o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԱՆԳԱՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԱԾ ՉԿԱՄ»

20.11.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԱՆԳԱՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԱԾ ՉԿԱՄ»

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, իշխանափոխությունից հետո` հանրության լայն շրջանակների աչքից մեկուսացած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրեր առաջ եղել է ՀՀԿ-ական նեղ ու համեստ մի միջավայրում եւ իր թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ մասնակցել խաշկերույթի: Ըստ նույն աղբյուրների, խաշկերույթին մասնակցել է նաեւ Գոռավան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արսեն Բազիկյանը, որն, ասում են, թե հին կապերի մեջ է Վ. Գասպարյանի եւ Ա. Հակոբյանի հետՏեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել հենց ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆԻՑ:

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ես նախկին ոստիկանապետին եւ իր թիկնազորի պետին չեմ ճանաչում: Որպես ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանին հեռուստացույցով եմ տեսել, ուրիշ որեւէ հարաբերություն չի եղել, երբեւէ ոչ էլ հանդիպել եմ: Բացարձակ չեմ ճանաչում:

Ի վերջո, ի՞նչ խաշկերույթի մասին է խոսքը, եւ ովքե՞ր են իրականում մասնակցել:

Չէ, չէ, այդպիսի բան բացարձակ չի եղել:

Գոռավանո՞ւմ էլ նման խաշկերույթ չի եղել` հայտնի գործիչների մասնակցությամբ:

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ»

Գոռավանում որտե՞ղ պետք է խաշ ուտեին, Գոռավանը գյուղ է:

Այս դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ նման լուրեր տարածվեցին, ի՞նչ նպատակ էր հետապնդում:

Չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց որ գաղափար չունեմ ու չեմ ճանաչում այդ մարդկանց, այդպես է: Անգամ ձեռքով բարեւած չկամ Վլադիմիր Գասպարյանին:

Ուր մնաց թե իրենց հետ խա՞շ ուտեիք...

Բեխաբարը

Այո, այդպես է ստացվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА