o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

20.11.2019 22:40 ՍՊՈՐՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային եւ 1-9 հաշվով պարտվեց ու հակառեկորդ սահմանեց: Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից եւ Վրաստանից, երկուսն էլ 1997-ին:

Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչը մանկապղծության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ պատրաստ է արդեն իսկ լքել գլխավոր մարզչի պաշտոնը, եթե ֆեդերացիայի ղեկավարությունը կատարվածի մեղավոր նրան տեսնի. «Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելուց ես պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել: Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա: Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետեւ գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկա: Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել: Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ ամբողջովին պետք է փոխեմ, որովհետեւ, ըստ ինձ, ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ` մտածելակերպը: Նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել: Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ»,- նշեց Խաշմանյանը:

Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմայի» մարզիչ

Իհարկե, խոսել եւ քննարկել խաղը, իսկապես իմաստ չունի: Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Առավել եւս, որ դրան նախորդած պարտությունը հույներից ոչ պակաս խայտառակություն էր: Այսինքն, պետք է ֆիքսել այն, ինչ առանց այդ էլ հասկանալի է: Եթե ֆուտբոլը քաղաքականացվում է, ապա ինչքան էլ Մխիթարյանի հաշվին մեկ-երկու խաղ նորմալ խաղաս, դրանից բան չի փոխվում: Նույն սխալն ունեինք նախկինում, երբ տարիներով ֆեդերացիան միանձնյա ղեկավարեց Ռուբեն Հայրապետյանը: Եվ անմիջապես էլ նույն սխալը կրկնեց Նիկոլը՝ ԱԱԾ-ի պետին նշանակելով ՀՖՖ նախագահ եւ որպես կցորդ՝ ֆեդերացիա գործուղեց քայլոների մի բրիգադ: Ու ի՞նչ անի Խաշմանյանը կամ մեկ այլ մարզիչ, եթե մասանգետների փոխարեն ֆեդերացիան լցված է մարդկանցով, ովքեր ֆուտբոլից հասկանում են հեռուստացույց-գարեջուր մակարդակով: «Թարսի պես» չես էլ կարող գնալ, մրցակցի խաղացողներին «ծեփել խաղադաշտին», ուստիեւ մնում է միայն այսպես խայտառակվել: Հավաքականն էլ մի կողմ, հայկական ֆուտբոլն են զրո սարքել: Այսինքն, լավ կանենք, որ հոգեպես պատրաստ լինենք նման խայտառակություններին, դրանք դեռ երկար են շարունակվելու:

«Ինտերի» գլխավոր մարզիչը ֆուտբոլիստների համար անցկացրել է սեքս- հրահանգավորում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА