o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

19.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպեց հայագիտական ուղղությունների դասախոսների ու գիտնականների հետ եւ կրկին խոսեց սպառնալիքի լեզվով ու «հաթաթա» տալու ոճաբանությամբ: Անդրադառնալով բազմաչարչար «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագծին, ըստ որի, բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» եւ «Հայոց պատմությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ` նախարարն ասաց, թե բուհերի ամփոփ որեւէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության եւ Հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել. «Ես այսօր խնդրել եմ եւս մեկ անգամ այդ փաստաթղթերը նայել: Մեզ այդ հարցի հետ կապված եկել են պատմության ֆակուլտետի դիտարկումները: Բանասիրականից ոչինչ չենք ստացել»: Հետո էլ «մուննաթ» եկավ դասախոսների վրա, թե մեկ այլ կարեւոր դրույթ որեւէ մեկը չի նշել. «Որեւէ մեկդ չնշեց, որ հայերենի քննությունը օրենքի նախագծով պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար, բա ինչի՞ չէիք պայքարում, որ չհանեին»: Սակայն կուլմինացիան առջեւում էր. դասախոս Ռիտա Սաղաթելյանի` ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքրոջ դիտարկանն արձագանքելով` Ա. Հարությունյանը պայթեց. «Կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բարդ գործընթաց է, բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը: Հիմա մենք հարցումն արել ենք, կստանան նաեւ պատասխանները»: Ռիտա Սաղաթելյանը շեշտեց, որ ինքը խոսում էր հայոց լեզվի մասին, բայց ԿԳՄՍ նախարարը հորդորեց չընդհատել:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА