o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

21.11.2019 10:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ 

Ձեր սիրելիին ցույց տվեք ձեր աշխատասիրությունը: Նա պետք է տեսնի, որ դուք ամեն ինչ կանեք հաղթական արդյունքի հասնելու համար: Այդպիսով դուք նրա աչքին կբարձրանաք, իսկ դա այն է, ինչ ինքներդ եք ցանկանում…

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը կզբաղվեն մանկավարժական գործուներությամբ: Մասնավորապես, նրանցից շատերը դեռահասների հետ կպարապեն օտար լեզուներ: Միայն թե չկորցնեք չափի զգացումը. պետք չէ երեխաներին միանգամից շատ ինֆորմացիա տալ, այլապես նրանց հետ չեք կարող ստեղծել փոխըմբռնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի ինքներդ ձեզ նվերներ մատուցեք: Միգուցե դրանք շատ թանկարժեք չլինեն, բայց հաստատ կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր խեցգետինները պետք է զգույշ լինեն տնային գործերում: Ձեր սիրելին կհրաժարվի տեսնել ձեզ գլխավորի դերում: Հատկապես, զգույշ եղեք խոհանոցային գործերում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կնկատեք, որ ձեր որոշ սովորություններ ձեզ բարկացնում են: Դրանցից պետք է շատ զգուշորեն ազատվել, որպեսզի ձեր նույնիսկ սիրելին չնկատի ձեր անհանգստությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Շատ զգույշ եղեք: Տասն անգամ մտածեք, մինչեւ ինչ-որ բան ասելը: Ձեր սիրելիին ասած ցանկացած անզգույշ խոսք կարող է ձեր դեմ ուղղվել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժգոհ կլինի ձեզանից, սակայն նա այդ դժգոհության մասին չի արտահայտվի եւ լուռ կպահի իր մեջ: Բայց դուք նոր չեք ճանաչում նրան: Ինքներդ էլ կարող եք հասկանալ, թե իչպես պետք է շտկել իրավիճակը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր մտքի թռիչքը կօգնի, որպեսզի հասկանաք եւ բացահայտեք որոշ փաստեր, որոնք ձեր սիրելին ինչ-ինչ պատճառներով փորձում էր թաքցնել ձեզանից: Դրանք որեւէ լուրջ խնդիր չեն պարունակում, պարզապես, նա որոշել էր այդ մասին լռել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք չէ շատ ինքնաքննադատությամբ զբաղվել եւ նույնը սպասել սիրելի անձնավորությունից: Նա ձեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ թե այն կերպարը, որը փորձում եք ստեղծել: Իսկ եթե, այնուամենանիվ, նրան դուր է գալիս ձեր հորինած կերպարը, ապա բաժանումը սարերի հետեւում չէ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ 

Մտածեք ձեր հարաբերությունների լրջության մասին: Եթե երջանիկ եք զգում նրա հետ, ուրեմն փորձեք հարաբերություններն այլ մակարդակի բերել: Միայն որոշակի առաջընթացի դեպքում ձեր հարաբերությունները կարող են դրական լուծում ստանալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելիին այսօր միայն դուք կարող եք բուժել; Ոչ մի դեղորայք այդքան արդյունավետ չի լինի նրա համար, որքան ձեր մեկ համբույրը կամ ջերմ խոսքը: Ուստի, դարձեք նրա համար բժիշկ Այբոլիտ:

ՁԿՆԵՐ 

Եթե այսօր զգաք, որ մրսում եք, շտապ նստեք վառարանի մոտ: Պարտադիր չէ ուժեղ կրակ վառել, ցանկալի է, որ ձեր սիրելին ձեր կողքին լինի: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА