o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ԵՆ ԵՐԵԽԱ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ` ԱԱԾ-Ն ԴԵՌ ԼՌՈՒՄ Է

20.11.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՐԵԽԱ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ` ԱԱԾ-Ն ԴԵՌ ԼՌՈՒՄ Է

Նախօրեին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ  ՀՀ ինչ-որ քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկի, ՀՀ մի շարք գերատեսչությունների ու մանկատների հետ, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք. նախագահն այցելել է մանկատուն, բարեգործական ճաշարան, հյուրընկալվել Հովսեփյանների բազմազավակ ընտանիքում

 

Ովքե՞ր են այդ քաղաքացիները, կա՞ն գործով մեղադրյալներ, կալանավորվածներ, փորձեցինք հետաքրքրվել ԱԱԾ լրատվական բաժնից, որտեղից մեզ պատասխանեցին, որ այս պահին ավելին ոչինչ ասել չեն կարող, նախաքննությունը շարունակվում է: Նկատենք, որ առնվազն տարօրինակ է, երբ ԱԱԾ-ն պաշտոնական հայտարարություն է անում հանցագործության մասին, սակայն խուսափելով գոնե մեկ կասկածյալի մասին խոսել: Ընդ որում, դա չես բացատրի «նախաքննության գաղտնիք՝ գործին չվնասելու համար» ստանդարտ բացատրությամբ: Նկատի ունենք, որ, որպես կանոն, հանցագործների անուններ չեն տալիս, որ նրանք կանխավ չտեղեկանան եւ միջոցներ ձեռնարկեն: Սակայն այդ դեպքում նաեւ հանցագործության մասին խոսելն է անիմաստ: Այսինքն, եթե այնպիսի փուլում է, որ այդ մասին ամեն մի անուն հնչեցնելը հանցագործին կստիպի զգուշանալ, ապա տրամաբանական կլիներ ոչ մի բան չասելը: Մինչդեռ ԱԱԾ-ի ներկայացրածն արդեն իսկ բավարար է, որ հանցագործները տեղեկանանան եւ միջոցներ ձեռնարկեն: Բայց այդ դեպքում՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն ներկայացրեց այդ տարօրինակ հայտարարությունը: Ու այստեղ նկատենք մեկ ուշագրավ հանգամանք: ԱԱԾ-ի հաղորդագրությունից անմիջապես հետո սկսեցին հրապարակային խոսակցություններ պտտվել, որ կասկածվում են «Գյումրու երեխաների տունը», «Երեւանի մանկան տունը», Հանրապետական ծննդատունը եւ այլն: Թե հենց այս հաստատությունների հետ հանցավոր համաձայնության գալով են, ԱԱԾ-ի ասած, ՀՀ երկու քաղաքացիներն Իտալիա տանելու համար երեխաներ գտել: Թե որտեղից նման «արտահոսքը», հարցի մի կողմն է: Իսկ ահա մյուս կողմն էլ այս «պատահական տարօրինակությունն» է: Բանն այն է, որ վերջին ժամանակներս ՀՀ կառավարությունը մանկատներ լուծարելու ակտիվ գործընթաց է սկսել, ու մի քանիսն էլ արդեն հասցրել է լուծարել: Այս հարցով եւս լուրջ աղմուկ կա, եւ այն գնալով միայն մեծանալու է: Առավել եւս` Նոր Հաճնի վերջին աղմկոտ ողբերգությունից հետո: Հիշեցնենք, ամռանը փակված գիշերօթիկ դպրոցներից մեկի երկու սան (ծնողները թողել են 4 երեխաներին եւ 10 տարի դրսերում են) հայտնվեցին փողոցում, եւ ստիպված մյուս երկու երեխաների հետ նրանց հոգսը եւս իր վրա վերցրեց ծեր տատը: Եվ ահա օրերս գազի արտահոսքից զոհվեցին չորս երեխաներն ու ծեր տատը: Հասկանալի է, բոլոր պատկան կառույցները, այդ թվում՝ գիշերօթիկը լուծարողները սկսեցին իրար հերթ չտալով արդարանալ, թե՝ «Մենք ի՞նչ մեղք ունենք»: Ունեք թե՝ ոչ, ժամանակը կգա, պատասխան կտաք: Սակայն այս աղմուկը եկավ ի ցույց դնելու, որ ակտիվորեն լուծարվող մանկատների սաներն անհասկանալի է, թե որտեղ են հայտնվելու, ինչ վիճակում, ու փաստն այն է, որ կարող են նման ողբերգական վախճանի հասնել: Եվ ահա այս աճող աղմուկի պահին էլ հանկարծ մեյդան եկավ ԱԱԾ-ն՝ իր անորոշ հայտարարությամբ, որը հեռահար հարված է հասցնում հենց մանկատներին: Այսինքն, եթե նկարագրվածի պես ամեն մի հանցագործ կարող է մանկատների ղեկավարների հետ պայմանավորվել, երեխաներ վաճառել արտասահմաններում (ի դեպ, չմոռանանք, որ ժամանակին Արարատ Միրզոյանն էլ կառավարության նիստում ակնարկում էր, թե երեխաներին վաճառում են նաեւ օրգանների համար), ապա էլ ո՞ւմ են պետք նման մանկատները: Դե, ուրեմն, պետք է հնարավորինս արագ բոլորը լուծարել: Միայն թե, նման բացատրությունը արհեստական է: Բանն այն է, որ մանկատների ղեկավարները չէ, որ կարող են երեխաներին որդեգրման տալ: Դա պետական գործառույթ է՝ համապատասխան հանձնաժողովների միջոցով: Ընդ որում, հազիվ էր Նիկոլն իշխանության եկել, որ էապես հեշտացրեց օտարերկացիների կողմից հայաստանյան երեխաներին որդեգրելու գործընթացը: Այսինքն, եթե ԱԱԾ-ի ասածը համապատասխանում է իրականությանը՝ երեխաներ են որդեգրում եւ ուղարկում Իտալիա, ապա այստեղ թիվ 1 պատասխանատուն ոչ թե մանկատների ղեկավարներն են, այլ՝ պետությունը: Մի խոսքով, այս խմորը դեռ շատ ջուր վերցնելու հակումներ է ցուցադրում: Սակայն նախ սպասենք, որ ԱԱԾ-ն բազում այլ գործերի օրինակով այս մեկն էլ չի դարձնի տարիներով քննարկելու թեմա, եւ շատ արագ կհայտարարի ձերբակալությունների մասին:

Արա Բաբլոյանն այցելել է Գավառի մանկատուն

 

«ՆԻԿՈԼԱԿԱՆ ԵՐԲԵՄՆԻ ՄԻՖԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՎՍ ԿԱՐԵԼԻ Է «ԳՐԵԼ ՍԱՌՈՒՅՑԻՆ»

Ի դեպ, Նոր Հաճնի ողբերգության հետ կապված հնչեց նաեւ տեղեկատվություն, որ բնակարան շմոլ գազը լցվել է վառարանի օդատարում եւ ծխատարում եղած խախտումների պատճառով: Նման դեպքում պետք է գործեր ազդանշանային եւ գազի ավտոմաատ անջատման համակարգը, բայց դա էլ չի եղել: Միգուցե, սա հնաարվոր լիներ համարել պատահականություն, բայց ահա երեկ շմոլ գազից թունավորման հերթական ահազանգը եղավ: Այս անգամ Երեւանի Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից տարբեր հիվանդանոցներ տեղափոխվեցին 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն, 1-ամյա Կարինե Ա.-ն, 24-ամյա Սյուզաննա Ա.-ն, 28-ամյա Ռուզաննա Ա.-ն, 23-ամյա Ռաֆայել Տ.-ն եւ 29-ամյա Ռիմա Տ.-ն: Բարեբախտաաբար, այս անգամ զոհեր չեղան, սակայն միայն երջանիկ պատահականությամբ: Թե ժամանակին ինչպես էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անարգանքի սյունին գամում գազի ներտնային համակարգի զավեշտանման սպասարկումն ու դրա համար քաղաքացիների գրպանից տարեկան վճարվող միլիարդավոր դրամները, երեւի շատերը կհիշեն: Նիկոլի իշխանության գալուն պես հարցը մի պահ մտավ օրակարգ, անգամ եղան հրապարակային լուրեր, թե այդ անիմաստ համակարգը փակելու որոշում կա: Սակայն նույնքան արագ էլ հերքեցին, թե իբր՝ «Առանց նման սպասարկման ո՞նց կլինի: Ավելի լավ է՝ ծառայության որակը բարձրացնենք»: Եվ անգամ գործին չօգնեց ԱԻՆ-ի առաջարկը, որ կարող է այդ գործառույթն իր վրա վերցնել, ինչը կնպաստի սակագների էական անկմանը: Բայց չէ, դա էլ մերժվեց, ինչը կարելի է հասկանալ նաեւ այն կախվածությամբ, որն ունի Նիկոլը՝ գազամատակարարման համակարգից եւ սակագներից: Արդյունքում ոչինչ էլ չփոխվեց, ու ինչպես ապացուցում են հիշատակված դեպքերը, նաեւ` սպասարկման որակի հարցով: Կարճ ասած, ՀՀ քաղաքացիները շարունակում են վճարել մի բանի համար, որի օգուտն այդպես էլ չեն կարողանում հասկանալ: Իսկ դա նշանակում է, որ նիկոլական երբեմնի միֆերից մեկը եւս կարելի է «գրել սառույցին»:

Առողջապահության նախարարությունը շարունակում է ինքն իրեն հերքել

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА