o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՐԱՑԱԿԱՆ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԱՐՄԱՏՆԵՐԸ ԽՈՐՆ ԵՆ

20.11.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎՐԱՑԱԿԱՆ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԱՐՄԱՏՆԵՐԸ ԽՈՐՆ ԵՆ

Վրացական հերթական հեղափոխությունը, ինչպես եւ ենթադրել էինք, երկար կյանք չունեցավ: Բանն այն է, որ անգամ վրացական հանրային եւ լրատվական շրջանակներում այս խժդժությունները համարվում էին ԼԳԲՏ-ական «Երկնագույն հեղափոխություն»: Արդյունքում, չնայած երկար տարիներ Վրաստանում քարոզվում են «եվրոպական արժեքները», սակայն «Երկնագույն հեղափոխության» աջակիցներն այդպես էլ մի քանի հազար մարդուց չանցան:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ

 

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Սակայն շատ հետաքրքիր մտքերի տեղիք է տալիս նաեւ «հեղափոխականների» կողմից շրջապատված վրացական խորհրդարանի շենքն ապաշրջապատելու պատմությունը: Գործի դրվեցին հատուկ նշանակության ուժերը, որոնք մի քանիսին վնասվածքներ հասցնելով եւ երկու-երեք տասնյակ ակտիվիստների կալանավորելով, արագորեն ապաշրջապատեցին խորհրդարանը: Հենց այս փաստն էլ դարձավ հավելյալ հաստատումը, թե իրենց գերակտիվությամբ տարիներով աչքի ընկնող ԼԳԲՏ-ականներն իրականում ինչ չնչին հանրային աջակցություն են գտել Վրաստանում (հայաստանյան տրանսգենդերական ֆիլմեր ֆինանսավորողները եւ նրանց հովանավորները լավ կանեն,այս փաստն աչքաթող չանեն): Սակայն ամենաուշագրավն այն է, որ վրացական իշխանությունները, այնուամենայնիվ, հանդգնեցին «սպեցնազն» ուղղել «Երկնագույն հեղափոխության» դեմ: Ընդ որում, այն բանից հետո, երբ նախօրեին Վրաստանում ԱՄՆ դեսպանն ու ԵՄ ներկայացուցիչը հորդորել էին ուժի չդիմելեւ սկսել «հեղափոխականների» հետ բանակցել: Ճիշտ է, ժամեր անց խորհրդարանի մատույցներում կրկին սկսեցին «հեղափոխական» վրաններ ի հայտ գալ, թեեւ արդեն առանց շենքը շրջապատելու փորձերի: Սակայն մեկ է, «սպեցնազով» «երկնագույն հեղափոխականներին» ցրելու պատմությունը աննախադեպ էր «արեւմտյան արժեքների» երկարամյա ավանդույթներ ունեցող Վրաստանի համար: Ավելին, սա փաստացի ամերիկյան դեսպանի եւ ԵՄ ներկայացուցչի հանդեպ անհնազանդության դրսեւորում էր, որը դեռ ամիսներ առաջ ֆանտաստիկ կարող էր համարվել: Ուստիեւ պատահական չէր, որ Եվրոպայից մտահոգությունները չուշացան: Այսպես, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի խոսքով. «Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանում տիրող իրավիճակին: Հույս ունեմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ կգնան օրենքի, երկխոսության եւ հարգանքի շնորհիվ»: Սակայն անգամ նման մեսիջները սկսել են իրենց էֆեկտը կորցնել. համենայնդեպս, վրացական իշխանությունները համառում են, թե ոչ մի դեպքում չեն կատարի ԼԳԲՏ-ական «հեղափոխականների» եւ առիթից օգտվել ցանկացող մյուս ուժերի պահանջը՝ ցրել խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել: Իհարկե սպասելի է, որ ամերիկյան եւ եվրոպական տարաբնույթ ներկայացուցիչներ դեռ կփորձեն լեզու գտնել Իվանիշվիլու հետ, եւ չբացառենք, որ նա դեռ որոշ հարցերում կարող է զիջումների գնալ: Սակայն չի բացառվում նաեւ հակառակ սցենարը՝ շարունակել աջակցել «հեղափոխականներին»՝ փորձելով հասնել արդեն բոլոր «չափերն անցած» Իվանիշվիլու տապալմանը: Հաշվի առնելով նաեւ այն հիմնական մեսիջը, որը հղում է այս պատմությունը: Վերջին ամիսներին Վրաստանում արեւմտյան գլխավոր «արժեքներից» մեկի՝ ԼԳԲՏ-ների նկատմամբ հանրային հակազդեցությունը հասավ ոմանց «գլուխները ջարդելու» աստիճանի, որին, փաստացի, խորհրդարանի շենքի հետ կապված դրվագով միացավ նաեւ իշխանությունը: Իսկ սա արեւմտյան վերահսկիչներին ուղղակիորեն դեմ գնալ է նշանակում՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ` ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

 

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Բանն այն է, որ Վրաստանում ամառային հայտնի հակառուսական ելույթների արդյունքում միայն տուրիզմից Վրաստանի կորուստները պաշտոնապես գնահատվում են մոտ 150 միլիոն դոլարի կարգի: Սա միայն տուրիստական գործակալությունների միջոցով տուրիզմից կորուստներն են: Իսկ փաստացի այդ ցուցանիշն առնվազն պետք է կրկնապատկել ու հավելել նաեւ այն կորուստները, որոնք Վրաստանը կրել եւ կրում է նույն պատճառով ՌԴ-ի հետ ավիափոխադրումների դադարեցման պատճառով: Արդյունքում, ամառային հակառուսական հանրահավաքներին աստիճանաբար սկսեցին փոխարինելու գալ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը միտված հանրահավաքները: Ընդ որում, տոնայնության նման փոփոխությունը, որը տեղափոխվեց նաեւ իշխանական համակարգ, չէր կարող պատահական լինել: Արդյունքում, արդեն այս ամսվա վերջերին սպասվում է հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Գեորգի Կարասինի եւ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը, որի շրջանակներում, եթե մինչ այդ արտառոց զարգացումներ չլինեն, ավիահաղորդակցության վերականգնման հարցը կարող է իր լուծումը ստանալ: Եվ ոչ միայն: Քննարկվելու է «տրանսպորտային հաղորդակցության վերականգնման» մեծ թեման, որը առնչվում է նաեւ աբխազական երկաթուղու խնդրին: Ընդ որում, այս հարցով լուրջ զարգացումներ արդեն իսկ նկատվել են, եւ իրավիճակը հասել է շվեյցարացիների ներգրավվածությամբ Աբխազիայով հաղորդակցությունը վերականգնելու փուլին: Ընդ որում, աբխազական երկաթուղու նշանակությունը Վրաստանի համար այս ընթացքում էլ ավելի է մեծացել: Խոսքը վրաց-ադրբեջանական այն սահմանային լարումների մասին է, որոնք հատկապես վերջին ժամանակներս այդքան ցցուն դարձան: Գումարած դրան, միջազգային հարթակում էապես ավելացել է Թուրքիայի ագրեսիվությունը, որը պետք է, որ Վրաստանի համար եւս մտավախությունների տեղիք տա: Թեկուզեւ այն առումով, որ Աջարիան գործնականում վերածվել է Թուրքիայի ակտիվ եւ աճող ազդեցության գոտու, ինչը մինչ այս էլ էր Վրաստանի համար լրջացող խնդիր: Իսկ ահա թուրքական ագրեսիվության աճի փուլում, երբ անգամ Վաշինգտոնը, ինչպես ցույց տվեց քրդերի պատմությունը, չի կարողանում Անկարայի համար զսպող գործոն մնալ, իսկ ՆԱՏՕ-ից եկող խոստումներն այդպես էլ մնում են խոստումներ: Վերջապես, «եվրոպական արժեքների» տակ տարիներով Վրաստան են հոսում այնպիսի երեւույթներ, որոնք միայն ներքին անկայունություններ եւ հասարակության թուլացման են բերում: Իսկ ահա, երբ ՌԴ-ի հետ հակասության պատճառով այս մի քանի ամսում հարյուր միլիոնավոր դոլարներ կորցրեց, Արեւմուտքից ոչ թե փոխհատուցում եկավ, այլ նորանոր հրահանգներ, այդ թվում՝ հերթական իշխանափոխության տեսքով: Եվ հաշվի առնելով, որ թվարկված բոլոր գործոնները միայն արագացող տեմպեր են ձեռք բերում, Թբիլիսին պետք է որ մտածի տնտեսական եւ քաղաքական անվտանգության հավելյալ երաշխիքների մասին: Նման երաշխիք, ինչպես եւ Հայաստանի պարագայում, կարող է լինել միայն Մոսկվան եւ գործող աբխազական երկաթուղին: Առավել եւս, որ հարավկովկասյան եւ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ ՌԴ-ն աշխարհաքաղաքական կշռի ակտիվ աճի փուլում է, իսկ նման փոփոխությունները, ինչպես նաեւ պատմությունն է հուշում, Վրաստանը ճիշտ պահին է զգում: Մի խոսքով, արդեն կուլմինացիոն կետին են հասնում այն բոլոր գործոնները, որոնք բառացիորեն Վրաստանին պարտադրում են՝ ակտիվացնել տեմպերը գոնե նախնական փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգի բերելու հարցով, եւ ով գիտի, թե վաղը-մյուս օրն այդ գործընթացն ուր կհասնի: Այսինքն, ԼԳԲՏ-ներին «քացու տակ գցելու» հաճախակիացած այս պատմություններն ահազանգ են Արեւմուտքի համար, որ կարող են կորցնել դեռ Սահակաշվիլու ժամանակներից Վրաստանում ունեցած բոլոր ձեռքբերումները: Եվ մյուս կողմից, թեեւ Հայաստանում ներկայումս ԼԳԲՏ-ներին դեռ «քացու տակ» չեն առնում, այլ անգամ պետք եղած պահին պետական ֆինանսավորում են տալիս, սակայն այն հանրային խորը հակազդեցությունը, որը հաջորդում է ամեն մի նման փաստի, էլի պետք է, որ խորը մտահոգություններ արեւմտյան շեֆերի մոտ հարուցեն: Առավել եւս, որ իշխանությունները մյուս ձեռքով էլ Հայաստանի ռուսական բազայի կրկնակի ամրապնդման ուղղությամբ են քայլեր անում, որը կյանքի կոչվելուց հետո խոսքը կգնա տարածաշրջանի մասշտաբով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ունեցած բոլոր ձեռքբերումները կորցնելու վտանգի մասին: Այսպիսով, այս հնարավոր զարգացումները կանխելու համար պահանջվում են ակտիվ քայլեր, եւ առաջին հերթին՝ ուղղակի անհրաժեշտություն է անհնազանդության նշաններ ցուցաբերող Վրաստանին «դարձի բերել»: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ավանդական մեթոդները, այսինքն՝ առաջին իսկ պատահած առիթով առավելագույնս զանգվածային խժդժություններով իշխանություններին պարտադրելու փորձն այս անգամ դեռ չի ստացվում: Եվ դա էլ կարելի է հասկանալ. նույն ամառային խժդժությունների արդյունքում զբոսաշրջիկների հաշվին ապրուստ ստեղծող շարքային վրացիները սեփական գրպանի վրա զգացին այդ հարյուրավոր միլիոնների կորուստները, որից հետո միգուցե հասկացան, որ զանգվածային ակցիաները միայն նոր կորուստներ են խոստանալու: Ամեն դեպքում, հրապարակում հավաքված ուղղակիորեն արեւմուտքներից սնվող մի քանի հազար մարդն այդպես էլ չկարողացավ գեներացնել մի քանի տասնյակ հազար մարդու, որ իշխանությունների համար ռեալ ճնշման վերածվեն: Ու հաշվի առնելով, որ ամառային ելույթներն էլ մասսաներին ներգրավելու առումով նորից թեեւ թույլ էր, բայց սրանից ավելի ուժգին, նշանակում է՝ նոր վրացական «հեղափոխության» հավանականությունը գնալով նվազում է: Նաեւ դա հաշվի առնելով, պետք է որ այս հերթական փորձի վրա ներդրվեն արեւմտյան բոլոր ջանքերը, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում կարող է սա դառնա վերջին փորձը: Մի խոսքով, Վրաստանից դեռ դրամատիկ լուրերի պետք է սպասել:

«ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՆԴՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ «ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ» ՄՏՑՆԵԼ ԱՐՑԱԽ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА