o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական բանակը կմտնի՞ Արցախ

20.11.2019 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսական բանակը կմտնի՞ Արցախ

Արցախի հետ կապված մեկ ուշագրավ գաղափար շրջանառության մեջ դրեց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Ելնելով Վրաստանում եւ Իրանում ծավալվող բուռն իրադարձություններից, Տարասովն առաջ է քաշում այն տեսակենտ, որ այդպիսով կարող են լուրջ խնդիրներ ունենալ ինչպես Հայաստանը, այնպես էլ` Ադրբեջանը: Ուստիեւ, ըստ վերլուծաբանի. «Կասկած չկա, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հիանալի կողմնորոշվում են ստեղծված իրավիճակում եւ տեսնում են համատեղ համագործակցության հնարավորությունների ձեւավորվող միջանցք։  Պատահական չէ նաև այն, որ Բաքուն հանգիստ ընդունեց Ռուսաստանի որոշումը՝ ուժեղացնել իր ռազմակայանը Գյումրիում։  Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության ճանապարհին ընկած է մինչ այժմ չկարգավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը կարող է այլ ուրվագծեր եւ բնութագրեր ձեռք բերել տարածաշրջանում ապակառուցողական սցենարների գործողության մեկնարկի դեպքում: Կարող է այնպես պատահել, որ երկու կողմերն էլ շահագրգռվածություն դրսեւորեն` Ստեփանակերտում Ռուս զինվորականների հայտնվելու հարցում՝ ավելի կարեւոր պատճառներով, քան հակամարտությունը։  Բայց դա կախված կլինի հիմնականում նրանից, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Մոսկվան»։

Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման. ԱԳՆ

Որքանո՞վ է իրատեսական նման սցենարը: Այստեղ նախ չմոռանանք այն փաստը, որ Տարասովը հայտնի է, որպես, այսպես ասենք, մոսկովյան վերին շրջանակներում յուրայինի համարում ունեցող վերլուծաբան, ուստիեւ նրա ներկայացրած գաղափարներին, որքան էլ առաջին հայացքից ֆանտաստիկ թվան, պետք է լուրջ ուշադրություն դարձնել:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում ռուս զինվորականների հայտնվելու հեռանկարին, ապա այստեղ իրոք մտածելու բազում հիմքեր կան: Սկսենք նրանից, որ սա նոր գաղափար չէ. Այն պարբերաբար շրջանառվել է դեռ արցախյան պատերազմի ժամանակներից սկսած: Իսկ ահա 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո այն կրկին հայտնվեց: Այսպես, 2016թ.-ի աշնանը կային այն միանգամայն լուրջ խոսակցությունները, որ արցախյան հակամարտության պատերազմական սցենարը բացառելու համար, Բաքվի եւ Երեւանի հետ «ճնշումային պայմանավորվածության» միջոցով Մոսկվան կարող է զորքեր տեղակայել հակամարտության գոտում, միաժամանակ ապաշրջապատել հաղորդակցության ուղիները: Բայց նաեւ չճանաչելով Արցախի որեւէ կարգավիճակ եւ այդ վեճի լուծումը թողնելով ապագային` մինչեւ Հայաստանն ու Ադրբեջանը փոխընդունելի ինչ-որ լուծման կգան` այդ նոր իրողությունենրից ելնելով: Թերեւս հենց նման հեռանկարի արդյունքում էր, որ Մինսկի խմբի օրակարգային բանաձեւը դարձավ այսպես կոչված «Լավրովի պլանը», որը ենթադրում էր մոտավորապես նույն բանը` շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայումը: Բայց արդեն հակամարտության միջանկյալ լուծման տարբերակով` շրջանների հանձնում` Արցախի կարգավիճակով հանրաքվեի խոստման դիմաց: Ինչո՞ւ ՄԽ մյուս երկու համանախագահ երկրները` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համաձայնեցին դրան. հակառակ դեպքում, եթե գործադրվեր նախորդ տարբերակը` Երեւանի եւ Բաքվի հետ պայմանավորվածությամբ ռուսական զորքերը տեղակայվեին, ապա ՄԽ այդ երկու համանախագահները պարզապես կհայտնվեին «խաղից դուրս» վիճակում:

Բայց ահա «Լավրովի պլանը» թեեւ արդեն երեք տարի է, որ օրակարգում է, սակայն արդյունք այդպես էլ չկա: Թե ինչու, հարցի մյուս կողմն է, եւ պարզապես փաստն արձանագրենք: Ահա այս ֆոնին վերջին ամիսներին ուշագրավ զարգացումներ արձանագրվեցին: Նախ, ՌԴ-ից Հայաստանին ուղղված բուռն ճնշումների հոսք նկատվեց: Որ դա կապված էր նաեւ Արցախի հետ, ցույց տվեց ՌԴ ԱԳ նախարարի այն ծայրահեղ կոշտ հայտարարությունը, որը նա հնչեցրեց Երեւանում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից ժամեր անց: Հիշեցնենք, որ Լավրովը Փաշինյանին մինչեւ իսկ համեմատեց Կոսովոյի վարչապետի հետ, իսկ թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Կոսովոյի եւ նրա վարչապետի նկատմամբ, հայտնի բան է: Դրանից հետո մի փոքր էլ այս ու այն կողմ տատանվելով, Փաշինյանն ընդունեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, եւ օրակարգում հայտնվեց ռուսական ռազմաբազայի ուժերը կրկնապատկելու գաղափարը: Բայց թե ինչի համար էր այդ կրկնապատկումը, ինչ խնդիրներ էր լուծելու, մինչ այժմ էլ չկա որեւէ բացատրություն: Մենք էլ առիթ ունեցանք ենթադրություն հայտնել, որ այդ հավելյալ կոնտինգենտը խիստ անհրաժեշտություն չէ ո´չ թուրքական սահմանի հարցով, ո´չ վրացական, առվելեւս` Իրանի ուղղությամբ: Վերջապես, այն խիստ անհրաժեշտություն չէ նաեւ ծայրահեղ սցենարով` Հայաստանի ներսում կիրառելու համար. կրկնապատկվում է նաեւ ծանր սպառաազինությունը, որը Հայաստանի ներսում կիրառման համար պետք չէ: Եվ կա նաեւ վերջին տարբերակը. այդ հավելյալ զինուժը կիրառվել հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղարար առաքելության համար, միաժամանակ այն հանդես կգա նաեւ իրանական բանակի հետ կապող օղակի դերում: Իսկ այն, որ Տարասովը խոսում է նաեւ բազայի կրկնապատկման լուրը Բաքվում հանգիստ ընդունելու մասին, դառնում է ակնարկ, որ դա պայմանավորված գործընթաց է:

Եվ այս ամենից էլ զատ, վերջին հայաստանյան այցի ընթացքում մեկ ուշագրավ հայտարարությամ եւս Լավրովը հանդես եկավ: Այպես, նախ «Կոսովոյի վարչաապետի» փոխարեն ամենասիրալիր հաճոյախոսությունները շռայլելով հայաստանյան իշխանություններին, Լավրովը նշեց. «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ցուցաբերել ամենաակտիվ միջնորդական օժանդակությունը` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափով»: Ի՞նչ է սա նշանակում, որ ՄԽ-ից զատ կա նաեւ արցախյան կարգավորմանը միտված Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափ: Նաեւ կարելի է հետեւյալը հաստանալ. եթե ՄԽ-ի ձեւաչափը կաղում է, ապա կարող է կիրառման մեջ մտնել հենց Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափը: Եվ չմոռանանք, որ ժամանակին հենց այդ պաշտոնապես դեռ չհնչեցվող ձեւաչափի շրջանակներում էր, որ խոսվում էր ռուսական զորքերի տեղակայման մասին:

Նա մեզանից մեկն է․ Արցախցիները՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կեղծ են համարում

Բայց ինչո՞ւ Տարասովը հենց այս պանին խոսեց արցախում ռուսական բանակի հայտնվելու հնարավորության մասին, որը համապատասխանում է Լավրովի հնչեցրած «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափին»: Նախ, դեկտեմբերի սկզբներին ՄԽ-ի միջնորդությամբ կայանալու է Մամեդյարով-Մնացականյան հերթական հանդիպումը, որը կարող է բեկումնային դառնալ, կարող է` չդառնալ: Եվ ահա Լավրովի դիվանագիտական «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափի» կողքին Տարասովի կողմից ռազմականացված տարբերակն ի ցույց դնելը կարելի է դիտարկել այդ հանդիպմանն ուղղված մեսիջ, թե` տեղներիցդ շարժվեք, հակառակ դեպքում այս մի տարբերակը կարող է գործադրվել:

Չբացառենք նաեւ, որ Տարասովի միջոցով այդ գաղափարը դրվում է շրջանառության մեջ` դրա հետ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին տրամադրությունները ստուգելու համար: Բայց եթե տրամադրություննեերի ստուգման կարիք կա, դա նշանակում է, որ այս մեխանիզմի մասին մտորում-քննարկումներ ընթանում են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА