o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

19.11.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
Ո՞Վ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

Գրեթե մեկ տարի է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը ղեկավարվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների շնորհիվ: Հենց մեկ տարի առաջ թատրոնի երկարամյա տնօրեն Ֆրեդ Դավթյանը հեռացավ թատրոնից ե՛ւ որպես տնօրեն, ե՛ւ դերասան, որից հետո 6 ամսով թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց թատրոնի դերասան եւ մարկետինգի բաժնի ղեկավար Յուրի Իգիթխանյանը: Սակայն, արդեն հուլիսին մեկ ամսով թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ի դեպ, նշանակվելուց հետո «Իրավունքի» հետ զրույցում Մ. Մխիթարյանն ասել էր. «Ճիշտն ասած, այդ առաջարկն ինձ համար մեծ անակնկալ էր եւ ընդհանրապես խափանց իմ բոլոր ծրագրերը»:

«Պահպանենք մեր ազգային մշակույթը». «Ակունքը» 45 տարեկան է (Տեսանյութ)

Արդեն հայտնի է, որ Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կկայանա դեկտեմբերի 26-ին:  Իսկ թե հիմա ո՞ւմ ուսերին կդրվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նոր բեռը, պարզ կլինի տարեվերջին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА