o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի կրկնօրինակը վաճառվել է 552 500 եվրոյով

20.11.2019 18:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի կրկնօրինակը վաճառվել է 552 500 եվրոյով

Վերածննդի դարաշրջանի իտալացի նշանավոր գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի կրկնօրինակը երեքշաբթի Փարիզում Sotheby’s աճուրդում վաճառվել է 552 500 եվրոյով (611 950 դոլար), ինչն ավելին է, քան մեկնարկային գինը՝ 70 000-90 000 եվրո, գրում է Reuters գործակալությունը:

220 000 ֆունտ ստերլինգով վաճառվել է արքայադուստր Դիանայի հայտնի զգեստը, որով նա պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ (լուսանկարներ)

«Մոնա Լիզան», որի վրա Դա Վինչին սկսել է աշխատել 1503 թվականին, արդեն ավելի քան 200 տարի կախված է Լուվրում:

Ենթադրվում է, որ կտավը պատկերում է Լիզա Գերարդինիին՝ մետաքս վաճառող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը:

«Զարմանալի է, որ արդյունքը վկայում է այս նշանակալի նկարի երկարատև հմայքի ուժի մասին»,- հայտնել է Sotheby’s-ի տնօրեն Բուկյե Քոենենը:

 

Image result for Replica of da Vinci's Mona Lisa sells for 552,500 euros

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА