o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը

19.11.2019 23:09 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը

Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի գեղատեսիլ Ֆարոյի պալատում (Palais de Pharo) տեղի ունեցավ Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական դպրոցի 42-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքը: Երեկոյին, որին ներկա էր նաեւ «Իրավունքը», մասնակցում էին ոչ միայն անվանի ֆրանսահայեր, այլ նաեւ ֆրանսիացիներ: Պատվավոր հյուրերի ցուցակը գլխավորում էր Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ քաղաքային համայնքի ղեկավար եւ Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի նախագահ ՄԱՐՏԻՆ ՎԱՍԱԼԸ, որը նաեւ առաջադրել է իր թեկնածությունը Մարսելի քաղաքապետի ընտրություններում: Տիկին Վասալը, իր ելույթում դրական խոսելով հայերի մասին, շեշտեց, որ Ֆրանսիայում, հատկապես Մարսելում, հայերը, ընդգրկված լինելով բոլոր ոլորտներում, շենացրել են, եւ որ նա միշտ կանգնած է հայերի կողքին` աջակցելու համար, ապա դիմելով երեկոյի կազմակերպիչ, Մարսելի Խ. Աբովյանի անվան հայկական դպրոցի նախագահին հավելեց. «Շնորհակալություն Կարեն Խուրշուդյան, դու, բարի եւ ազնիվ անձնավորություն լինելովկարողացել ես հզոր աշխատանք իրականացնել, քո միջոցով հայկական դպրոցը դարձավ ֆանտաստիկ դպրոց: Այս դպրոցի միջոցով հայկական մշակույթը եւ հայկական արժեքները փոխանցվում են սերնդեսերունդ: Շնորհավորում եմ դպրոցի խորհրդի եւ նախագահի աշխատանքը: Այս 42 տարիները դպրոցի համար մեծ կարեւորություն ունեն, որպեսզի համայնքային կյանքում շարունակի գործել»:

Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած հայ լեռնագնացը նոր ռեկորդի է պատրաստվում

Ի դեպ, տիկին Վասալի խոսքերը րոպեներ անց հաստատեցին հենց Խ. Աբովյանի հայկական դպրոցի սաները, իրենց կիսաֆրանսիական ակցենտով, կատարելով «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը ու դահլիճը պայթեց ծափերով, արցունքոտված աչքերով եւ հուզված ձայնով բրավորներով:

 

«ՑԱՆԿԱՑԱ, ՈՐ ՀԵՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉԵՐ ԻՄ ՓՈՔՐԻԿԻՆ»

Պատվավոր հյուրերի ցուցակում էր նաեւ ֆրանսահայ մեծահարուստ գործարար ԱՐԱՄ ՕՀԱՆՅԱՆՆ իր տիկնոջ` ֆրանսիացի հանրահայտ թոփ-մոդել ԱԴՐԻԱՆԱ ԿԱՐԵՄԲՈՅԻ հետ: Ի դեպ, հանրահայտ զույգը հանրության ու ֆոտոխցիկների առաջ ներկայացավ փոքրիկ դստեր` Նինայի հետ, որը մայրիկի գրկում առաջին անգամ էր հայտնվում հանրության ու տեսախցիկների առաջ: Երեկոյի ընթացքում Ադրիանան ասաց, որ ինքն է այդպես ցանկացել. «Ես ցանկացա, որ հենց այս հայկական բարեգործական ճաշի ժամանակ աշխարհը ճանաչեր իմ փոքրիկին, որին լույս աշխարհ եմ բերել 46 տարեկան հասակում»:

Բրիջիթ Բարդոն դատապարտել է Ֆրանսիական Պոլինեզիայի բնակիչներին շան միս ուտելու համար

Image may contain: Ara Khatchadourian, smiling, standing and suitԱշխարհի ամենաբարձր գագաթները` Էվերեստն ու Արարատը նվաճած հայ լեռնագնաց  ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԸ, որը երկու տարի առաջ խաղաղության վազք-մարաթոնով Մարսելից հասել էր Հայաստան` հաղթահարելով 5000 կմ տարածություն, եւս պատվավոր հյուրերի ցանկում էր, այդ թվում նաեւ Փարիզում տպագրվող ֆրանսալեզու «Նուվել Դ Արմենի» Nouvelles d՚Armenie հայկական ամսագրի մարսելյան թղթակից ԱԼԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ, ֆրանսահայ հայտնի երգիչ Գրիգորի Բակյանը, որը երեկոյի ընթացքում կատարեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի` իրեն նվիրած «Պատանեկություն» երգը: Հանրահայտ Ֆարոյի պալատում ողջ երեկոն ոչ միայն հայկական էր, այլ նաեւ ազնավուրյանական, սեղանները կրում էին Շ. Ազնավուրի երգերի անունները, ելույթ ունեցողները կատարում էին Ազնավուրի երգերը, նույնիսկ երեկոյի «մեղավոր», Մարսելի Խ. Աբովյանի անվան հայկական դպրոցի նախագահ Կարեն Խուրշուդյանը իր ելույթը կառուցել էր ազնավուրյանական ու մեջբերում էր Ազնավուրի երգերից նախադասություններ...

Ստեղծագործություն, որ միավորեց 3 հայ հանճարի (տեսանյութ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՈՂՋ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

Երեկոյի ներկաները փաստում էին, որ վերջին տասնամյակում սա առաջին բարձր մակարդակի եւ կազմակերպված ընթրիքն էր: Գրեթե մեկ շաբաթ ողջ ֆրանսիական մամուլը ողողված էր հայկական բարեգործական ընթրիքի մասին հոդվածներով ու լուսանկարներով, այդ փաստն ուրախացրել էր ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ, որն «Իրավունքի» հետ զրույցում ասաց. «Ընդհանրապես ամենամյա պաշտոնական ճաշեր իրականացնում ենք եւ կիրականացնենք, քանի որ իմ ղեկավարած Մարսելի Խ. Աբովյանի անվան հայկական դպրոցի բյուջեն միայն այդ ընթրիքներով է ապահովվում, որտեղ հայ երեխաները սովորում են անվճար: Իսկ նման բարձրակարգ ընթրիքի համար ավելի քան 6-7 ամիս միահամուռ աշխատանք է պահանջվել: Իհարկե, երեկոն չէր կարող լինել նման մակարդակի, եթե չունենայի աջակիցներ, նրանց թվում էր Ֆրանսիայի հայկական բարեգործական միության հիմնադիրներ Արծրունի եւ Էլիզ Ջրբաշյանի թոռնուհին` Էվելին Մելքոնյանը: Image may contain: 3 people, including Karen Khurshudyan, people smiling, people standingԸնդհանրապես, այդ ընթրիքին մասնակից դարձան այն ընտանիքները, որոնք մեծ դեր են խաղացել Մարսելի հայ համայնքի կյանքում: Քանի որ ես ծնունդով Էջմիածնից եմ, ցանկացա, որպեսզի Էջմիածնի նորընտիր քաղաքապետը եւս լինի մեր հանդիսավոր ճաշի պատվավոր հյուրերի ցանկում` ներկայացնելով մերօրյա Հայաստանը եւ ամրապնդելով Հայաստան-Մարսել կապը: Իսկ պաշտոնական ընթրիքը վարելու պատիվը տրված էր Ռիշարդ ՖԵՆԴԻԿՅԱՆԻՆՈւնեի ճաշի քավորներ` Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հատենյանը, Ալեն Բոյաջյանը, ամենապատիվ օրիորդ Վալերի Բոզաջյանը, Անիկ Մելքոնյանը, Ստեփան Մելքոնյանը, Պատրիկ Գուրդիկյանը, Ֆրանկ Դավիդյանը Նարեկ Տերտերյանը, Արման Կնյազյան, Ժան-Կլոդ Բեդրոսյանը: Անձինք, ովքեր իրենց ֆինանսական եւ հոգեբանական աջակցությունը ցուցաբերեցին մեր ընթրիքի կայացմանըԻսկ երեկոյի համար ընտրեցինք Մարսելի ամենագեղեցիկ, փառահեղ Ֆարոյի պալատը, քանի որ ուզում էի, որպեսզի հայ մշակույթն ու հայ ինքնությունը միավորվեր ֆրանսիական գեղեցկագույն ճարտարապետության պատմության հետ, որպեսզի ցույց տայի, որ հայ մշակույթը նույն աստիճանի, եթե ոչ ավելի հին ու հզոր պատմություն ունի: Համոզված էի, այդ երկուսի միավորումը հրաշալի եւ արդյունավետ ապագա կունենա, ինչը եւ ստացվեց, քանի որ գրեթե մեկ շաբաթ այդ երեկոյի մասին խոսում էր ողջ ֆրանսիական մամուլը»:

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը Արմենպրեսին պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր

«ՆՐԱՆՑ ԳԼԽԻՆ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՈՒԾԱՑՄԱՆ ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ»

Ըստ Կ. Խուրշուդյանի` ճաշի միջոցով հայկական դպրոցը Ֆրանսիայում ունեցավ ոչ միայն պետական մակարդակով մեծ հնչեղություն, այլ նաեւ ունեցավ եկամուտ, որպեսզի ողջ տարին հայ փոքրիկների համար կարողանան բացարձակ անվճար Image may contain: Karen Khurshudyan, standing and suitուսուցում ապահովել. «Բացի այդ, ընթրիքի միջոցով կարողացանք գտնել անձինք, որոնք խոստացան մեր հետագա գործունեություններում իրենց աջակցությունը ցուցաբերել դպրոցին, քանի որ դպրոցը համարվում է Սփյուռքի ամենամեծ հայկական դպրոցը, որը կից է Հայ Առաքելական եկեղեցուն, միակ դպրոցն է, որ ամբարում է ավելի քան 200 աշակերտ: Դպրոցը գործում է բացարձակապես անվճար, կա սիմվոլիկ մասնակցություն ծնողների կողմից` տարեկան մի քանի եվրո, դրա պատճառով, իմ խորհրդի հետ միասին պետք է գտնեմ մեծ ֆինանսավորումներ, որպեսզի կարողանանք Հայաստանից հեռու գտնվող այդ երեխաներին ոչ միայն ապահովել երջանիկ մանկություն, այլ որ նրանք ունենան հոգեւոր կրթություն, պահպանեն իրենց ինքնությունը, հայությունը, առաքելությունը, եկեղեցու հանդեպ հավատքը, ազգի նկատմամբ ունեցած սերը: Այս ամենից զատ, ինձ համար կարեւորագույն պայմանն այսօր նրանց հասարակության համար որպես մարդ փրկելն է, քանի որ նրանց գլխին ամեն վայրկյան կախված է ուծացման դամոկլյան սուրը: Իմ դպրոցի 80 տոկոսը Հայաստանից վերջին տարիներին եկածների, կամ այստեղ ծնված նորեկների երեխաներ են, որոնք ապրում են շատ վատ, աղքատ թաղամասերում, որտեղ թմրաբիզնեսը զարգացած է, եւ երիտասարդությունը գնում է բացարձակ անգրագիտացման: Այդ թաղամասերում մուսուլմանական մեծ ճնշում կա, որից պետք է փրկել մեր երեխաներին: Իսկ փրկելու միակ միջոցը նրանց եկեղեցի բերելն է: Մշակույթի եւ կրթության միջոցով կկարողանանք նրանց ոգին մաքրել ախտից, իսկ մարմինը` աղբացված ապրանքներիցԻ դեպ, ընթրիքից օրեր առաջ հրաշալի նորություն ունեցանք, թողարկվեց դպրոցի պաշտոնական կայքը, պատրաստված երիտասարդ Վարդան Շահբազյանի շնորհիվ, որը այդ ամենն իրականացրեց բացարձակ անվճար հիմունքներով: Կայքի միջոցով ծնողները այլեւս կարիք չեն ունենա զանգահարելու, այլ կայքի միջոցով կտեղեկացվեն երեխաներին ու դպրոցին վերաբերող ամեն ինչ»:

«Հայե՛ր, ե՞րբ եք մի քիչ հայանալու»

ՈՍԿՅԱ ՄԵԴԱԼՆԵՐ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ֆարոյի պալատում ամենուրեք թեւածում էր Շ. Ազնավուրի ոգին, հնչում էին նրա երգերը, իսկ ելույթներում ու զրույցներում մեջբերվում նրա երգերից նախադասություններ ու բառակապակցություններ: Ազնավուրի ներկայությունը լրացրեց նաեւ ֆրանսահայ ոսկերիչ Պատրիկ Կայսերլյանը, որը պատվավոր հյուրերին նվիրաբերեց Շ. Ազնավուրի երգերի անվանումներով ոսկյա մեդալներ:

Image may contain: Patrick Kaiserlian, smiling«Իրավունքի» հետ զրույցում Պ. Կայսերլյանն ասաց, որ բոլորովին պատահական է սկսել արտադրել այդ մեդալները. «Հայկական զարդեր շատ եմ արել եւ քանի որ հաջողությունների եմ հասել, որոշեցի մեդալներ արտադրել, մի մտքով, որ կարողանամ ինչ-որ մի հիմնադրամի գումար հատկացնել: Երբ մարդկանց շրջանում հետաքրքրվեցի, մարդիկ առաջարկեցին հենց «Ազնավուր» հիմնադրամը: Երբ հետաքրքրվեցի, իմացա, որ լուրջ կազմակերպություն է, ու այդ ժամանակ մտքիս եկավ` ինչ-որ զարդ պետք է արտադրեմ, որը պետք է խորհրդանշեր Ազնավուրին ու իր երգերը, եւ մտածեցի` մեդալներ ստեղծել, որտեղ սոլիբանալին է եւ Ազնավուրի երգից բառեր»,- պատմեց Կայսերլյանն ու No photo description available.շեշտեց. «Ազնավուրն ունի 1200 երգ, բայց ես 1200 հատ չէի կարող անել, ընտրեցի` 20-ը: Դրա համար ինձ նախ իրավունք էր պետք «Ազնավուր» հիմնադրամի կողմից, քանի որ չէի կարող հենց այնպես գործածել Ազնավուրի երգերը: Ուստի, ստեղծեցի մի մոդել ու ներկայացրի Նիկոլա Ազնավուրին: Երբ նա մոդելը տեսավ, շատ հավանեց, ու միանգամից համաձայնագիր կնքեցինք, միեւնույն ժամանակ այս մեդալները Ազնավուրի հիշատակին են արտադրում, որի վաճառքի գնի 15 տոկոսը հատկացնում եմ «Ազնավուր» հիմնադրամին: Առանց այդ էլ, ես մտադիր էի 5 տոկոս հատկացնել ինչ-որ մի հիմնադրամի, որին  չէի ճանաչում, բայց հիմա գիտեմ, որ լուրջ  հիմանդրամ է: Ինքս լինելով Մարսելի փոքր ոսկերիչ` ինձ համար մեծ պատիվ է, որ իմ անունը ասոցացվի մեծ երգչի հետ»:

«Ժամանակն է, որ Ֆրանսիական մշակույթը ներկայացնեք հայերին»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մարսել-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА