o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոնստանտին Զատուլինը «Վերնատան» «քավորը» չէ

20.11.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կոնստանտին Զատուլինը «Վերնատան» «քավորը» չէ

Նախորդ շաբաթ կայացավ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի անդրանիկ նիստը, որին ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Թեպետ մեկտեղվել էին տարբեր բեւեռների ներկայացուցիչներ, բայց նրանց միավորում էր մեկ բան` դժգոհ էին իշխանություններից եւ մտահոգ երկրում ստեղծված իրավիճակով ու հնարավոր զարգացումներով: Հատկանշական էր այն, որ նիստին մասնակցում էր նաեւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԸ, ինչը չվրիպեց շատերի ուշադրությունից: Սոցցանցերում նույնիսկ սկսեցին որակել, թե նա է «Վերնատան» քավորը», ոմանք էլ զարմանք հայտնեցին, թե մեծ թվով արեւմտամետ գործիչների ու լիբերալների կողքին ինչու է հայտնվել Կ. Զատուլինը: Սակայն, իրականությունը բոլորովին այլ է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Կ. Զատուլինն ամենեւին էլ ոգեւորված չէ «Վերնատնով», ավելին` տպավորված չէ նաեւ հավաքի բովանդակությունից: Ըստ էության, «Վերնատունը» փորձում է երկրորդել այն, ինչ արդեն անում է մեկ տարի գործող «Լազարյան» ակումբը, որտեղ իրապես մեծ ամագ ուներ դրած Կ. Զատուլինը: Փաստացի, «Վերնատունը» փորձելու է ստվերել «Լազարյան» ակումբի գործունեությունը, որի հաջորդ նիստին մնացել է ընդամենը մեկ ամիս: Այս դեպքում ոչինչ չէր մնում անել Կ. Զատուլինին, բացի գոնե իր ներկայությամբ հիշեցնելու, որ այն, ինչ այսօր են մտածել Վ. Մանուկյանն ու իր համախոհները, ինքը նախաձեռնել է դեռ մեկ տարի առաջ: Կ. Զատուլինի մասնակցությունը պայմանավորված էր եւս մեկ հանգամանքով: Պարզվում է` «Լազարյան» ակումբի մասնակից կոնտիգենտից ոմանք շտապել էին նաեւ տեղավորվել «Վերնատանը»: Ուստի` մնում էր տեղում պարզել` հնարավո՞ր է այս երկու ակումբի գործունեությունը զուգահեռ իրականացնել, դառնալու են մրցակի՞ց, թե՞ կրկնելու են մեկը մյուսին` նույն դեմքերով, նույն բովանդակությամբ:

Մարտի 1»-ի գործով մեղադրյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնատար անձինք անելանելի վիճակում են․ «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА