o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես տեր չունեմ, իմ տերն Աստված է». Նորք-Մարաշ խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը (Տեսանյութ)

19.11.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ես տեր չունեմ, իմ տերն Աստված է». Նորք-Մարաշ խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը (Տեսանյութ)

4 տարի անազատության մեջ գտնվելուց հետո` Նորք-Մարաշի գործով հայտնի ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխվեց գրավի դիմաց: Այս ընթացքում նա փորձում էր վերականգնել առողջությունը, նույնիսկ վիրահատվել է եւ առաջին անգամ «Իրավունք TV»-ի տաղավարում խոսեց նախկինում ունեցած նպատակների, անցած ուղու, այսօրվա իրավիճակի եւ ապագայի իր տեսլականի մասին:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

«ԿՈՂՄ ԵՄ, ՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ ԱՄԲՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

– Պարոն Վարդանյան, երկար մտածում էինք, թե Ձեզ ինչպե՞ս ներկայացնենք` «Հայոց վահան» շարժմա՞ն, թե՞ «Նորք-Մարաշ» խմբի ղեկավար...

Ես Արթուր Վարդանյանն եմ` Արցախյան ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի որդին, որովհետեւ իմ կարծիքով` այդ ամենն արդեն անցյալում է: Փորձում եմ ամեն ինչ նոր էջից սկսել, այդպես ավելի ճիշտ կլինի:

Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չընդգրկվեց ԱՄՆ Սենատի օրակարգում․ VOA

Մինչ կանդրադառնանք անցյալին ու ներկային` ի՞նչ կասեք Ձեր առողջության մասին:

Ներկայումս ունեմ առողջական բազմաթիվ խնդիրներ, որոնք սրացման փուլում են: Առողջական խնդիր ունեմ, որ կարող է անգամ ինձ համար մահացու լինել: Կա կարիք` որոշ դեղորայքի, որոնք ՀՀ-ում գրանցված չեն, բուժումը ոչ միայն իմ, այլ նաեւ բժիշկների կարծիքով` պետք է լինի արտերկրում, որը ներկայումս անհնար է, որովհետեւ դատաքննության մեջ ենք: Իսկ դատաքննության ընթացքում, իհարկե, չեմ կարող բացակայել ՀՀ-ից: Ճիշտն ասած, միջնորդություն էլ չեմ ներկայացրել դատարան, որպեսզի թեկուզ հենց իմ առողջության գնով կարողանամ ապացուցել, որ իսկապես ցանկանում եմ արդար դատաքննություն եւ ոչ միայն չեմ փորձում խոչընդոտել, այլ ընդհակառակը` կողմ եմ, որ դատաքննության ընթացքում բացահայտվի ամբողջ ճշմարտությունը: Այսինքն` տեղի ունենա արդար դատաքննություն, եւ դրա հիման վրա թող որոշվի` իրականում ես մեղավոր եմ, թե` ոչ:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

«ԶԵՆՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ»

– Հայաստանյան հանրությունը Ձեզ ճանաչեց զենք-զինամթերքով շրջապատված: Դատական նիստերի ժամանակ գուցե շատ է արծարծվել այս հարցը, բայց կարեւոր է հենց Ձեզնից իմանալ` ի վերջո, ո՞ւմ դեմ էին ուղղվելու դրանք, եւ ի՞նչ էր նախապատրաստվում:

Ոչ մի անգամ հնարավորություն չեմ ունեցել ներկայացնել այն, ինչ հիմա հարցրիք: Ելնելով դատաքննության շահերից` իրավունք չունեմ որոշ բաներ ասել, դատական նիստերի ժամանակ ապացույցները կքննարկվեն, այդ մասին կխոսվի: Երբ ինձ ձերբակալեցին, հետեւում էի հեռուստացույցով եւ ռադիոյով ու տեսնում, թե ինչպես են որոշ ԶԼՄ-ներ փորձում ներկայացնել մեզ որպես հանցագործներ: Դրա դեմ պայքարելը իրականում դժվար է, որովհետեւ դու չունես որեւէ լծակ, հասարակ մի անձ ես, ում փորձում է ճնշել մի համակարգ:

Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է. Վահան Բաբայան

Բայց ընդունեք, որ մեղադրելու էլ չէր մարդկանց, Դուք հայտնի դարձաք ԱԱԾ տեսանյութով, որտեղ մեծ թվով զենք ու զինամթերք կար...

Հավատացեք, չեմ մեղադրում, հասկանում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Կար մի իրավիճակ, որտեղ խոսվում էր արցախյան հինգ շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին: Ըստ էության, այդ ամենը հաստատեց այն, ինչ ես ասում էի ի սկզբանե, որ լինելու է լայնածավալ պատերազմ, եւ դրա հիման վրա հանձնվելու են որոշ տարածքներ: Փառք Աստծո, որ մենք ունենք առյուծ երիտասարդներ, որոնք, կարելի է ասել, խանգարեցին մի ամբողջ ծրագիր: Այդ ամբողջ զենքերը պետք է օգտագործվեին ի պաշտպանություն մեր Արցախի, մեր ազգի: Մենք շատ ենք դարերով տառապել, վերջին 30 տարին ամեն ինչ տեսել ենք` սով, ցուրտ, զրկանքների միջով ենք անցել, 100 հազարավոր մարդիկ ենք կորցրել, որպեսզի մեր պետությունը կարողանա իսկապես առաջընթաց ունենալ:

«Քննարկվելու է Արցախի հարցի լուծման տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակը»

Բայց այն ժամանակ մենք հողեր չհանձնեցինք, ավելին` հիմա էլ խոսվում է հողերի հանձնման մասին: Այս թեման դամոկլյան սրի պես միշտ մեր ժողովրդի գլխին կախված է եղել:

Աստված ոչ անի: Իհարկե, ունենք մի արտաքին թշնամի, որն ամեն օր սպառնում է մեզ պատերազով, ունենք մեկ այլ հարեւան պետություն` ի դեմս Թուրքիայի, որը, բառիս բուն իմաստով, պատրաստ է մեծ աջակցություն ցույց տալ Ադրբեջանի Հանրապետությունը: Եվ մենք պետք է ամեն օր պատրաստ լինենք, սա մի խնդիր է, որ պետք է լուծենք, բայց չպետք է այն շահարկենք: Շահարկելը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական դաշտում, մեզ տանում է փակուղի: Չպետք է ասել` խեղճ ենք, տեսեք` ինչ է մեզ սպասվում, որովհետեւ սա մեզ թուլացնում է, ցույց է տալիս, որ հնարավորություն չունենք պաշտպանվելու: Բոլորս գիտենք, որ կախված է մեր գլխին այդ սուրը, եւ դրա դեմ պետք է քայլեր ձեռնարկենք: Եթե դա չանենք, կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը: Այդ դեպքում ի՞նչ ենք անելու:

«Կյանքի խոսքը» միացավ Փաշինյանին

«ՓՈՐՁԵՑԻ ՍՐԻ ԴԵՄ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ՎԱՀԱՆ»

– ԵՎ Դուք որոշեցիք այդ ողջ բեռը վերցնել Ձեզ վրա՞:

Փորձեցի քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ սրի դեմ ստեղծեմ մի վահան: Այդ հարվածը ինչ-որ մի տեղ վերցնեմ ինձ վրա, այսինքն` ցույց տամ, որ այնպես չէ, ինչպես որոշ մարդիկ թե՛ դրսից, թե՛ ներսից կարող են ծրագրել: Այսինքն` ասել, որ ելք կա: Այն, ինչ որ ընտրություններին բղավում էին, թե «ելք կա», ինքս էի ժամանակին ասում` իրականում միշտ ելք կա, թեկուզ` մի փոքր:

Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը. Վահան Բաբայան

Դուք Իսպանիայից գնացիք Սիրիա եւ Քեսաբի ինքնապաշտպանական մարտերում կարողացաք ջոկատ ստեղծել: Եկաք Հայաստան, էլի խումբ ստեղծեցիք, որոնցից նույնիսկ կային մարդիկ, որ ասում էին, թե Ձեզ ընդամենը մեկ ամիս են ճանաչել: Այդ ի՞նչ գաղափարի շուրջ է հաջողվում Ձեզ շատ արագ համախմբել մարդկանց:

Մարդիկ իրականում լույսի կարիք միշտ ունեն: Ես ինձ լույս չեմ համարում, բայց շատերը կան, որ իսկապես պատրաստ են անշահախնդիր ձեւով դուրս գալ պայքարի` հանուն իրենց ազգի, հանուն Հայաստանի, հանուն մեր պետության եւ իրենց ընտանիքի: Կան մարդիկ, որոնք իսկապես դիմանում են դժվարություններին, ծանրություններին, եւ կան մարդիկ, որոնք չեն դիմանում, գալիս է մի պահ, որ փոշմանում են: Համենայնդեպս, հնարավոր է դա անել, որովհետեւ, երբ մարդիկ քեզ հետ զրուցելիս տեսնում են, որ դու իսկապես անշահախնդիր ձեւով փորձում ես  իրենց օգնել, անել մի բան, որն ի նպաստ բոլորի է, եւ դու պատրաստ ես քեզ զոհաբերել եւ դնել հարվածի տակ:

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին «սելֆիի ռակուրսից». Արթուր Թովմասյան

«ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԴԵՄ ԳՆԱԼ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԱՆՁԻ»

– Ովքե՞ր էին այդ մարդիկ`բախտախնդիրնե՞ր, մահապարտնե՞ր...

Ավելի ճիշտ կլինի ասել` խենթ հայրենասերներ: Խենթությունը թերություն չէ: Երբ երիտասարդ ես, խենթությունը պարտադիր երեւույթ է, եթե` ոչ, էլ ի՞նչ իմաստ ունի երիտասարդությունը:

Բայց բացի երիտասարդներից, Ձեր կողքին կար պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Կաթոլիկ եկեղեցու հոգեւորական Հայր Անտոնը: Ինչպե՞ս նրանց հետ գտաք համագործակցության եզրեր:

Թավշյա նախկին պաշտոնյաները «չվում են» տաք երկրներ

Կապերը ձեռք եմ բերել ժամանակի ընթացքում սոցցանցների միջոցով եւ այլն: Վահան Շիրխանյանի հետ ծանոթացել եմ Հայր Անտոնի միջոցով, մենք երկար զրուցել ենք ներքին եւ արտաքին քաղաքականության, Արցախի մասին: Իրականում ոչ մի կոնկրետ բան չենք ձեռնարկել, այլ զուտ խոսել ենք սոցիալական ծանր իրավիճակի, արցախյան խնդրի, արտագաղթի եւ այլ խնդիրների մասին: Եվ այդ ամենը բերեց մի մտքի իմ կողմից, որ իսկապես մեր Հայաստանում թեկուզ մի փոքր պայքար, բայց պետք է լինի եւ ոչ թե զենքի, այլ մտքի, գաղափարի ուժով: Զենքը  երբեք չի կարող լինել նպատակ, այն պետք է օգտագործվի որպես ի պաշտպանություն, այլ ոչ թե հարձակման համար: Երբ ինձ կալանավորեցին, միշտ ասել եմ, որ երբեք հայի արյուն պատրաստ չեմ թափել, կրկնում եմ` ես չեմ թափի հայի արյուն: Արդեն բավականին զոհեր ունենում ենք, պետք չէ ինքներս մեզ կոտորենք, ես չեմ ուրախացնելու ոչ մի արտաքին թշնամու: Ես չեմ պատրաստվել դեմ գնալ ինչ-որ մի անձի, դա ինձ չի հետաքրքրել: Ինձ ընդդեմը չի հետաքրքրում, այլ` հանունը: Հենց այս գաղափարը պետք է լինի բոլորիս մեջ: Երբեք չպետք է պայքարենք ընդդեմ որեւէ անձի` լինի անցյալում, թե` ներկայում: Իմ կարծիքով` շատ խելացի մարդիկ կան` ե՛ւ մտավորականներ, ե՛ւ քաղաքական գործիչներ, որոնք կարող են միավորվել այդ մտքի շուրջ: Ընդ որում` նրանք ե՛ւ իշխանության մեջ կան, եւ, իհարկե, ընդդիմության:

Արթուր Վանեցյանի հայտարարությունը բավականին լարված ու բուռն է ընդունվել. «Փաստ»

«ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԱՐԵԼ, ԱՆԳԱՄ ԾԱՄՈՆ ԳՈՂԱՑԱԾ ՉԿԱՄ»

– Պարոն Վարդանյան, Ձեր շուրջն էին քաղաքականության մեջ թրծված մարդիկ, եւ բոլորը շատ արագ հայտնվեցին ազատության մեջ, իսկ Դուք դարձաք քավության նոխազ: Չէի՞ք մտածում, որ Ձեզ կարող են օգտագործել:

Միգուցե եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են ինձ օգտագործել իրենց նպատակների համար, բայց այդ մարդիկ շատ սխալվել են: Իրականում ես երբեք թույլ չեմ տա ինձ օգտագործել, երբե՛ք չեմ օգտագործվի: Ինչ վերաբերում է քավության նոխազ լինելուն, մեկը պետք է դառնար: Եթե կա միտք, գաղափար, պետք է ինչ-որ մեկը այդ ողջ հարվածը վերցնի իր վրա: Հասկանում եմ, որ ինձ փնովեցին, ձեռք առան, անգամ հումորային հաղորդումներում ինձ ներկայացնում էին ստոր հանցագործ: Մինչդեռ ես կյանքում հանցագործություն չեմ արել, անգամ ծամոն գողացած չկամ: Միակ թուղթը, որ կցված է իմ գործում, եղել է այն, որ ես Իսպանիայի Թագավորությունում մեկ անգամ տուգանվել եմ մեքենան արագ վարելու համար: Հարցում են արել Իսպանիա, եւ միակ թուղթն է, որ ստացել են:

Նույն օլիգարխը վաղը Փաշինյանից՞էլ է բողոքվելու. Վահան Բաբայան

Ի դեպ, Իսպանիայի մասին. Դուք եկել եք դրսից, Հայր Անտոնը` Ավստրալիայից: Եվ կային վերլուծություններ, որ Ձեր ծրագրերը կարող են դրսից թելադրված, ֆինանսավորված լինեին: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես տեր չունեմ, իմ տերն Աստված է: Իսկապես չկա դրսից որեւէ հետք: Այդ գումարը, որի մասին խոսում են, կեսը իմն է եղել: Իսկ գումարային միակ աջակցությունը եղել է Հայր Անտոնի կողմից: Ես ոչ մեկի կողմից չեմ թելադրվել, ոչ մեկն ինձ ուղղություն ցույց չի տվել, լսել եմ իմ ազգին, թե ինչպես են մարդիկ տրտնջալով գոյատեւում

Ինչպե՞ս է կոչվելու Արթուր Վանեցյանի կուսակցությունը.«Փաստ»

«ԵԹԵ ՓՈՇՄԱՆԵՄ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ»

– Դուք համաներման տակ չընկաք, թեպետ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն առաջարկել էր ներառել Ձեր անունը: Մինչդեռ այդ ժամանակ ազատության մեջ հայտնվեցին մարդիկ, որոնց ձեռքերն արյունոտ էին...

Հետեւել եմ այդ քննարկմանը, զարմացած էի: Հետո ինձ ասացին, որ կան մարդիկ ներկայիս իշխանության միջին օղակներում, ովքեր, չգիտես ինչու, դեմ էին ինձ: Զարմացած էի իսկապես, եթե այսօր հեղափոխություն է տեղի ունեցել, ինչո՞ւ են ինձ մեղադրում հեղափոխություն նախապատրաստելու մտադրություն ունենալու մեջ, եւ դրա հետ մեկտեղ ես բանտում եմ գտնվում: Հիասթափված էի, խենթացած: Կային մարդիկ, ովքեր նախկին իշխանության կողմնակիցներ էին եւ բանտում էին, անգամ նրանք ազատվեցին: Մտածում էի` մի՞թե իսկապես հեղափոխություն է տեղի ունեցել: Սեղմում էի ատամներս ու փորձում դիմանալ: Եթե լինեին նախկինները, կհասկանայի, որ իրենք մեղադրում են, թե իրենց դեմ եմ ցանկացել դուրս գալ, բայց հիմա ինչո՞ւ, իմաստը չէի կարողանում հասկանալ: Բանտում արյուն էի հետ տալիս, 15 օր չէի կարողանում հաց ուտել, ոչ թե նրա համար, որ չէի ուզում, այլ չէի կարողանում, լրիվ ջրազրկվել էի: Ինձ կիսամեռ վիճակում տարան հիվանդանոց, փաստաբաններիս, հարազատներիս, բոլորին մի հարց էր հուզում` լավ էս մարդուն ինչի՞ համար եք բանտում պահում:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԱՐԱՄ Ա-Ի ՀԵՏ ԼՈՒՍԱՆԿԱՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Երբ հետադարձ հայացք եք նետում, կա՞ այսօր ափսոսանք, որ հնարավորության դեպքում այդպես չէիք վարվի:

Հեշտ է փոշմանել, բայց տարիների ընթացքում բոլոր հիշողությունները դառնում են լավը, վատ հիշողությունները` նույնպես: Եթե փոշամանեմ, միեւնույնն է, ոչինչ չի փոխելու, եթե վախենամ, անհանգստանամ, միեւնույնն է, ինձ օգուտ չի տալու: Եղել է այն, ինչ եղել է: Եվ փառք Աստծո, որ ունենք այն, ինչ ունենք: Մենք դեռ պետություն ունենք, ազգ ենք, որն ինքնիշխան է, եւ կարող ենք ապացուցել բոլորին, որ դուք չեք գծելու մեր սահմանները, դուք չեք որոշելու ինչպես պետք է ապրենք...

Վանեցյանի «լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА