o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալացուն հարցաքննեցին` Աննայի ֆոնդը սաղ լինի

20.11.2019 12:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Իտալացուն հարցաքննեցին` Աննայի ֆոնդը սաղ լինի

Օրերս հարցաքննության էր կանչվել  իտալական  մի ընկերության փոխնախագահ, որը  անզգուշություն էր ունեցել Հայաստանում  բիզնես բացել, այն էլ կրկնակի անզգուշություն` համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ: Նրանք երկուսով նոյեմբերի 7-ին բացեցին կեռամիկայի գործարան, որի բացմանը, ի դեպ, ներկա էր Նիկոլը: Ուղիղ 10 օր հետո իտալացուն քարշ տվեին հարցաքննության: Գործարարների շրջանում այս կապակցությամբ  խոսվում է, թե երբ Նիկոլը գալիս է ու տեսնում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ հարստություն ունի, ապա հետո քունը չի տանում, մինչեւ էդ հարուստից իր փայը չպոկի: Ընդ որում, փայը կարող է լինել տարբեր ձեւերով: Օրինակ` Նիկոլի կնգա ֆոնդին մի կլորիկ գումար փոխանցելով: Ընդ որում, կնիկն էլ ասում է, թե իր համար կարեւոր չէ, թե իրեն մուծվող գումարները ինչպիսի ծագում ունեն: Մուծվիր Աննային եւ քնիր հանգիստ` տխուր կատակում են գործարարները: Դեռ գործարարները ի՞նչ, կաթողիկոսը մինչեւ Աննային 100 հազար դոլար չմուծվեց նիկոլական թափթփուկներից չպրծավ:

«Ու հիմա այդ տականքներին մենք մի թիզ հող զիջելու իրավունք ունե՞նք»

Եթե հիշում եք Նիկոլը իր վարչապետական գործունեությունը սկսեց դարի բացահայտումով, թե Լֆիկը 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ է մուծում: Բայց արի ու տես, որ այդ բացահայտումից հետո Լֆիկի գործերը գնալով ծաղկում ու բուրում են: Լֆիկը  նոր Մեգա մոլ բացեց, այնպիսի հսկա խանութ, որի նման Հայաստանում չկա: Եվ դրա համար ինչ էր պետք, ընդամենը Նիկոլի վրա զոնտիկ բռնել, որոշ կլորիկ գումարներ փոխանցել Աննային, իսկ դե մնացածը չասենք, որովհետեւ այդպիսի բան սուպերազնիվ ու արդար ժողվարչապետից ոչ ոք չէր սպասում:

Իսկ նախկին ու ներկա օլիգարխներից ո՞ւմ գործերն են վատացել որ: Բոլորը անցնում են նույն սխեմայով` բռնեցին, մուծվեցին, շարունակեցին: Մեկը մի հյուրանոց նվիրեց, մեկը մի քանի միլիոն դոլար, էն  Սպայկային բռնեցին թողեցին... թե՞ ինչու բռնեցին, թե՞ ինչու թողեցին ոչ ոք էլ չհասակացավ: Իհարկե, ենթադրություններ կան, բայց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չբացատրեց: Հիշո՞ւմ եք Հարավկովկասյան երկաթուղու գիշերային «գրավումը», որին հետեւեցին Նիկոլի գանգատները Պուտինին, թե ինչքան վատն է երկաթուղին եւ ինչքան փող է կերել բյուջեից: Բայց կրկին ոչ ոք չնստեց, չպատժվեց, գործը քնցրեցին: Իհարկե, ենթադրություններ կան, բայց պաշտոնապաես էլի ոչ ոք ոչինչ չասեց: Դեռեւս կան «հարֆիներ», ովքեր անկեղծորեն հավատում են, որ Նիկլոը մեզ ազատեց «նախկին հանցավոր ռեժիմից»: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ  ռեժիմի հանցավորները ովքե՞ր էին: Գուցե այդ ռեժիմի միակ ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանն է: Դեռեւս չկա ոչ մի դատական ակտ եւ ոչ մի օլիգարխի նկատմամբ: Այնպես էլ միամիտ աչքերով է Նիկոլը նայում իր գործընկերներ դառած նախկին «հանցագործ» օլիգարխներին, կարծես թե ո՛չ տվել են, ո՛չ առել:

Աննայի ֆոնդը սաղ լինի: 

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА