o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանկական Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուցիչը բեմում ուշագնաց է եղել

21.11.2019 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Մանկական Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուցիչը բեմում ուշագնաց է եղել

«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի Ռուսաստանի ներկայացուցիչը՝ 13-ամյա Դենբերել Օրժակը, հոսպիտալացվել է Լեհաստանի հիվանդանոցներից մեկն այն բանից հետո, երբ առաջին փորձի ընթացքում ուշագնաց է եղել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից։

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Arena Gliwice բեմում առաջին փորձի ընթացքում Օրժակը թուլություն է զգացել, բժիշկներ են հրավիրվել, որոնք տղային հանգիստ են խորհուրդ տվել։ Դենբերելի կողքին են նրա տատիկը եւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչները։ «Դենբերելն ուշագնաց է եղել առաջին փորձի ընթացքում։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Տղան հետազոտություն է անցել։ Նրան հանգիւստ են խորհուրդ տվել, եւ նա կմնա հիվանդանոցում բուժանձնակազմի հսկողության ներքո։

«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Կարինա Իգնատյանը «Colors of your dream» երգով։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА