o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ» ԷԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

19.11.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ» ԷԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Դեռ չմարսած գալիք տարվա ՀՀ պետական բյուջեի «հեղափոխական» բնույթը, բախվեցինք եւս մեկ «հեղափոխական բյուջեի»՝ այս անգամ Երեւանի: Եվ այս դեպքում էլ, անկեղծ ասած, այդպես էլ հասկանալի չէ, թե այդ ինչն են «հեղափոխելու»:

Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան

Իհարկե, այն հիմնական ցուցանիշները, որ ներկայացրել են, այդ թվում՝ եկամուտները 83-ից 107 միլիարդ դրամի հասցնելը, ծախսերը՝ 84.3-ից՝ 116.2-ի, կարող էին տպավորիչ լինել: Բայց չէ, երբ նայում ես տողատակերին, այստեղ էլ «հեղափոխական» բան չկա: Թեկուզեւ հաշվի առնելով, որ 24 միլիարդով եկամուտների ավելացման մեջ քաղաքապետարանի դերը չնչին է: Այն առումով, որ մայրաքաղաքի սեփական եկամուտները ծրագրված են մոտ 27 միլիարդ դրամի չափով, եւ լավագույն սցենարի դեպքում անգամ, եթե կատարի ընթացիկ եւ գալիք տարվա բյուջեն, սեփական եկամուտների մասով աճը կկազմի ընդամենը 3 միլիարդ, որն անգամ մեծ ցանկության դեպքում հեղափոխական չէ: Այսինքն, հիմնական աճը կլինի պետական հատկացումների հաշվին: Ի դեպ, նկատենք նաեւ, որ այդ 3 միլիարդի հիմնական մասը՝ 2.1 միլիարդը նախատեսված է ապահովել գույքահարկի աճի հաշվին: Մեկ պարզ ցուցանիշ. այս տարի, ըստ սպասվածի, Հայաստան ներկրված ավտոմեքենաների քանակը կհասնի 70-80 հազարի: Ամենապարզ հաշվարկներով, միայն դրա հաշվին Երեւանում գալիք տարի կգանձվի 1 միլիարդից ավել գույքահարկ: Այսինքն, ծրագրված սեփական եկամուտների ավելացման մեջ անգամ քաղաքապետարանի դերը դառնում է չնչինԾախսերի մասով պատկերն էլ ավելի վատ է: Ունենալու ենք ¥էլի ամենալավատեսական սցենարով¤ մոտ 32 միլիարդի ավելացում, որի ապահովման համար քաղաքապետարանը ընդամենը 3 միլիարդի դեր կունենա: Բայց եթե մի 21 միլիարդի ծախսային աճն էլ ապահովում է պետությունը, ապա մնացածը լինելու է դեֆիցիտի ավելացման հաշվին: Ընդ որում, այս ցուցանիշի մասով «հեղափոխական» տերմինը լիուլի ապահովված է՝ 1.2 միլիարդից դեֆիցիտը հասցնելու են 9.1 միլիարդի: 8 միլիարդով աճ, այս ինչի՞ հաշվին են փակելու. ոչ մի բացատրություն չկա: Չնայած` կարելի է ենթադրել. դեֆիցիտը միշտ էլ փակվում է այստեղից-այնտեղից վերցրած վարկերի հաշվին: Կարճ ասած, մեր բոլորի վրա ավելացող պարտքային բեռի: Բայց հանուն ինչի՞: Սա ընդհանրական պատկերն է, որը, թեեւ ընդհանուր աճին, լավատեսական քիչ միտումներ է պարունակում: Առավել եւս, որ այդ ավելացումներից հետո կան ծախսեր, որոնք միայն տարակուսանքի տեղիք են տալիսՄեկ պարզ օրինակ՝ կապված եկամուտների ավելացման հետ: Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարները ծրագրվել են 622,697.8 հազ. դրամի չափով՝ 2019 թվականին նախատեսված 638,907.7 հազ. դրամի դիմաց կամ 16,209.9 հազ. դրամով պակաս: Սակայն հիշեցնենք, օրինակ, Օպերայի հարակից տարածքի սրճարանները քանդելու պատմությունը, թե ինչպես էր ողջ քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ, ձայնը գլուխը գցել, թե այս ինչ թալան է, կոպեկներով քաղաքապետարանի գույքը սրան-նրան են վարձակալության տվել: Եվ ահա, այդ նույն վարձավճարները, որոնք, դատելով քաղաքապետ Հայկոյի ասածներից, պետք է կրկնապատկվեին ու եռապատկվեին, հիմա մի բան էլ պակասելու ենԱսենք, ծախսերի մասով եւս նման «տարօրինակությունների» պակաս չկա: Օրինակ, այս տարի «Երեւան քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին N 347-Ն որոշմամբ սահմանված եւ 2012 թվականից կիրառվող աղբահանության վճարը, որը ծրագրվել է 3 475 037.9 հազ. դրամի չափով»: Խոսքը այն միջոցների մասին է, որը պետք է տրվեր Սանիթեքին: Եվ ահա գալիք տարի, երբ Սանիթեքին էլ փող չեն տալիս, նույն հոդվածով ծախսերը սահմանում են 3 539 387.8 հազ. դրամ, այսինքն՝ մոտ 65 միլիոնով ավել: Բայց ինչո՞ւ, եթե մոտավորապես նույն բանը Սանիթեքն անում էր 65 միլիոնով պակաս, որոշեցին եւ ինչ-որ անհասկանալի օպերատոր սարքեցին: Այն էլ՝ առանց որեւէ մրցույթի, ու արդյունքում՝ նկատելիորեն ավելի շատ պետական փողեր են ծախսվելու: Ո՞վ է նման վատնման պատասխանը տալուԳալիք տարվա մայրաքաղաքային բյուջեի նման տարօրինակություններին անդրադառնալու առիթներ դեռ շատ ենք ունենալու, շատ ավելի ցնցող փաստեր էլ կան: Այս պահին ընդամենը նկատենք՝ եթե սա են համարում «հեղափոխական բյուջե», ուրեմն` վայ մեզ: Եվ սա այն դեպքում եթե բյուջեով խոստացածները կատարեն:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է, ՆԻԿՈԼԸ` ՍԽԱԼ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА