o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարցնում ենք 2019-իցՙ պատասխանում են 2018-ի մասին. սփյուռքի հանձնակատարի անդրադարձը սփյուռքի հարցերին

20.11.2019 15:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարցնում ենք 2019-իցՙ պատասխանում են 2018-ի մասին. սփյուռքի հանձնակատարի անդրադարձը սփյուռքի հարցերին

Օրեր առաջ Iravunk.com-ը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանին էր դիմել հետևյալ հարցերով. 

Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին

Մեր տեղեկություններով այս տարի 4 մլն դրամ Ջավախքի հայկական դպրոցների համար հայկական դասագրքեր տպագրելու նապատակով չեն տրամադրել: Եվ առհասարակ Ջավախքից կան դժգոհություններ, որ իշխանափոխությունից հետո իրենց շատ քիչ ուշադրություն է դարձվում:

Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին․ «Հրապարակ»

Iravunk.com-ի հետ զրույցում Վալենսիայի հայկական համայնքի ղեկավար Արարատ Ղուկասնյանը նշել է, որ թեպետ նախորդ իշխանություններն անթերի չէին և ունեին սխալներ, այդուհանդերձ մեզ ամեն տարի հովանավորում էին, հովանավորում մեր դպրիցները, տալիս էին դրամաշնորհ, գովասանագրեր էին ուղարկում, հովանավորվում էր Իսպանիայում միակ հայատառ թերթը՝ «Հայրենիք» շաբաթաթերթը, ուղարկվում էին հայկական դասագրքեր, իսկ հիմա արդեն մոտ 2 տարի է թե՛ Մխիթար Հայրապետյանի օրոք,թե՛ հիմա գրեթե ոչինչ չի արվում։ Սա նշանակում է, սփյուռքը կամաց-կամաց սկսում է իր գլխի ճարը տեսնել:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում

1.Ի՞նչն է պատճառը, որ թե՛ Ջավախքի եւ թե՛ Իսպանիայի հայ համայնքը հայտնվել է նման վիճակում, չկա ֆինանսավորում, աջակցություն սփյուռքի մեր հայրենակիցներին:

2. Ինչ է նախատեսվում անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները չզրկվեն Հայաաստանի հետ իրենց կապը այս ֆորմատով:

Ստորև ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ, որը չգիտես ինչու 2018 թվականի մասին է.

Ի պատասխան ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին ուղղված Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացումը, սփյուռքի մշակութային և կրթական ակտիվ կյանքի նպաստումը, օտար երկրներում հայ ինքնության պահպանմանն աջակցությունը շարունակաբար մնալու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի և նրա գրասենյակի անելիքների շարքում: ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ սփյուռքի հետ աշխատանքի ներկա հայեցակարգի ներքո սփյուռքի հետ կապված բոլոր գործառույթները մեր գրասենյակն իրականացնելու է ՀՀ կառավարության ոլորտային կառույցների միջոցով: Այդ հայեցակարգի շրջանակներում ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1137 որոշմամբ՝ «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» ծրագրի իրականացումը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Ինչ վերաբերում է նշված ծրագրի 2018 թվականի արդյունքներին, ապա հայտնում ենք, որ՝ 1. 2018 թվականին Ջավախքի 130 հայկական դպրոցները ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անվճար ստացել են 2465 կտոր ուսումնական գրականություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Ջավախքի հայկական դպրոցների դասագրքերով ապահովելու խնդիրը շարունակաբար հանդիսանում է ՀՀ կառավարության ուշադրության առարկան:

2. 2018 թվականին Իսպանիայի հայ համայնքներին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անվճար առաքվել է 1119 կտոր ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր, այդ թվում՝ 103 կտոր՝ Վալենսիայի «Արարատ» հայկական միությանը: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Իսպանիա առաքվել է 1089 կտոր ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր:

Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը սպառիչ պատասխանեց Ձեր կողմից բարձրացված հարցադրումներին:

ՀԳ. Բնականաբար տեղեկատվությունը սպառիչ չէ, ավելին, ընդհանրապես կապ չուներ մեր հարցերի հետ: Մեր հարցերն ուղղված են եղել 2019 թվականի համար, այնինչ Սփյուռքի վարչությունը թվեր է ներկայացնում 2018 թվականի համար, երբ դեռ իշխանության էր, գոնե մինչեւ 2018 թվականի մայիս ամիսը, նախորդ իշխանությունը: Ըստ վերոնշյալ պատասխանի կարելի է եզարկացնել, որ Նոր Հայաստանում իսկապես Սփյուռքին եւ նրա հարցերին լուրջ չեն վերաբերվում:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА