o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.11.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի, տարօրինակ, նույնիսկ «գժական» պետք է որակել այն, ինչ կատարվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր Օրբելի կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: Ղազախստանի քաղաքացի այդ կիրթ, հայրենասեր եւ բարեխիղճ երիտասարդը Օրբելի կենտրոնի եւ հայ-ռուսական համալսարանի կողմից գործուղվել էր Տաջիկստան` մասնակցելու միջազգային գիտաժողովին: Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստան վերադառնալիս նրանք օդանավակայանում առանց որեւէ բացատրության արգելել են մուտք գործել ՀՀ, ձեռքից խլել կեցության վկայականը եւ արտաքսել Ռուսաստան: Փաստորեն, զազրելի մեթոդով երկրին միանշանակ օգտակար մասնագետին վռնդել են երկրից: Դե, թավշոներին այդ նույն Օրբելի կենտրոնում, երեւի թե, պետք են ոչ թե մասնագետներ, այլ` ֆեյքաբույծներ եւ զազրելի հայհոյախոս ու ստախոս քարոզչական աղբ արտադրողներ:

ԶԱՐՄԱՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալի անկեղծությամբ բացատրեց, թե ինչպես է վարվում հարկատուների փողերի հետ. «ՀՀ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին»: Թե ինչպես է նա պետական գանձարանը վերածել իր ընտանիքի դրամապանակի, եւ ինչպես են նույնն անում նրա թիմակիցները, թերեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց զարմանալի բան բացահայտվեց Երեւանի քաղաքապետարանի ավագանիում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին նիկոլականները Տարոն Մարգարյանին անվանում թալանչի, քանզի քաղաքային նստարանները ձեռք էին բերվում 160 հազար դրամով: Իսկ ի՞նչ գնով են ձեռք բերում հիմա` 164 հազար դրամով: Այստեղից մի զարմանալի հետեւություն` կամ իրենք էլ են կոռումպացված, կամ Տարոնը կոռումպացված չէր: Դե, եթե հաշվի առնենք, որ Նոր տարվա համար մտադիր են ծախսել 325 մլն դրամ, մինչդեռ Տարոն Մարգարյանի օրոք Նոր տարվա ծախսը երբեք չէր գերազանցում 50 մլն դրամը: Դե հիմա ընթերցողը թող ինքն ասի, թե ով է կոռուպցիոներ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ զարմանալի, սադիստական դաժանությամբ է վարվել Նիկոլի հետ: Նա տարել է զուգահեռներ Բուլգակովի վեպի հայտնի Շարիկովի հետ, որը մշտապես, հիշելով իր շնական բնույթը, ընկնում էր կատուների հետեւից. «Ինչպես որ Շարիկովն էր սրտով զգում ու մարդկանցից լավ իմանում, թե որտեղ կլինեն կատուները, այնպես էլ պաշտպանյալն է հայտնվում այնտեղ, որտեղ ավտոյի «կուզով» կա: Լավ կլինի, իհարկե, որ «կուզովները» հավաքվեն բակերից կամ դաշտերից, բայց մոլագարության հասնող ցանկությունը եւ «Քանի դեռ ավտոների կմախքները չեն հավաքվել, մենք այսինչը չենք ունենա, այնինչը չենք ունենա» բանաձեւի անընդհատ կրկնությունը նշանակում են, որ դա սեւեռուն գաղափար է դարձել պաշտպանյալի մոտ: Շարիկովն ուզում էր խեղդել կատուներին, ինչը նրա մոտ բնազդի մակարդակով էր: Պաշտպանյալն էլ ուզում է ամեն գնով «խեղդել» ավտոմեքենաների ժանգոտած «կուզովները»: Իսկ այդ դաժանության առիթը Նիկոլի` ժանգոտ «կուզովի» հետ վերջին սելֆին էր:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА