o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԿԴԻՄԻ՞ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

20.11.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԿԴԻՄԻ՞ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը` սխալ: Գումարը չկա: Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը եւ հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով եւս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա, եւ փոխանցված գումարները արտացոլված չեն: Իբր 800 000 000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա: Հավատո՞ւմ եք: Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս»:

Պարոն Նախագա՛հ, ձեր ամեն մի խոսքը այս պահին շատ օրհասական նշանակություն ունի. Տիգրան Վարդանյան

Հիշեցնենք, որ խոսքը վերջերս ԱԺ-ում ծավալված հատնի վեճի մասին էր, երբ Ուրիխանյանը պնդում էր, թե՝ վարչապետի ներկայացրած նորաբաց աշխատատեղերին համապատասխան՝ 1000-ական դրամները չեն փոխանցել զինվորականների օժանդակության ֆոնդին: Կամ էլ, որ այդքան աշխատատեղ պարզապես չկա: Փաշինյանն էլ ինչ-որ անորոշ պատասխան տվեց, եւ, ելնելով Ուրիխանյանի գրառումից, կառավարությունը պնդում է, որ աշխատատեղերն էլ կան, փոխանցումներն էլ: Ուրեմն, որտե՞ղ են այդ գումարները, փորձեցինք հետաքրքրվել խնդիրը բարձրաձայնած պատգամավորից, ով այսպես պատասխանեց.

Ինչու Տիգրան Ուրիխանյանը շրխկացրեց ԱԺ նիստերի դահլիճի դուռը ինշանության առաջ. տեսանյութ

- Եթե հիշում եք, ես Կառավարության վերջին հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին հարց էի ուղղել, թե հայտարարված 63 հազար հաշվարկված աշխատատեղերի համաձայն՝ ո՞ւր են այն գումարները, որոնք ամեն աշխատողի կողմից 1000-ական դրամով յուրաքանչյուր ամիս պետք է փոխանցվեն «Զինծառայողների սոցապահովագրության հիմնադրամ»: Այդ գումարները 18 ամիս չեն փոխանցվել: Վարչապետը խոստացավ ուսումնասիրել: Դրանից հետո ինձ զանգահարում է վարչապետի օգնականը եւ հայտնում, որ այո՛, իսկապես հիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ այդ թվերը ներառված չեն, սակայն հավաստիացնում էր, որ այդ գումարները իրականում կան, եւ ինձ օրերս կներկայացնի համապատասխան փաստաթղթեր: Այդ «օրերս»-ից հետո անցան էլի օրեր` ընդհանուր առմամբ մեկ շաբաթից ավել, եւ որեւէ տեղեկություն չկա:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

Հիմա Ձեր հարցը հռետորական է, ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ. ես չգիտեմ: Բայց գիտեմ մի բան, որ եթե չներկայացվեն ապացույցներ՝ այդ գումարների առկայության մասին, ապա ես գալիք հարց ու պատասխանին նորից կհնչեցնեմ հարցը: Կհիմնավորեմ անգործությունը՝ խնդրի պարզաբանման, բացահայտման իմաստով: Եվ ինքս գրավոր կդիմեմ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու եւ քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 9 հարյուր միլիոն դրամի մասին է:

Նիկոլը պետք է օգնի Ալիևին հաղթահարել այն վախը, ըստ որի նրա պլանները կարող են հօդս ցնդել. Տիգրան Վարդանյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА