o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԵՐՉԻ ԿԱՄՈՒՐՋԻ ԱՌԱՋԻՆ ԳԾԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅ Է

20.11.2019 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԵՐՉԻ ԿԱՄՈՒՐՋԻ ԱՌԱՋԻՆ ԳԾԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅ Է

Ղրիմի հայտնի կամուրջը, որը համարվում է Եվրոպայի ամենաերկար կամուրջներից մեկը, ունի ավտոմոբիլային եւ երկաթուղային զուգահեռ ուղիներով տրանսպորտային անցում Կերչի նեղուցով եւ Կերչի թերակղզին միացնում է Թամանի թերակղզուն: Կամուրջի ավտոմոբիլային հատվածը շահագործման է հանձնվել 2018 թվականին, իսկ երկաթուղային հատվածը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին:

Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Մինչ իր շքեղությամբ ու երկարությամբ առանձնացող կամուրջը ամբողջությամբ կշահագործվի, շտապենք տեղեկացնել, որ կամուրջի առաջին գրաֆիկան արել է գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի եւ դիմանկարի առաջատար ներկայացուցիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Վռամշապուհ Շաքարյանը: Վարպետը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 25-ին Շուշիում, ապրել է Բաքվում եւ իր առաջին նկարներով ապրուստի փող վաստակել: 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պյատիգորսկ: Այնտեղ նա հայտնաբերում է Սերգեյ Ռուբելի մասնավոր արվեստանոցը եւ սկսում հաճախակի այցելել, որտեղ նա սկսում է օգնել Ռուբելին` ներկերը խառնելու եւ կտավը ձգելու հարցում «արհեստ» էր սովորում: Հենց այդ արվեստանոցում է ձեւավորվում Շաքարյանի սերը` դասական արվեստի, վերածննդի ձեւերի նկատմամբ, քանի որ Ռուբելն ինքը Վերածննդի երկրպագու էր եւ այդ ոճի մեջ էր աշխատում: Նրա ղեկավարությամբ Շաքարյանը սկսում է մեծ վարպետների աշխատանքները պատճենել: 1926 թվականին Մոսկվայում ընդունվում է Համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ: Ավարտելով` ընդունվում է կերպարվեստի մոսկովյան ինստիտուտ եւ սովորում Վ. Ֆավորսկու եւ Ն. Կուպրյանովի մոտ: Արդեն երրորդ կուրսում Ֆավորսկին նրա թեկնածությունն է առաջադրում ասպիրանտուրայի համար: Հետագայում նրա մանկավարժական եւ կազմակերպչական ունակությունները գործի են դրվում Օմսկում, Կրասնոդարում եւ Քիշնեւում, որտեղ նրա անմիջական ղեկավարությամբ գեղարվեստի ուսումնարաններ են հիմնվում: Նա 1934 թվականից մասնակցել է միութենական, հանրապետական ցուցահանդեսների: Իսկ արդեն 1946 թ. ժամանում է Երեւան եւ դառնում գեղարվեստա-թատերական ինստիտուտի առաջատար դասախոսներից մեկը: 1963 թվականից` պրոֆեսոր, 1946-1976 թվականներին` գծանկարի ամբիոնի վարիչ: Այդ տարիներին աշխատում է Մարտիրոս Սարյանի, Ա. Կոջոյանի, Արա Սարգսյանի հետ: Հետագայում ղեկավարում է նկարչության բաժինը: Ստեղծագործելուց բացի զբաղվում է գիտական գործունեությամբ` աշխատություններ է գրում կոմպոզիցիայի, նկարի, հեռապատկերի, գույնի եւ այլ թեմաներով: Ստեղծագործել է գրաֆիկայի եւ երփնագրի բնագավառներում: Հայ կերպարվեստում գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի եւ դիմանկարի առաջատար ներակայացուցիչներից է: Շաքարյանի վաղ շրջանի աշխատանքների մեծ մասը այրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, սակայն պահպանվել են «Կերչի նեղուցը»` 1944թ., «Շատ կռվեցին»` 1944թ.:  Շաքարյանի ստեղծագործությանը բնորոշ է գծի պլաստիկական արտահայտչականությունը, հորինվածքի կառուցիկությունն ու դասական պարզությունը: 1946-1980-ական թվականներին նրա աշխատանքներումԶանգվի ափին»` 1946թ., «Մարսիասը եւ Վեներան»` 1950թ., «Ինքնանկար»` 1960թ., «Դանթե»` 1965թ, «Ներկարար Հակոբը»` 1967թ.: Վ. Շաքարյանը կյանքից հեռացել է 1982 թվականի դեկտեմբերի 1-ին`76 տարեկան հասակում: Այսօր նրա աշխատանքները գտնվում են Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում եւ Հայաստանի ազգային պատկերասրահում:

Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА