o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բնակիչները համոզված են, որ չպետք է շահագործվի Ամուլսարը»

20.11.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բնակիչները համոզված են, որ չպետք է շահագործվի Ամուլսարը»

Լրագրողների աչքից հեռու եւ ընդդիմությունից թաքուն իշխանության ներկայացուցիչները Ամուլսարի շահագործման վերաբերյալ փակ հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների շուրջ 130 բնակիչների հետ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ նման քննարկումները փակ են լինում, ի՞նչ է իշխանությունը թաքցնում հանրությունից:

Կարծում եմ` դրանք պետք է լինեն միայն բաց քննարկումներ, որովհետեւ սա հանրային հարց է: Հանրային հարցի փակ քննարկում պետք է արվի միայն այն ժամանակ, երբ որոշակի պետական գաղտնիք է շոշափվում: Բայց մասնակիցների կազմում կային համայնքի բնակիչներ, եւ այդտեղ իմաստ չկար փակ քննարկման: Այդ մասնակիցների մեջ ես մեկ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր չտեսա:

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊՈԼՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՈՒՆԵՑԱՎ

Բայց հրավեր եղե՞լ էր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին:

Հրավեր չի եղել, եւ այստեղ հարց է առաջանում` ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ պետք է ընդդիմությունը ներկայացված չլինի: Երեւի մտածում են, որ պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը, չպետք է մասնակցեն այդ քննարկումներին: Ես միայն այդպես կարող եմ դիտարկել առանձին հանդիպելու ֆորմատը:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, իշխանությունները գնացել էին բնակիչներին համոզելու, որ Ամուլսարը շահագործվի...

​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

Կարծում եմ` բնակիչները համոզված են, որ չպետք է շահագործվի Ամուլսարը, եւ այդ համոզմունքը փոխելու համար ես չեմ տեսել այն հիմնավորումները, որոնք կհամոզեն քաղաքացիներին` այլ դիրքորոշում որդեգրել: Չեմ տեսել նման փաստարկ:

Բայց, կարծես թե, մեծ դիմակայություն էլ չկա, բողոքի ակցիաները Ամուլսարի շահագործման դեմ մարել են: Հնարավո՞ր է, որ այս հարցում իշխանության հետ համաձայնություն է ձեռք բերվել, կամ որեւէ փոխզիջում կա:

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

Որեւէ փոխզիջում չկա, քաղաքացիները համոզված են, որ շահագործումը կհանգեցնի իրենց բնակավայրերից տեղափոխվելուն: Նորից եմ ասում` իշխանության որեւէ պատգամավոր, որեւէ փաստարկ չի ներկայացրել, որն ինձ համոզեր հակառակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА