o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

9:1 ՀԱՇՎՈՎ ՔԱՅԼՈՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

20.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
9:1 ՀԱՇՎՈՎ ՔԱՅԼՈՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Եվ այսպես, հանրության ուշադրությունն այս անգամ գրավեց Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղը` իր ամոթալի արդյունքով: Խոշոր հաշվով, այդ արդյունքը կանխատեսելի էր, քանզի լրիվ թավշյա «բարդակի» վիճակ տիրում է ամենուրեք: Դե, եթե նաեւ սպորտի համար պատասխանատու վայ-նախարար Արայիկ Հարությունյանը Նիկոլի անմիջական հովանու ներքո եւ քավորությամբ սեռափոխված «մարզիկ» Մելինե Դալուզյանին փառաբանող ֆիլմին հատկացնում է պատկառելի գումար, ու դրանով սկսվում եւ ավարտվում է սպորտային քաղաքականությունը, իսկ ՀՖՖ գործկոմը լցված է ֆուտբոլից բան չհասկացող եւ միաժամանակ «ԼԳԲՏ ֆրենդլի» քայլոներով, ապա «ահարկու» Արթուր Վանեցյանն էլ չի փրկի:

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԱԽԿՈՏՆ Է

 

ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՂԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՆԱԵՎ ՄԱՐԶԱՇԽԱՐՀՆ ԸՆԴՎԶԵՑ

Այն, որ ե՛ւ դասադուլավոր ուսանողությունը, ե՛ւ ՀՅԴ երիտասարդները հետեւողականորեն շարունակում են իրենց պայքարը Արայիկ Հարությունյանի հակազգային «ռեֆորմի» դեմ, միանգամայն բնական է: Ու նրա կողմից ՀՅԴ-ին սպառնալը, թե դասադուլավորների բերած արկղերը ՀՅԴ-ի քրգործերով կլցնի, ինչպես նաեւ դասախոսների հետ ամենաանպարկեշտ շանտաժի լեզվով խոսելը բան չեն փոխում: Ընդհակառակը, նաեւ նույն Նիկոլի կողմից Արայիկ Հարությունյանի «ռեֆորմներին» ու պետական փողերով նկարահանվող պղծաֆիլմին կատարյալ զորակցություն հայտնելը բերում է միայն նրան, որ արդեն իսկ փողոցում գտնվողները անխուսափելիորեն շուռ են գալու քայլոների ամբողջ ռեժիմի ու ադեկվատությունը լրիվ կորցրած Նիկոլի դեմ: Չի օգնի նաեւ աշխարհի պես հին հնարքը` այն, որ հայկական առարկաները բուհերից հանելու բացարձակ ամերժելի առաջարկությունը հանրությանն ուզում են «կերցնել» հետաձգված տարբերակով` հավաստիացնելով, որ ուժի մեջ կմտնի 2022 թվականին: Այդպիսի խայծերը կարող են կուլ տալ միայն դեռեւս նիկոլական շոուներին սպասող «տգետ պողոսները»: Իսկ հիմա էլ ընդվզեց նաեւ գործնականում ողջ մարզաշխարհը: Գործնականում գրեթե բոլոր մարզական ֆեդերացիաները ստորագրել են հայտարարություն, որով դատապարտում են Մելինե Դալուզյանի հերոսացման միտումները. «Եվ այսօր այդ մարդը ներկայացվում է որպես հայ մարզիկի մարմնավորում, փորձ է արվում նրան հերոսացնել ու փառաբանել: Եթե ցանկություն կա` Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնելու ու գովերգելու, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետեւ նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Մեզ համար անընդունելի է նրան հերոսացնելու այս գործընթացը»:

ԹԱՎՇԻՍՏ-ՓԱՇԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ

Եվ եթե ավանդաբար քաղաքականությունից դուրս գտնվող մարզաշխարհը համալրում է ընդվզողների շարքերը, ապա թերեւս շուտով ոչ թե ընդվզողները, այլ չընդվզողները կլինեն փոքրամասնություն: Եվ այդ ընդվզմանը նույն Նիկոլը հակադրելու բան չունի, թեեւ երազում է զանգվածային ռեպրեսիաների մասին: Սակայն բացակայում է այդ ռեպրեսիաների ռեալ ռեսուրսը: Եթե այդքան երկար ժամանակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները, եւ այդպես էլ նոր ղեկավարներ չեն նշանակվում, ապա պարզ է դառնում, որ Նիկոլը պարզապես չունի ուժային կառույցներին քաջածանոթ վստահելի կադրեր, իսկ հավատարիմ փողոցային «հեղափոխականների» նշանակել չի կարող, քանզի այդ ապաշնորհները, ովքեր մեծամասամբ բանակում էլ չեն ծառայել, ի վիճակի չեն նույնիսկ հրաման ձեւակերպել եւ խնդիր դնել որեւէ ուժային կառույցի առաջ

ՄԱՆՐԻԿ ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԸ «ԳԱՀԵՐԻ ԽԱՂՈՒՄ»

Մինչ թավշիստները շարունակում են քարոզչական մուր քսել, չգիտես ինչու, իրենց այդքան վախեցրած «Վերնատուն» ակումբի վրա (որի թիկունքում տեսնում են իրենց այդքան վախեցնող Ռոբերտ Քոչարյանին), առանց զգացմունքային ինչ-ինչ դրսեւորումների իր քայլն արեց շախմատի հետ սեր ունեցող Սերժ Սարգսյանը: Նա մեկնել է Զագրեբ, որտեղ կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում եւ նույն օրը` նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաեւ երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին: ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ: Ճիշտ է, «անգրագետ պողոսներին» շարունակում են կերակրել հեքիաթներով, թե դա առանձնապես բան չի նշանակում, սակայն ԵԺԿ համագումարը, մեղմ ասած, շատ էականորեն է տարբերվում Իջեւանում խոզ քերթելու գործընթացից: Մինչդեռ ԵԺԿ-ն ունի 73 կոլեկտիվ անդամ եւ 39 երկրների ազգային անդամ-կուսակցություններ: ԵԺԿ-ն իր կազմում միավորում է 16 Եվրամիության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաեւ 6 պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք ԵՄ կազմում չեն, Եվրոպական հանձնաժողովի 13 անդամ (այդ թվում` հանձնաժողովի նախագահին), Եվրոպական խորհրդի եւ Եվրապառլամենտի նախագահներին, Եվրապառլամենտի ամենախոշոր ֆրակցիան, որը կազմված է 265 անդամներից: Եվ ուշագրավ է, որ այդ համագումարում թավշյա իշխանությունը ներկայացված չէ, իսկ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկայացված է: Այնպես որ, ՀՀ երրորդ նախագահի այսօրվա ելույթում այդ կարեւոր եվրոպական ամբիոնից հաստատ լինելու են կարեւոր շեշտադրումներ եւ ուղերձներ: Իսկ մինչ ելույթը, Սերժ Սարգսյանի գրասենյակը հարկ համարեց տարածել պաշտոնական հայտարարություն, ուր նշվում է, որ ՀՀ երրորդ նախագահը ե՛ւ պաշտոնավարման ընթացքում, ե՛ւ 2018-ի հեղաշրջումից հետո երբեւէ որեւէ հանդիպում չի ունեցել Նիկոլի հետ, բացառությամբ «Մարիոթում» բոլորի աչքի առաջ տեղի ունեցած հայտնի հրապարակային հանդիպումից: Նշենք, որ եվրոպական ուղղությամբ սա քայլոների գլխին եկող ամենեւին էլ միակ «փորձանքը» չէ: Դեռ մի կողմ, որ Եվրոպայից Նիկոլն այդպես էլ չկարողացավ ՍԴ-ն զավթելու «դաբրո» կորզել, դրան գումարվում է նաեւ Եվրադատարանում վարույթ ընդունված Ռոբերտ Քոչարյանի հայցերի բույլը, եւ հասկանալի է, որ դրանց բավարարման շանսերն էլ բավականին բարձր են: Ու դրան չի կարող խանգարել ո՛չ «վնգստացող» դատավորների ինստիտուտը, ո՛չ դատարան բերվող լաչառ թափթփուկների թիմը, ո՛չ էլ այդ դատարանում հատակին պառկող Վարդգես Գասպարին:

«ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՏԱՐԱՆՋԱՏՎԵ՞Ց ՆԻԿՈԼԻՑ

«Սասնա ծռերը» մշտապես համարվել են Նիկոլի ոչ պաշտոնական ուժային հենարանը, սակայն նրանց գաղափարախոս Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ ուշագրավ հարցազրույցով, ուր հնչեցրեց թավշոների համար չափազանց անհաճո բաներ: Այսպես, նա թրաշամանուկներին տվեց ոչնչացնող գնահատական. «Հայաստանում շատ երեւույթներ աղավաղված են: Այդ թվում` ընդդիմությունը: Առնվազն պետք է տարբերել ռեւանշիստներին եւ կառուցողական ընդդիմադիրներին: Մինչդեռ, նույնիսկ գործող իշխանությունը չի ցանկանում հրաժարվել սեւ-սպիտակ խաղից, քանի որ ուզում է դառնալ մի իշխանություն, որն այլընտրանք չունի: Անշուշտ, պարզունակ, հեռանկար չունեցող եւ շատ վտանգավոր մոտեցում է: Կարող է զարմանալի թվալ, բայց ռազմավարականությունից զուրկ որեւէ իշխանությունն այլ կերպ չի կարող վարվել: Երբ լուրջ բան չունես առաջարկելու, բայց ուզում ես մնալ իշխանության, ստիպված ես լինելու մարդկանց վախեցնել անցյալի վերադարձով»:

Ավելին, նա շեշտում է, որ թավշիստները փոխել են միայն դեմքերին, բայց ոչ համակարգը: Եվ դրանից անում է եզրակացություն. «Համակարգային փոփոխությունների չգնացող իշխանությունների նկատմամբ դժգոհությունն անշեղորեն աճելու է եւ, զուգահեռաբար, աճելու են նաեւ ռեւանշի համար նպաստավոր պայմաններն ու նախադրյալները: Եվ եթե ռեւանշիստներին հաջողվի ստեղծել նախկինների հետ անմիջականորեն չասոցացվող գործունակ ուժեր, ապա ռեւանշի սպառնալիքը կդառնա շատ իրատեսական»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА