o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում ՀՅԴ-ի թեկնածուն հայտնի կդառնա դեկտեմբերի սկզբին. «Իրավունք»

20.11.2019 10:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախում ՀՅԴ-ի թեկնածուն հայտնի կդառնա դեկտեմբերի սկզբին. «Իրավունք»

«Երեկ մամուլում տեղեկություններ տա­րածվեցին, որ ՀՅԴ Արցախի կենտրո­նական կոմիտեն որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություն­ներին սատարել Վիտալի Բալասանյանին:

«Իրավունքի» հավաս­տի տեղեկությունների համաձայն՝ սա­կայն, Արցախի ՀՅԴ-ականները դեռ չու­նեն ոչ իրենց սեփական թեկնածուն, ոչ էլ վերջնականապես կողմնորոշվել են, թե ում են սատարելու:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Ըստ նույն աղբյուրի՝ Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի առաջին տասնօրյակում. «Համագումարի նման նիստ է անցկացվելու, որտեղ կհայտարա­րենք, թե ում ենք առաջադրում կամ ում սատարում: Այս պահին վստահ կարող ենք ասել՝ չկա մեկը, ում վստահ սատարե­լու ենք»:

Բայց նաեւ նկատենք, որ Բալասանյանին աջակցելու թեման մերկապարանոց չէ. նա այն ամենահավանական թեկնա­ծուն է, ում ՀՅԴ-ն կարող է աջակցել»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА