o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրն անել. «ՀՀ»

20.11.2019 09:36 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրն անել. «ՀՀ»

«Նոյեմբերի սկզբին, երբ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունների հարցը, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը: Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ): Բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից, ՀԱԷԿ-ը պահման և պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի:

AFP.Եվրոպական բանկերը մտադիր են հրաժարվել Visa-ից և MasterCard-ից

Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչև 2036 թ. լուծել այդ խնդիրը: Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ-ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ):

Տևեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000 թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, և արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի ևս 30 տարով: Ինչու՞ է այսպես արվել»,-գրում է թերթը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА