o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ»

20.11.2019 10:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ: Զբոսաշրջության խթանումը կարեւորող մեր երկրում ճանապարհներին զուգարաններ չկան, հույսը մնում են գազալցակայանները, որոնցում էլ զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի անմխիթար է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այժմ էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է մարզպետարաններին, որ կրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները: Լոռու մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Հախվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է, թե մարզում կան մի քանի գազալցակայան, որոնք դեռեւս չեն բավարարում պահանջվող չափանիշներին:

Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

Իսկ ԱՆ Տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը ասել է. «Մենք մեծ թվով գազալցակայաններում սկսեցինք ստուգումներ անել, վարչական վարույթներ հարուցել»: Տուգանվածների թիվը, ըստ նրա, 300-ից ավելի է»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА