o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ախր, ոնց գոռամ, որ արթնանաք…». Կարին Տոնոյան

20.11.2019 22:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ախր, ոնց գոռամ, որ արթնանաք…». Կարին Տոնոյան

«Երբեք այսքան դառնացած չի եղել հոգիս. այսօր շատ ճանաչված մի տնտեսագետ պատմեց, որ վերջերս տեղի ունեցած տնտեսագիտական համաժողովի ժամանակ, երբ առաջարկվել է ազգային օրակարգ մշակել, մի անհասկանալի աղմուկ է բարձրացել, եւ խիստ հրահանգվել է այլեւս չօգտագործել այդ չարչրկված բառը՝ ազգային տնտեսական օրակարգը ո՞րն է , հարկավոր է գլոբալ մտածել եւ այլն, եւ այլն», - այս մասին գրում է «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ եւ հավելում. «Ախր, ոնց կարող է մի ամբողջ ժողովուրդ, կամ նրա մի ստվար հատված չնկատել, թե ինչ է կատարվում մեր շուրջը… Ուրեմն՝ գնում ենք դեպի գլոբալիզացիա, այո՞, պարոնայք… միայն տնտեսական հզորացում, լավ կյանք, լավ ապրուստ,մարդու իրավունքներ ու ազատություն՝ ուզում ես սեռ փոխել՝ խնդրեմ, ուզում ես շան հաչոցը արվեստ համարել՝ խնդրեմ, ուզում ես առանց հասկանալու որոշում կայացնող դառնալ՝ խնդրեմ…. կարեւորը կուշտ ու մարմնապես բավարարված լինելն է, ի՜նչ ազգ, ի՜նչ տեսակ, ի՜նչ հոգի, ինչ ոգիԱյդ դեպքում ինչո՞ւ եք այսպես կուզեկուզ գնում, գողեգող, ֆռցնելով ու խաղեր տալովդե, եկեք պարզապես ասեք, որ դուք եք որոշողը, մենք էլ ձեր ստրուկներն ենք ու վերջ: Լավ, այս որտեղից մեր երկրում այսքան հայատյաց շանորդիք, հարցնում են շատերը… Ես էլ եմ զարմանում, բայց մեր գյուղում մի երկու ընտանիք կար, որոնց մասին գյուղի տարեցները շշուկով էին խոսում, իսկ երբ գյուղի տղաները նրանց տղաների հետ վիճում էին, հետեւներից գոռում էին՝ թուրքի լամուկներՄի անգամ պապս, ի վերջո, բացեց գաղտնիքը, թե՝ «...երեսունականներին ինչ-որ գաղտնի հրաման եղավ, լաո, մըր գեղերի քրդեր ու թուրքեր ուրանց ազգանուններ փոխին ու նոր պասպորտներով հայ դարձան…: Սենյակումս Աթաթուրքի կենսագրական գիրքն ունեմ, մասոն էր, հիշում եք, երեւի… Հա, մեկ էլ՝ այս ամբողջ շաբաթ սաներիս Հայկ ու Բելի առասպելն եմ պատմում…  իրենք լա՜վ գիտեն առասպելի ավարտը»:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА