o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարդուն դատելուց առաջ, նախ պետք է արժանանալ դատավորի կոչմանը»

20.11.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մարդուն դատելուց առաջ, նախ պետք է արժանանալ դատավորի կոչմանը»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ իր հարցազրույցներից մեկում հերթական ցեխն է շպրտել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հասցեին: Նա մասնավորապես նշել է, թե ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի (ՀՅԴ անդամ) օրոք էր, երբ 2009 թվականին հայտնի դարձավ «Նուբարաշեն» դպրոցի մանկապղծության դեպքերի մասին հսկայական սարսափելի պատմությունը. «Այն, ինչ այնտեղ էր կատարվել տարիներ շարունակ, ոչ այլ ինչ էր, քան ուղղակի ապազգային մի գործընթաց: Դա ուղղակի մեր բոլոր ազգային, ընտանեկան արժեքները ոտնահարել էր: Այդ ժամանակ նախարար էր նաեւ Գեւորգ Պետրոսյանը (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր): Ի վերջո, շատ հաճախ նաեւ, այսպես կոչված, սորոսական իրավապաշտպանների կողմից եւ նրանց միջոցով հնարավոր դարձավ երեխաների իրավունքների պաշտպանությունը դատարանում: Եվ որեւէ մեկն այս նախարարներից այդ առումով չխոսեց, որեւէ մեկը չասաց, որ սա մեր ազգի կործանումն է»: Իհարկե, այստեղ կարելի էր մի պահ նույնիսկ հուզվել, սակայն պարզվում է՝ իրականում տիկին Աբրահամյանն ինչ-որ բան խառնել է: Այս թեմային «Իրավունքի» հետ զրույցում պատգամավոր Գ. Պետրոսյանը վերջակետ դրեց՝ շեշտելով. «Լրիվ հերյուրանք է: Դա իմ ժամանակ չի եղել»:

ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ` ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐՎԵԼ

Գ. Աբրահամյանի հայտարարություններին անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմի հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ուշագրավ մանրամասներ ներկայացնելով Գ. Պետրոսյանի նախարար աշխատած տարիներից. «Պարոն Գեւորգ Պետրոսյանին ճանաչում եմ վաղուց, մանկատանն աշխատելիս բազմիցս հանդիպել եւ պատիվ եմ ունեցել շփվել մարդկային բարձրագույն որակներով օժտված, այն ժամանակ դեռ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ: Տարին մի քանի անգամ պարոն Պետրոսյանն այցելում էր Գավառի մանկատուն: Որբ ու անօթեւան երեխաների միապաղաղ օրը հիրավի տոն էր դառնում նրա ամեն այցով, քանզի այդքան բարի ու ջերմ մթնոլորտ, որ նա էր ստեղծում մանկատանը, քչերին էր հաջողվում: Պարոն Պետրոսյանի պաշտոնն ու դիրքը երբեք անջրպետ չեն հանդիսացել մարդկային փոխհարաբերություններում: Խստաբարո հայացքի տակ այսքան պարզություն ամբարած մարդը միայն կարող էր ծնողազուրկ մանուկների հետ հավասար հագնել սպորտային համազգեստ ու ֆուտբոլ խաղալ, կատակել, խրատել, ավագ ընկերոջ պես սատարել բոլոր հարցերում: Այժմ շատ քիչ պաշտոնյաներ կան, որոնք հետեւողական ու սրտացավ են մանկատան սաների, նրանց ճակատագրերի նկատմամբ: Մարդուն դատելուց առաջ, նախ պետք է հավակնել ու արժանանալ դատավորի կոչմանը»:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Հիշեցնենք, որ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԸ 2016-ի ապրիլի 9-ին, իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ, 2 զոհ տալով` հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը Արցախի եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Հրանուշ Խառատյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА