o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին ադրբեջանցիներին կոչ է արել չտրվել հայկական սադրանքների

20.11.2019 15:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սաակաշվիլին ադրբեջանցիներին կոչ է արել չտրվել հայկական սադրանքների

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Որևէ սադրանք չի կարող վնասել մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական, եղբայրական հարաբերություններին»:  

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով հայկական մամուլում շրջանառվող այն լուրը, որ իբր ինքը ասել է. «Նախչըվանը և մինչև Կուր-Արաքսյան հատում պետք է վերադարձվի Հայաստանին», տեղեկացնում է Аrmenia.Az-ը՝ վկայակոչելով Minval-ին:

Բանակցություններ հայկական կողմի կապիտուլյացիայի շու՞րջ

«Սա բացահայտ ապատեղեկատվություն է: Ինչպես իմ նախագահության տարիներին, այնպես էլ դրանից հետո, Կովկասում առկա հակամարտությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը նույնն է. սահմանների փոփոխությունն անթույլատրելի է: Ես բազմիցս անգամ ընդգծել եմ, որ այդ հակամարտությունների իրական և արդարացի լուծումը անցնում է Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանին, Ղարաբաղը՝ Ադրբեջանին, Ղրիմը՝ Ուկրաինային վերադարձնելու միջով», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:  

«Բոլորը գիտեն, որ մեր և Ադրբեջանի կառավարության միջև հարաբերությունները հիմնված են անխախտ անձնական բարեկամության վրա: Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համարում եմ իմ եղբայրը: Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ վրացիներն ու ադրբեջանցիները երկու ժողովուրդ են, որոնց բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը», - ընդգծել է Միխեիլ Սաակաշվիլին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА