o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է

21.11.2019 10:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է

Ողջույնի համաշխարհային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: Նրա գլխավոր նպատակը լայն հասարակայնության ուշադրությունը անձնական շփման կարեւորության վրա հրավիրելն է։ Չէ՞ որ միայն բարեհամբույր շփման միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ, կարելի է լուծել ցանկացած խնդիր։

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Այս տոնը 1973թ․ «սառը պատերազմի» ամենաթեժ շրջանում, Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ հակամարտությանը ի պատասխան, մտածել են Երկու ամերիկացի եղբայրներ՝ Մայքլ եւ Բրայան ՄքՔոմաքները (Michael and Brian McCormack): Օրը անհրաժեշտ էր որպես միջազգային լարվածության դեմ բողոքի միջոց։

«Պետք է հասարակ, սակայն արդյունավետ արարք»,- որոշել են եղբայրները եւ սրտառուչ ողջույններ ուղարկել աշխարհի տարբեր անկյուններ։ Նրանք ոչ մեկի չեն պարտադրել իրենց գաղափարները։

Այդ գաղափարն իր աջակիցներին է գտել աշխարհի 180 երկրներում։ Այդ օրվանից Ողջույնի համաշխարհային օրը նշվում է բոլոր տարիքի եւ մասնագիտության տեր մարդկանց՝ քաղաքական առաջնորդների, արդյունաբերական մագնատների, համաշխարհային ճանաչում ունեցող կինոաստղերի եւ այլոց կողմից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА