o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԴԵՄ Է «ՄԵԼ» ՖԻԼՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

19.11.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԴԵՄ Է «ՄԵԼ» ՖԻԼՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

«Իրավունք TV»-ն եթերում հյուրընկալեց Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում մեկ վերջույթով չեմպիոն դարձած, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ: Մարզականից զատ, էլ ավելի հերոսական է փոխգնդապետ Ստեփանյանի զինվորական կենսագրությունը: Նշենք միայն, որ նա վիրավորվել է 2014 թվականին Արցախի սահմաններին՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս. նա վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ կորցրեց երկու ոտքն ու աջ ձեռքը: Նման վիրավորումից հետո շատերը կյանքը կհամարեին ավարտված, բայց ահա Ս.Ստեփանյանը այդքանից հետ դարձավ աշխարհի չեմպիոն:

Թող հաշմանդամության ամսական 25 հազար 500 դրամ թոշակով ապրեն մի ամիս նոր կհասկանան

Սպասելի՞ էր Ձեզ համար այդ հաղթանակը:

Այսպես ասեմ, դժվարությունները հաղթահարելով մարզվում էինք, պատրաստվում այդ օրվան, եւ անակնկալ չեղավ, որովհետեւ դա մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

- Գիտենք, որ պատանեկան տարիներին նաեւ ծանրամարտի սպորտի վարպետի կոչում եք ստացել: Ինչպե՞ս ստացվեց, որ ծանրամարտը թողեցիք եւ զբաղվեցիք բազկամարտով:

- Պատանեկության տարիներին տարբեր սպորտաձեւերով եմ ինձ փորձել՝ վերջում կանգ առնելով ծանրամարտի վրա եւ երկար տարիներ հենց այդ սպորտաձեւով եմ զբաղվել: Այո, ունեմ սպորտի վարպետի կոչում: Հետո ամուսանացա, թողեցի պրոֆեսիոնալ սպորտը, եւ միայն վերջին 4-5 տարիներին` վիրավորվելուցս հետո եմ սկսել բազկամարտ սպորտաձեւով զբաղվել: Այն ժամանակ հնարավոր չէր հա՛մ ընտանիք պահել հա՛մ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել. դա էր պատճառը, որ թողեցի: Իսկ հիմա կարողանում եմ համատեղել ե՛ւ ծառայությունը, ե՛ւ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, ե՛ւ ընտանիքիս կողքին լինել, ե՛ւ հասարակության հետ շփվել:

«Ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԿՅԱՆՔԸ

Ո՞րն է Ձեզ համար առավել հարազատ` սպո՞րտը, թե՞ զինվորական կյանքը:

- Առաջնայինը ինձ համար զինվորական կյանքն է, հետո նոր սպորտը:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք` սպորտի բնագավառի հետ կապված: Եվ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մեր սպորտի վիճակը:

- Իմ նպատակները շատ են, հենց դա է պատճառը, որ մենք հիմնեցինք ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Առաջինը` նպատակ ունենք կոնկրետ հաշմանդամային սպորտը ՀՀ-ում զարգացնել: Փառք Աստծո, ստեղծեցինք, ունենք Ֆեդերացիային պատկանող մարզադահլիճ, թեեւ դեռ վարձակալական հիմունքներով: Շուտով, կարծում եմ, մերը եւս կունենանք: Ֆեդերացիայում մարզվում են շուրջ հիսուն հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որից 35 տոկոսը զինհաշմանդամներ են: Մեր նպատակը նրանց առողջ ապրելակերպ նվիրելն է, ինտեգրումը, շփումը, հաղթելու կերպար ձեւավորելն է: Եվ մոտ օրերս` դեկտեմբերի 3-ին մեկնելու ենք Լեհաստան, որտեղ տեղի է ունենալու բազկամարտի աշխարհի առաջնությունը: Մենք մեր ֆեդերացիայի 9 անդամներով գնալու ենք, որից 6-ը մարզիկներ են, երկուսը՝ մարզիչ, մեկը` օգնական, որովհետեւ մարզիկների մի մասը ունեն հենաշարժողական խնդիրներ, անվասայլակից են օգտվում: Մենք երկար ժամանակ մարզվել ենք, հիմա հասել ենք մի գագաթնակետի, երբ պետք է ցույց տանք մեր պատրաստվածությունը, թե ինչի ենք հասել: Նպատակը սա է, որ կարողանանք ցույց տալ, որ հաշմանդամությունով չի ավարտվում կյանքը, եթե մարդ հաշմանդամություն է ձեռք բերում, դա դեռ չի նշանակում, որ կյանքը ավարտվում է:

«Նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

- Ձեր օրինակը՝ վառ ապացույց:

- Ես մեկ ուրիշին եմ օրինակ ծառայում, մեկ ուրիշը` ինձ. փոխադարձ է մեզ մոտ:

- Իսկ առհասարակ միայն բազկամարտո՞վ են զբաղվում  Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայում:

- Ո՛չ, մեզ մոտ հիմնականում ուժային սպորտաձեւերով ենք առայժմ հանդես գալիս` բազկամարտ, սեղմում վարժություն, գնդի հրում, սիրողական հրաձգություն: Աստիճանաբար սպորտաձեւերի թվաքանակը մեծացնելու ենք:

Ադրբեջանում բանկը խլում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամին Ալիևի նվիրած բնակարանը

-Ամփոփելով սպորտի ոլորտը` կցանկանայինք նաեւ լսել Ձեր կարծիքը՝ վերջին շրջանում հանրության շրջանում մեծ մտահոգություն առաջացրած՝ Մել Դալուզյանի սեռափոխվածության մասին ֆիլմի վերաբերյալ: Դուք` որպես ազգային արժեքները կրող ընտանիքի հայր, ամուսին, որդի ինչպե՞ս եք վերաբերվում նման ֆիլմի համար պետության գրպանից գումար տալը:

- Անձամբ ես դեմ եմ, ավել ոչինչ չունեմ ասելու:

- Իսկ առաջարկե՞լ են Ձեր մասին ֆիլմ նկարել` հաշվի առնելով, որ Ձեր կենսագրությունը հաստատ դրա հնարավորությունը տալիս է:

«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

- Իմ մասին հիմա ֆիլմ նկարահանում է Ռազմիկը, նա անհատ է:

- Նկատի ունեմ՝ պետական աջակցությամբ:

- Ո՛չ, պետական աջակցությամբ դեռ չի եղել:

 

«ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՔԻՉ ԿՈՐՈՒՍՏ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

Անդրադառնանք նաեւ Ձեր զինվորական կյանքին: Հայտնի է, որ Արցախում 2014թ. ականի պայթյունից վիրավորում ստանալուց հետո մոտ 3 լիտրից ավելի արյուն եք կորցրել, եւ բավական ուշ են Ձեզ հասցրել հոսպիտալ: Ողջ մնալը, երեւի թե, անհնար էր, ի՞նչը Ձեզ փրկեց:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը այցելել է Սարգիս Օհանջանյանի ընտանիքին

- Ուշ բուժօգնություն չի հասել, դա սխալ է, ասեմ` ինչի համար է սխալ: Այո, ես 3.5 լիտր արյուն եմ կորցրել: Սակայն այնպիսի վայրում եմ վիրավորում ստացել, որը հակառակորդի կողմից տեսանելի էր, կրակի տակ: Եվ չնայած դրան, անմիջապես իմ մարտական ընկերն ինձ այդտեղից դուրս բերեց` առաջին բուժօգնություն ապահովելով:

- Սակայն մամուլը այդպես է գրել:

- Չէ՛, սխալ են գրել:

Զինհաշմանդամը ունի բոլորիս օգնության կարիքը՚ ՏԵՍԱՆՅՈՒԹ

- Ի՞նչ զգացողություն ունեիք, ի՞նչը Ձեզ փրկեց:

- Աստծո կամքով ես կենդանի մնացի:

- Պարոն Ստեփանյան, 2016 թվականից ի վեր պարբերաբար խոսվում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք չունենիք բավարար սպառազինություն, զինվորները ապահովված չէին անհրաժեշտ զենքերով: Ճիշտ է, դուք այդ ժամանակ արդեն դիրքերում չէիք, բայց հնարավո՞ր է, որ նման բան եղած լինի:

Սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության. Էկրան կբարձրանա «ԻՄ ԽԱՉԸ» արցախյան պատերազմի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը (տեսանյութ)

- Նման բան չի եղել, ես չեմ ընդունում այդ խոսակցությունները: Ամեն ստորաբաժանում, ովքեր մարտական դիրքերում են գտնվում, իրենց հաստիքային սպառազինություն են ստանում: Այնպես որ՝ զենքի պակաս չէր կարող լինել, բոլորը ունեցել զենք, փամփուշտներ` նախատեսվածի չափով: Հավատացեք, ապրիլյան պատերազմում մենք առավելագույնս քիչ կորուստ ենք ունեցել, թեեւ, իհարկե ցավ եմ ապրում, որովհետեւ անգամ մեկ կորուստը մեզ համար շատ մեծ է: Բայց հակառակորդի կողմից կատարված քայլերի դիմաց, հավատացեք, բանակը համարժեք պատասխան է տվել: Իրենք մի քանի անգամ ավել կորուստ են ունեցել: Մեր տղաները արել են հնարավոր եւ անհնարը, եւ կեցցե՛ մեր Հայոց զորեղ բանակը:

«Կենդանի հնչողությամբ համերգը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել ելույթին»

- Եվ վերջում, պարոն Ստեփանյան, կխնդրեի Ձեր կարծիքը՝ առաջիկայում լայնամաշտաբ ռազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք: Հաշվի առնելով, որ շատ փորձագետներ, ռազմական ոլորտի գործիչներ դա չեն բացառում: Դիրքապահների ուղղությամբ վերջին շրջանում կրակոցները շատացել են:

- Հաճախ են հակառակորդի կողմից լինում ոտնձգություններ. մի փոքր ավել, մի փոքր պակաս: Բայց կդժվարանամ պատերազմ լինել-չլինելու հարցով գնահատական տալ:

Սարգիս Գոքորյան - Քիչ քիչ և մի քիչ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА