o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է սրա տերը

21.11.2019 14:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ո՞վ է սրա տերը

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դառնում շատ տարօրինակ եւ անտեղի նյութեր` ադրբեջանցիների հետ հայերի բարեկամություն անելու վերաբերյալ: Մե՛կ Հանրային հեռուստատեսությամբ գովաբանում են «ջան-ջիգյար» հարեւանությունը, մե՛կ վարչապետի տիկինն է հատուկ ջանքեր գործադրում ադրբեջանական մայրերին իր բարեկամների ցուցակ մտցնելու մեջ, մե՛կ ինչ-որ ադրբեջանական ֆիլմեր են հայտնվում տարբեր փառատոնների ցանկերում եւ ցուցադրվում հայկական բեմահարթակներում, իսկ ամենազավեշտալին այն է, երբ  Հ.Հակոբյանի (Ճոյտի) նման  օդիոզ ֆիգուրները սկսում են գովաբանել  հայ-ադրբեջանական բարեկամությունը  եւ ինչ-որ ֆիլմեր նկարահանել: Ընդ որում,  ճիշտ է, ֆիլմը չոբանավարի է նկարահանվում, սակայն միտումը ակնհայտ եւ վնասակար է:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Ադրբեջանցիների եւ թուրքերի հետ հաշտեցման թեմայից էլ առավել  նողկալի կերպով Հայաստան է ներթափանցել տարբեր տեսակի գոմիկների, տրասգենդերների եւ նմանտիպ համասեռամոլների վերաբերյալ քարոզչական թեմաները: Բանը հասավ նրան, որ Նիկոլը անձամբ ստիպված եղավ հայտարարել, որ այդ քարոզը նա վերցնում է իր անձնական պաշտպանության տակ:

Եվ վերջապես մեր առօրյան լցվել է Հայոց լեզվի, Հայոց պատմության, Հայ եկեղեցու պատմության դեմ գործողություններով ու քարոզչությամբ: Այդ առարկները փորձում են հանել բուհերի եւ դպրոցների կրթական ծրագրերից, վարկաբեկում են եւ ստորացնում: Այդ ուղղությամբ հսկայական ջանքեր է գործադրում սոցցանցերում «դդում» մականունը ստացած եւ իր պահվածքով սրտխառնոց առաջացնող կրթամշակութաեւայլնի նախարար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը:

Պարզվում է, այդ ամենը ֆինանսավորելու մեջ  ԱՄՆ-ի դեսպանատունը ունի իր համեստ ներդրումը` ընդամենը մոտ կես մլն դոլարի չափով: Տարվա սկզբին  այդ «աստվածահաճո» հիմնարկությունը  հայտարարել է դրամաշնորհային ծրագիր` 450 հազար ԱՄՆ դոլարի չափով:  Ինչպես ասված է ծրագրի նկարագրի մեջ. «ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով»  ֆինանսավորում է «Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը եւ քաղաքացիական կրթությանը/ դաստիարակությանը միտված» ծրագրեր: Այնուհետեւ  պարզ է դառնում, որ «հատուկ ուշադրության կարժանանան այն նախագծերը, որոնք միտված են... Հայաստանի եւ Ադրբեջանի եւ  թե-կամ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների հաշտեցմանն ու նրանց միջեւ տեւական գործակցությանն ուղղված  խթանմանը»:  Այսինքն` ԱՄՆ-ի Պետդեպը մեզ առաջարկում է աչք փակել Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների վրա, թե պատրաստվում է զավթել ոչ միայն  ազատագրված տարածքները, այլեւ` Արցախը, Սյունիքը եւ անգամ Երեւանը, իսկ Թուրքիայի պարագայում մոռանալ Ցեղասպանությունը եւ հաշտվել վերջիններիս հետ: Ցեղասպանությունը չճանաչած, Թուրքիային եւ Ադրբեջանին հսկայական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ն հսկայական միջոցներ է ծախսում` Հայաստանում պատմական հիշողությունը մարդկանց ուղեղներում անջատելու եւ տարրական  ինքնապաշտպանության  բնազդից զրկելու համար:

Ստորեւ նաեւ մանրամասնվում է, թե ինչ են հասկանում  ԱՄՆ դեսպանատանը` «Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման» տակ: Պարզվում է, որ դրա տակ  ԱՄՆ դեսպանատունը հասկանում է «փոքրամասնությունների եւ հասարակության խոցելի խմբերի իրավունքների շեշտադրում»: Դեռեւս  այդ խուճուճ տերմինաբանությանը չծանոթացած` մեր ընթերցողներին պարզաբանենք, որ խոսքը գնում է տարբեր համասեռամոլների, սեռափոխների եւ նմանտիպների մասին:

Իհարկե, կարելի է հարց տալ, թե ի՞նչ գործ ունի ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի քաղաքացիների կրթության, ավելին ` դաստիարակության հետ, եւ արդյոք Հայաստանի քաղաքացին այդքան անկիրթ ու անդաստիարակ է, որ պետք է ծախսել հասկայական գումարներ նրան կրթելու ու դաստիարակելու համար: Իհարկե, ոչ: Պարզապես այն կրթությունը եւ այն դաստիարակությունը, որ ստանում են կամ ունեն Հայաստանի քաղաքացիները, դուր չի գալիս քեռի Սեմին եւ, նա  հերթական անգամ որոշել է մեզ վերակրթել եւ վերադաստիարակել, զրկելով ազգային արժեքներից, մտածելակերպից, հպարտությունից եւ անվտանգության զգացողությունից:

Դժբախտաբար, «Նոր» Հայաստանում  իշխանությունը զավթած անձինք եւ նրանց պնակալեզները առանձնապես խտրականություն չդնելով փող գռփելու  մեթոդների  աղբյուրների եւ նպատակների միջեւ, պատրաստակամությամբ կատարում են  հայ ազգին նորովի կրթելու, իսկ ավելի ճիշտ` կրտելու դավաճանական գործառույթը, ավելին` իշխանության մեջ հայտնված սորոսասունների քիմքին շատ անգամ հաճո է այն  անբարոյականությունն  ու կեղտը, հակահայկականությունն ու ստորությունը, որը նրանք քարոզում են տարբեր ամբիոններից եւ ներմուծում են տարբեր մեթոդներով: Պատահական չէ, որ Նիկոլը հայտարարեց, որ կրթական ասպարեզում «նոր գինին պետք է լցնել նոր տիկերի» մեջ: Նոր գինին` հակաքրիստոնեական ու հակահայկական քարոզն է, իսկ  նոր տիկերը` ազգային մտածելակերպից զուրկ զոմբիացված աշխարհաքաղաքացիների նոր դասն է, որ փորձում են ստեղծել Հայաստանի ներկայիս օկուպացիոն իշխանությունները: Այսպիսիների նմանները բազմակի անգամ  տարբեր թափոնների նման ժամանակ առ ժամանակ բարձրանում էին մեր պատմության գետի ջրի երեսը, սակայն միշտ էլ ազգային ինքնության հզոր ալիքը նրանց վռնդում էր օտար ափեր, որտեղ նրանք դատապարտված էին չորացման եւ անհետացման: Այս անգամ էլ լինելու է այդպես` ազգային  ինքնության ու ցասումի ալիքը արդեն բարձրանում է:

«ՆԻԿՈԼ, ՄԵՆԱԿ ԱՆԿԵՂԾ, ՔԵԶ ԱՍԵԼ ԵՆ, ԲՈՒԺՎԵ՞Լ ԵՍ, ԹԵ՞ ՔՈ ՁԵՒԵՐՈՎ ԹՌԱՐ

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ VI գումարման (օրինական, սակայն ժամանակավորապես չգործող) Ազգային ժողովի պատգամավոր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА