o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համամիտ չեմ այս ամենի հետ». Մհեր Մկրտչյան

20.11.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«Համամիտ չեմ այս ամենի հետ». Մհեր Մկրտչյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օրերս ասել է, որ հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների: Ռեժիսոր, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նախ կասկածեց, ապա` պարզելով, որ դա իրականություն է, խոստացավ, որ նախարարության կողմից «հրամանն» արձակելուց հետո անպայման կչափի բոլոր դերասաններին:

«Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով

«ԿԳՆԱՄ ԹԱՏՐՈՆ ՈՒ ԿՍԿՍԵՄ ԲՈԼՈՐԻՆ ՉԱՓԵԼ»

- ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասում է, որ հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների, թատրոնի միակ խնդիրն իրո՞ք այսօր կատարյալ մարմին չունեցող դերասաններն են, թե՞ կան այլ առաջնային խնդիրներ:

- Իսկապե՞ս նման բան է ասել, քանի որ անձամբ չեմ լսել, ուզում եմ հավատալ, որ դա հումոր է: Դե իսկ եթե լուրջ է` երեւի առանձնապես զարմանալ պետք չէ: Կսպասեմ, որ Մշակույթի նախարարությունը պաշտոնապես հրապարակի Հայաստանում դերասանների կատարյալ մարմնի չափանիշները: Հետո էլ կգնամ թատրոն ու կսկսեմ բոլորին չափել: Ուրիշ ճար չկա: Ով չհամապատասխանեց` կհանեմ թատրոնից:

«Նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

- Պարոն Մկրտչյան, վերջին երկու տարում մշակույթում տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում, սկզբում թատրոններն ու նրանց ղեկավարներն էին թիրախավորվում, հիմա էլ անհասկանալի ծագմամբ ներկայացումներն են պետական մակարդակով ֆինանսավորվում, էլ չենք խոսում  սեռափոխված մարզիկի մասին ֆիլմի պետական աջակցությունից: Ի՞նչ կասեք այս մասին, որտե՞ղ սխալվեցինք, որ մշակույթում արժեքները փոխվեցին:

«ԵԹԵ ԳՏՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՅԴ ԹԵՄԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆԻ ՀԵՏ, ԱՊԱ` ԼՌՈՒՄ ԵՄ»

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

- Այդ ամենը իրար հետ կապել պետք չէ: Տարբեր բաներ են: Թատրոններին ճնշելու կամ թիրախավորելու մասին, անկեղծ ասած, տեղեկություն չունեմ: Իսկ արժեքները... Այո, փորձում են նոր արժեքներ ձեւավորել: Որովհետեւ այլ կերպ կարելի էր մետրոյի մոտի ներկայացման վերաբերյալ հայտարարել` այո, սխալվել ենք, հիմարություն էր այդ անհեթեթությունը ֆինանսավորելը: Բայց, փոխարենը խելացի դեմքի արտահայտությամբ խոսում են, որ ցենզուրա պետք է չլինի: Համամիտ չեմ այս ամենի հետ: Ցենզուրա կարող է չլինել, երբ ֆինանսավորումը կատարվում է անձնական գումարներով: Իսկ նրանք կոչվում են շատ բաների ու մշակույթի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Հետեւաբար, նրանց արածը պետք է որեւէ կապ ունենա մշակույթի հետ: Ինչ վերաբերում է մեր սեռափոխված մարզիկին, ապա բանաձեւը շատ պարզ է: Եվրոպական հարյուրավոր գրանտեր սիրով կֆինանսավորեն այդ թեման: Ու հավատացեք` մեծ գումար կհավաքվի: Բայց այստեղ գումար տրամադրող հաստատության անվանումն է` Հայաստանի Ազգային կինոկենտրոն: Եթե դուք գտնում եք, որ այդ թեման կապ ունի Հայաստանի ազգայինի հետ, ապա` լռում եմ: Ինչպես արդեն գրել եմ` ջաններդ սաղ լինի: Ինձ համար, օրինակ, ավելի մոտ է Հայաստանի ազգային Նազիկ Ավդալյանը:

ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ

- Ի դեպ, որպես կինոյին մոտ կանգնած անձնավորություն, նման պրակտիկա կա՞ կինոյում, երբ պետությունը ֆինանսավորում է կոնկրետ մի հատվածի համար:

- Դուք նկատի ունեք վարչապետի խոսքե՞րը: Իհարկե` ոչ, դա նույնն է, երբ շշով ջուր գնելուց դու գնես միայն շշի տակի հատվածը: Իրականում վարչապետը պարտավոր չէ հասկանալ կինոարտադրության նրբություններից, ինչպես նաեւ պարտավոր չէ խոսել դրանց մասին: Դա մշակույթի բաժնի վարիչի մակարդակի հարց է:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

«ԱՆԿԱԽ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ` ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ»

- Մեկուկես տարուց ավելի է թիրախավորված է եկեղեցին ու արդյունքում հասանք նրան, որ «Հայ եկեղեցու պատմությունը» հանվում է դպրոցական ծրագրերից, որին զուգորդվեց նաեւ բուհերում «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» պարտադիր չլինելը, որի համար արդեն մեկ շաբաթ է ուսանողները նստացույց են անում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Ինչ վերաբերում է «Եկեղեցու պատմություն» առարկային, ես տարբեր կարծիքներ եմ լսել  հենց առարկան դասավանդող մասնագետներից ու իսկապես չգիտեմ` որն է ճիշտը: Պատասխանից չեմ խուսափում, ուղղակի կարծում եմ այս հարցին պիտի հենց նրանք  պատասխանեն: Ինչ վերաբերում է «Հայոց լեզվին» եւ «Հայոց պատմությանը», իմ կարծիքով, անկախ մասնագիտությունից, սրանք այն երկու առարկաներն են, որոնց գերազանց իմացությունը հաստատ չի խանգարի: Ու բացի դպրոցից բարձրագույն ուսումնական հաստատություններում էլ պիտի դասավանդվեն:

«Ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել». պրոդյուսերը հանդես է եկել առաջարկով

- Ըստ Ձեզ, Արայիկ Հարությունյանի հրաժարականով մշակույթի վիճակը կբարելավվի՞, թե՞ ոլորտը համակարգող, նրան նախորդող տիկնանց մտաբերելով` բավարարվենք եղածով: Ի՞նչ եք առաջարկում Դուք:

- Քանի որ Լիլիթ Մակունցին արդեն սիրով եմ հիշում, եկեք բավարարվենք Արայիկ Հարությունյանով: Իսկ եթե լուրջ, ապա, իհարկե, նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուց շատ բան է կախված: Կապրենք, կտեսնենք հրաժարական կտա, թե` ոչ: Իմ կարծիքով` ոչ:

«Ուսանողների մեծ մասն անգամ հայերեն չգիտի». գրող, թարգմանիչ Արտեմ Հարությունյան

«ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ ՔԱՂԱՔՆԵՐ ԱՄԱՆՈՐԸ ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ ԵՆ ՆՇՈՒՄ»

- Ամանորյա տոնակատարությունների համար պետական բյուջեից հատկացվել է 320 միլիոն դրամ, նշված գումարով քանի՞ արժեքավոր ու նորմալ ներկայացում կբեմադրվեր:

- Իմ կարծիքով` հարցադրումը սխալ է: Քաղաքը միայն թատրոն սիրողներից չի բաղկացած: Չգիտեմ: Շատ ավելի հարուստ քաղաքներ Ամանորը շատ ավելի համեստ են նշում:

«ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ «ՓՈՐԱԾ ՓՈՍԸ» ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏ ՈՒՆԵՑԱՎ

- Ի դեպ, Ձեր ղեկավարած թատրոնում, կարծես թե, լուռ մի կողմ քաշված աշխատում եք, այսօր ի՞նչ իրավիճակ է` նոր ներկայացումներ, դերասաններ, սերնդափոխություն...

- Լրագրողները հարցազրույցի վերջում միշտ, որպես բոնուս, տեղ են թողնում քո աշխատանքը գովելու համար: Հավատացե՛ք, թատրոնում ամեն ինչ շատ լավ է:

- Իսկ նոր ֆիլմ նկարահանելու պլաններ չունե՞ք, թե պետությունը դրա համար փող չունի:

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է ԿԳՍՄ նախարարին

- Ես Ազգային կինոկենտրոն չեմ դիմում եւ չունեմ ինչ-որ գումարի ակնկալիքներ: Եվ իմ ասածի մեջ չկա որեւէ դժգոհություն: Եթե ես լավ ռեժիսոր եմ, ուշ թե շուտ կկարողանամ իրականացնել իմ ցանկությունները` անկախ պետությունից: Դա ինձ ավելի հաճելի է:

Զրուցեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА