o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարան գլխակերներ է վերադարձնում Ադրբեջան. Բաքուն փակուղում է. «Ժամանակ»

20.11.2019 10:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անկարան գլխակերներ է վերադարձնում Ադրբեջան. Բաքուն փակուղում է. «Ժամանակ»

«Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որեւէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են: Ադրբեջանի պարագան այս ֆոնին դառնում է հատկանշական:

Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին

Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա եւ կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես ասած՝ հավասարության սկզբունքի համար, որպեսզի մյուսները մատնացույց չանեն Բաքվի հանգամանքը, թե՞ Անկարան խնդիր ունի նաեւ Ադրբեջանի համար եւ որոշակիորեն դժգոհ է Բաքվի որեւէ պահվածքից: Այդ հանգամանքը թերեւս արժանի է հայաստանյան դիտակետից ուշադրության, նկատի ունենալով թե այն պարագան, որ Բաքուն ինչ-որ կերպ գուցե առաջացրել է Անկարայի դժգոհությունը, կամ ինչ-որ առումով Թուրքիան փորձում է տարանջատվել Բաքվից, չնույնանալ նրա հետ, եւ թե այն, որ Անկարայի քայլը գուցե Բաքվին, այսպես ասած, «ահաբեկչական ռեսուրսի» տրամադրում է: Ինչպես «բազմամյա օգտագործման» գործիքներ, որոնք Թուրքիան վերադարձնում է Բաքու որեւէ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Ի վերջո, մարդկության դեմ գործած հանցագործությունները Ադրբեջանում, այսպես ասած, «տրենդային» են քաղաքական, պետական մասշտաբով խրախուսման տեսանկյունից:

Դրա վկան Սաֆարովն է, դրա վկան Ապրիլյան քառօրյա պատերազմում գլխակեր գրոհայինների խրախուսումն է նախագահական մակարդակում: Այնպես որ, Ադրբեջանին Թուրքիան պայմանական է «ահաբեկիչներ» վերադարձնում, եւ մեծ հավանականությամբ վերադարձնում է «հերոսական» ռեսուրս, որը կարող է հետագայում ինչ-ինչ գործածության առաջադրանք ստանալ հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համար: Հատկապես, որ Բաքուն ներկայումս ռազմա-քաղաքական փակուղում է եւ արցախյան հարցում դրանից դուրս գալու համար կարող է մտածել իր ավանդական «սադրանքների» մասին:

Երեւանն այս դեպքում պետք է հետեւի գործընթացին եւ կանխավ մտածի այն մասին, որ Բաքվի համար ամեն մի նոր սադրանք ունենա աննախադեպ նոր քաղաքական ծանր հետեւանք: Ռազմական ծանր հետեւանքի հարցում հայկական զինուժն, իհարկե, չի թողել կասկածի տեղ երբեւէ»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА