o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուսանողները կվերադառնա՞ն դասի

20.11.2019 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուսանողները կվերադառնա՞ն դասի

Երեկ iravunk.com-ը գրել էր, որ ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում ասել է, որ բոլոր այն ուսանողներն, ովքեր չեն մասնակցում դասապրոցեսին չեն ավարտի համալսարանն, իսկ դասախոսներն աշխատավարձ չեն ստանա, քանի որ չեն աշխատում։

Ուսանողները կարծում են, որ ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է վերանայի իր գործելաոճը

Iravunk.com-ը կապ հաստատեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի հետ, պարզելու համար իրենց դիրքորոշումը։ Ավետիսյանի խոսքով՝ ինքը չի կարծում, որ նախարարն այդպիսի բան կանի, իսկ ուսանողներն այսօր նամակ են ուղարկել ԵՊՀ ռեկտորին, բայց  թե ինչ բովանդակությամբ պետք է ուսանողներից ճշտել։ Նրանք վաղվանից 3 օր կհաճախեն դասերին, մինչ ռեկտորը կարձագանքի։ 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА