞նց եք աշխատում…»: Բարկությունից կամիկաձե դարձած տիկինը «ժ»-ի ու «ռ»-ի վրա այնպես խրեց շեշտը, որ այստեղ անզոր էր որեւէ կետադրական կանոն: Ավելին՝ խրած շեշտերն այնքան խորն էր, որ կանգնեց ուղիղ վարորդի կոկորդին եւ չուշացավ արձագանքը. «Տո լա՛վ եմ անում, քո նմանների աչքն էլ հանո՛ւմ եմ»: Թեմային խառնվեցին բենզինի վրա կրակ լցնող ուղեւորները, որոնց սիրտը, անկախ ցրտից, հովացել էր պայթունավտանգ տիկնոջ շշպռոցից: Սրանք էլ, թե. «Ի՞նչն ես լավ անում, սաղս էլ ժամերով տրանսպորտ ենք սպասում»: Իրար հերթ չտալով հաստատեցին մեկը մյուսին ու սպասեցին «մեղադրյալի» վերջին խոսքին. «Գնացեք ձեր վարչապետին ասեք, թող 9-ից հետո՝ քշող վարորդներին աշխատավարձ տա, մենք էլ դատարկ լինի, թե լիքը կքշենք»: Այս խոսքի վրա ծնկներին խփեց մինչեւ այդ պահը լուռ՝ մի թավշյա տատիկ, որի անունն ամենեւին էլ Պողոս չէր. «Նիկոլիս բան չասեք, Նիկոլն ի՞նչ անի, ո՞րն անի ախր…»: «Տո դուք սկի ցերեկով նորմալ ժամանակին չեք քշում», - վրա բերեց մեկ ուրիշը: Տատի մեջքին կանգնեց եւս մի գլխարկով «դուխով». «Էդ ձեր գիծը մասնավոր չի՞, խի՞ պիտի Նիկոլն աշխատավարձ տա»: Այ, որ աշխատավարձին կպան, վարորդն էլ հիշեց անցավորներին. «Ձեր նման պասաժիրների էրեսից ա, որ վարորդ չի դիմանում, հենա քանի հոգի ինֆակտից մեռան, նեռվերը չհերիքեց, էն-էն կատաղած կնիկը բա…»: Այս խոսքերը դիպան մի քանիսի լարերին, կատաղած կնիկն էլ հանդարտվեց. «Ախր, ես սաղ կյանքս չարացած չեմ եղել ոչ մեկի վրա, բայց էս ցրտին մի ժամ կանգառում, ո՞վ կանգնի չչարանա»: Գտնվեցին նույնիսկ վարորդին պաշտպանողներ. «Գիծը մասնավոր ա, թող գոնե պլանի փողը քիչ վերցնեն, էս մարդիկ էլ կքշեն»: Թավշյա տատը նեղված էր, որոշվեց «տռռռանսպորտի» խնդրի մեղքը բարդել ոչ թե վարչապետի, այլ «տռռռանսվեստիտի» կերպար կերտած քաղաքապետի՝ Հայկ Մարությունյանի վրա: Թեման դեռ կզարգանար, բայց մեկը տեղից գուժեց. «Համբերեք մի քանի որ, ասում են՝ էս գիծը փակվելու է դեկտեմբերի 5-ից»:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը թմրադեղերի ազդեցության տակ սելֆին էր

Եվ տիրեց լռություն, հուսահատության գազելն էլ, մի ժամ սպասելն էր դարձավ վերջին հույսն ու լույսը: Հասարական տրանսպորտի լռությունը խախտեց վարորդը. «Պիտի ծխեմ, ուզում եք նկարեք, ուզում եք, ձեր Նիկոլի պես եկեք հետս սելֆի արեք, մեկ ա պիտի ծխեմ»: Ոչ ոք չառարկեց, որովհետեւ գիծը փակելու մասին լուրից հետո՝ անգամ թավշյա տատն ու կատաղած տիկինն էլ մի-մի ղուլաբ կուզեին քաշեին:

Այո, վերոգրյալը կարող էր լինել տրագիկոմեդիա կամ ժամանակի տրենդի մեջ՝ ֆուտուրիստական ներկայացում, բայց չէ, հերոսներն իրական են, դեպքն՝ այսօրվա պատահած, վավերագրողն էլ ես էի՝ նյութի հեղինակը, այս դեպքում, որպես իրադարձությունների զարգացմանը կողքից հետեւող ուղեւոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА