o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Forbes. Սոբչակը գլխավորել է Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը

21.11.2019 20:14 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Forbes. Սոբչակը գլխավորել է Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram սոցցանցում ամենից շատ է վաստակում գովազդներից, հետևում է Forbes-ի հրապարակած նյութերից:

Հրատարակության վարկածով՝ հեռուստահաղորդավարուհին և «Սուպեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը մեկ տարում գովազդներից վաստակել է 1,6 միլիոն դոլար:

Սոբչակը մեկնաբանել է Վիտորգանի հետ բաժանումը

Երկրորդ հորիզոնականում հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն է, որը հանդիսականներին հայտնի է «Արծի՞վ, թե՞ գիր» հեռուստահաղորդումից, նրա տարեկան եկամուտը  0,86 միլիոն դոլար է: Առաջատարների եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան՝ տարեկան 0,86 միլիոն դոլար եկամտով:

Instagram-ում մյուսներից ավելի շատ վաստակող բլոգերների հնգյակ են մտել ավտոբլոգեր և «NeedFor Speed» խաղի աշխարհի չեմպիոն Ալան Ենիլեևը (0,85 միլիոն դոլար) և երգչուհի Պոլինա Գագարինան (0,77 միլիոն դոլար):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА