o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇԱՆՏԱԺՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

20.11.2019 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇԱՆՏԱԺՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, ովքեր արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսած դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է, թե՝ լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք լավ կրթությունը որն է: Նախարարն անդրադարձել է նաեւ դասախոսներին` նշելով, որ նրանք եւս չեն աշխատում այս օրերին, հետեւաբար՝ աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, ինչքան աշխատել են: Այս ամենն իրականում վերածվել է «Շանտաժ» վերնագրով սերիալի, եւ հիմա երկրորդ սերիան է: Հիշեցնենք, որ երեկ նախարար Արայիկ Հարությունյանը գիտնականների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ակադեմիական մի քանի ինստիտուտների տնօրենների հետ ունեցավ հանդիպում: Փոխարեն ընդհանուր հայտարարի գալուն, նախարար Հարությունյանը, նորից շանտաժի էր դիմել. ինչպես երկու շաբաթ առաջ, այսօր եւս սպառնացել է Դաշնակցության դեմ քրեական գործերով:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ցավակցում է Վաղարշակ Հարությունյանին` եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА