o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

20.11.2019 11:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:

Վանաձորի պետական համալսարանը առաջարկել էր 8 թեկնածու` տարեկան վարձը վճարելու համար: Բոլոր թեկնածուներին ուսումնասիրելուց հետո՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց վճարել Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող՝ Ասյա Հակոբյանի ուսման վարձը, ով սովորում է Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, կառավարում մասնագիտությամբ: Մնացած 7 ուսանողները Բանկի կողմից ստացան խրախուսական մրցանակներ:

Այն իշխանությունը, որ ղեկավարում է այսօր ՀՀ-ն` շատ վտանգավոր է մեր պետականության համար.Գեներալ Վիտալի Բալասանյան

Բացի տարեկան վարձը վճարելուց, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կտրվի համալսարանն ավարտելուց հետո պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքում համապատասխան թափուր աշխատատեղ լինելու դեպքում, առաջնահերթ հիմունքներով աշխատանքի ընդունվել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար միշտ առաջնահերթություն է երիտասարդների զարգացումն ու կրթությունը, ուսումնական հաստատություններին աջակցելը և երկրի բուհերի ուսանողների մոտիվացիայի բարձրացումը դեպի ուսումնական բարձր արդյունքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА