o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՖՖ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

21.11.2019 19:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
ՀՖՖ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Երբ ես 2018 թվականի հոկտեմբերին ընտրվեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել ֆուտբոլի ֆեդերացիա, ՀՖՖ գործկոմի նիստից հետո հայտարարեց ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։

Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետը՝ կառավարության անդամներին

«Ասել էի, որ ես՝ որպես ՀՖՖ նախագահ, և գործկոմի անդամները, եկել ենք մեկ նպատակով՝ առողջացնել հայկական ֆուտբոլը, ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ և ընտրել նոր գործկոմի անդամներ և ՀՖՖ նախագահ, որը կզբաղվի ֆուտբոլի առողջացմամբ։ Այսօր տեղի ունեցածը մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն է։ Դեկտեմբերի 23-ին մենք կունենանք հերթական ժողով, նոր նախագահ և նոր գործկոմ», - ասաց Արթուր Վանեցյանը։

«Առաջիկա մեկ ամիսը գործկոմի միակ գործն է լինելու ժողովում առկա հասարակական կազմակերպությունների ցուցակը մաղելը, իսկ ընթացիկ կառավարմամբ կզբաղվի Արմեն Մելիքբեկյանը», - նշեց գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Վանեցյանն էլ հայտարարեց, որ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն, այլապես նիստից հետո բոլորը միասին դուրս չէին գա և միասնական հայտարարություն չէին անի։

«Եկեք չքաղաքականացնենք։ Թե քաղաքական դաշտում ով, ինչ հայտարարություն կանի և ինչ գործունեություն կծավալի, դա յուրաքանչյուրի անձնական գործն է։ Մենք այստեղ քննարկել ենք բացառապես ֆուտբոլային հարցեր», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ առաջիկայում չի առաջադրվելու ո՛չ որպես գործադիր կոմիտեի անդամ, ո՛չ էլ որպես ՀՖՖ նախագահ։

«Այս փուլում ես ֆուտբոլի ֆեդերացիայի հետ որևէ առնչություն չեմ ունենալու», - ասաց Վանեցյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА