o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԳՄՍ նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից». Արման Ղուկասյան

20.11.2019 23:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԿԳՄՍ նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից». Արման Ղուկասյան

Երեւանում «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկումը:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ իր խոսքի մեջ նշեց, որ քննարկումը այս թեմայի շուրջ միշտ էլ կարեւոր է եղել, բայց այժմ ավելի անհրաժեշտ է դարձել՝ կապված բուհերում հայոց լեզվի, գրականության եւ պատմության առարկաների ոչ պարտադիր ուսուցման հարցի հետ. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից եւ փոխանակ ներկայացնի հանրությանը, թե ինչպես է ուժաղացնելու հայոց լեզվի, գրականության եւ պատմության առարկաները դպրոցներում, անցել է բուհերին, եւ այդ առարկաները ոչ պարտադիր է սարքում»:

«Ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել, մոռացա՞ք...»

Բանախոսը նկատեց, որ պետք է լինեին լայն քննարկումներ այդ հարցի շուրջ, բայց նախարարությունը ընդհանրապես հաշվի չի առել հանրության կարծիքը, ինչը շատ տարօրինակ է. «Նման կարեւոր հարցեր չեն կարող միանձյա որոշվել, քանի որ դա կապված է ամբողջ ազգի ճակատագրի հետ: Խոսքը գնում է սերունդների կրթության մասին եւ նման որոշումները սեպ են խրում իշխանություն-հասարակություն հարաբերությունների մեջ»:

«Հայաստանն՝ առանց սորոսների» (Տեսանյութ)

Ակումբի փորձագետն ասաց, որ իրենց քննարկման մեջ փորձել են ներգրավել բոլոր շրջանակներին՝ դասախոսներին, ուսանողներին եւ փորձագետներին, որպեսզի քննարկման բովանդակությունը լինի բազմակողմանի:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

Մեկ այլ բանախոս՝ ԵՊՀ դասախոս, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ ասաց. «Երկրի գրագետ հատվածը, որ ստանում է ֆունդամենտալ կրթություն եւ վաղը պետք է դառնա երկրի ինտելեկտուալ դեմքը, պետք է հմտորեն տիրապետի հայերենին, ռուսերենին եւ անգլերենին»:

Ա. Սաֆարյանի գնահատմամբ՝ հայերը բնականից շնորհ ունեն լեզու սովորելու. «Որպես ԵՊՀ դոցենտ՝ ասեմ, որ մեր ուսանողներից շատ-շատերը դիմում, ինքնակենսագրություն ռուսերեն, հայերեն եւ նույնիսկ անգլերեն լեզվով գրել չգիտեն»:

Նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ այլ բուհերի դասախոսներ, ուսանողներ եւ փորձագետներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА