o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ

19.11.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ

Վերջին օրերին բավականին բուռն ներքին խժդժություններ սկսվեցին միանգամից մեր երկու հարեւան երկրներում՝ Իրանում եւ Վրաստանում: Այդ գործընթացները ցուցաբերում են էլ ավելի ակտիվացման միտում, եւ, հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանի՝ դեպի արտաքին աշխարհ տանող երկու ուղղությունների մասին է, բնականաբար, մենք եւս մտահոգվելու առիթ ունենք:

ՎՐԱՑԱԿԱՆ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԱՐՄԱՏՆԵՐԸ ԽՈՐՆ ԵՆ

 

ՄԵՐ ՍԱՀ­ՄԱՆ­ՆԵ­ՐԸ ՎՏԱՆԳ­ՎԱ՞Ծ ԵՆ

Այս­պի­սով, ի՞նչ է կա­տար­վում: Սկսենք Իրա­նից: Այս­տեղ զանգ­վա­ծա­յին ակ­ցի­ա­նե­րի առիթ դար­ձավ բեն­զի­նի ներ­քին գնե­րի թան­կաց­ման մա­սին որո­շու­մը: Ար­դյուն­քում, մեծ ու փոքր հան­րա­հա­վաք­ներ եւ իրա­վա­պահ­նե­րի հետ բա­խում­ներ սկսվեց մոտ 93 քա­ղա­քում, այդ թվում՝ մայ­րա­քա­ղաք Թեհ­րա­նում: Ար­դյուն­քում, երեկ­վա դրու­թյամբ, ըստ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի, կար երեք տաս­նյա­կից ավել զոհ եւ հա­րյու­րից ավել վի­րա­վոր­ներ, նա­եւ իշ­խա­նու­թյուն­նե­րը երկ­րի մեծ մա­սում ար­գե­լա­փա­կել են ին­տեր­նե­տը: Ցու­ցա­րար­ներն էլ իրենց հեր­թին հրկի­զում են բան­կեր, խա­նութ­ներ, մե­քե­նա­ներ, շի­նա­րա­րա­կան եւ կեն­ցա­ղա­յին աղ­բով ար­գե­լա­փա­կում են փո­ղոց­նե­րըԻ դեպ, աղ­բով փո­ղոց­նե­րի ար­գե­լա­փա­կու­մը նա­եւ Վրաս­տա­նի այս հեր­թա­կան ակ­ցի­ա­նե­րի ընդգծ­ված դե­տալ­նե­րից մեկն էր. նա­խօ­րե­ին վրա­ցի ցու­ցա­րար­ներն էլ իրենց հեր­թին էին աղ­բե բա­րի­կադ­ներ կա­ռու­ցում դե­պի խորհր­դա­րա­նի շենք տա­նող փո­ղոց­նե­րի վրա: Վեր­ջա­պես հի­շեց­նենք, որ հա­յաս­տա­նյան «հե­ղա­փո­խու­թյան» ժա­մա­նակ Սա­նի­թե­քի աղ­բա­ման­նե­րը նա­եւ այս­տեղ էին դար­ձել բա­րի­կադ­նե­րի կա­ռուց­ման եւ փո­ղոց­նե­րը փա­կե­լու հա­մար: Իսկ դա ակ­նարկ է նույն «տեխ­նո­լո­գի­ա­կան լու­ծում­նե­րի», այ­սինքն՝ նա­եւ նույն մի­ջամ­տող ար­տա­քին ու­ժե­րի առ­կա­յու­թյան մա­սին: Մեկ այլ նմա­նու­թյուն եւս կա՝ ամե­րի­կյան մի­ջամ­տու­թյու­նը: Իրա­նի պա­րա­գա­յում այդ մի­ջամ­տու­թյու­նը բա­վա­կա­նին կոշտ էր, այն էլ՝ ան­ձամբ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պե­ո­յի մա­կար­դա­կով: Ընդ որում, պետ­քար­տու­ղա­րը, քննա­դա­տե­լով իրա­նյան «հե­ղա­փո­խա­կան» ու­ժե­րի նկատ­մամբ իշ­խա­նու­թյուն­նե­րի քայ­լե­րը, ան­գամ բա­ցա­հայտ աջակ­ցու­թյուն խոս­տա­ցավ. «Ես ու­զում եմ դի­մել Իրա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը ձեզ հետ է»: Բայց ասել, թե նման խոս­տում­ներն էֆեկ­տիվ կլի­նեն Իրա­նի կար­գի երկ­րում «հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կի» հաս­նե­լու հա­մար, մի­ամ­տու­թյուն կլի­ներԻսկ ահա վրա­ցա­կան հեր­թա­կան «հե­ղա­փո­խու­թյան» նկատ­մամբ ար­ձա­գան­քը, ճիշտ է, ավե­լի մեղմ էր, ընդ որում, ոչ թե պետ­քար­տու­ղա­րի, այլ ամե­րի­կյան դես­պա­նի մա­կար­դա­կով, Վրաս­տա­նում Եվ­րա­մի­ու­թյան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը, սա­կայն դրա տակ էլ կար պարզ նկատ­վող ճնշում պաշ­տո­նա­կան Թբի­լի­սիի նկատ­մամբՆախ նշենք, որ վրացական այս նոր խժդժությունների առիթ դարձավ խորհրդարանում նոր՝ ամբողջությամբ համամասնական խորհրդարանական ընտրակարգի արագ անցնելու նախաձեռնության տապալումն ու գալիք տարի արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ հարցն օրակարգ եկավ նախորդ՝ վրացական ամառային «հեղափոխության» ժամանակ, որը սկսվեց` որպես ընդգծված հակառուսական ակցիա եւ ավարտվեց նշված հարցը քննարկելու պայմանավորվածությամբ: Եվ ահա այն խորհրդարանում, չստանալով անհրաժեշտ թվով ձայներ, տապալվեց: Այսինքն, ամեն ինչ Արեւմուտքի այդքան քարոզած դեմոկրատիայի սահմաններում էր: Չնայած դրան, միանգամից ընթացքի մեջ դրվեց միտինգային ճնշումները: Իսկ ահա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտոնական ներկայացուցիչները, որոնք պետք է ընդունեին նշված օրինագծի տապալումը՝ որպես դեմոկրատական քվեարկության արդյունք, հիմա կողմերից պահանջում են՝ «երկխոսություն սկսել՝ իրավիճակից ելք գտնելու համար»: Բնականաբար, նաեւ պարզ ակնարկում են, թե որն են համարում այդ ելքը՝ «դեմոկրատաբար» տապալված նախագիծը ետ բերել օրակարգ՝ «որպես վրացական ժողովրդավարության կարեւոր քայլ»:

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է՞Լ ՁԱԽՈՂՎԵՑ

 

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ» ՇԱՆՍԵՐԸ ՓՈՔՐ ԵՆ

Սա ընդհանուր ֆոնն է, որը ստեղծվել է մեր երկու հարեւան երկրներում: Սակայն նաեւ դժվար չէ կռահել, որ այս ամենի տակ խորը հիմքեր կան, որոնք դժվար չէ տեսնելԻ՞նչ վիճակ էր մինչ այս Իրանում: ԱՄՆ-ն, թեեւ այս երկրի նկատմամբ գործի էր դրել պատժամիջոցային ողջ զինանոցը, սակայն ոչ մի հարցում Թեհրանից զիջողությունների չհասավ: Ակնհայտ է, որ հազիվ թե էֆեկտիվ լինի մինչեւ իսկ ռազմական հարվածի տարբերակը, հաշվի առնելով նաեւ, որ դրա հավանականությունը նաեւ  Սիրիայում ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակն է գործնականում նվազագույնի հասցնում: Մնում է Իրանի ուղղությամբ ճնշումների «հեղափոխական» տարբերակը: Սակայն սա ավելի շատ հուսահատ փորձի է նմանվում, քանի որ այս երկու-երեք օրերը ցույց տվեցին, որ Թեհրանը նման սցենարով զարգացումներին եւս միանգամայն պատրաստ է. պարզապես դիմեցին Իրաքին՝ սահմանը փակելու խնդրանքով՝ դրսից հակաիրանյան ուժերի ներհոսքը կանխելու համար արագորեն «հավաքեցին» «հեղափոխության» առաջնորդներին, ու լարվածությունն էլ անմիջապես սկսեց նվազելԲայց ահա Վրաստանում պատկերն այլ է: Նկատենք, այս երկրում իրադարձությունները վերջին ժամանակներս բավականին հետաքրքիր ընթացքի մեջ են: Թեեւ իշխող «Վրացական երազանքը» պաշտոնապես համարվում է Արեւմուտքի կողմից ընդունելի, սակայն նաեւ նկատելի է դարձել ՌԴ-ի ուղղությամբ ակտիվացող շարժը: Հատկապես ամառային դեպքերից հետո, որին հաջորդեց ռուս զբոսաշրջիկների Վրաստան այցի կտրուկ անկումն, ու միայն դրա հաշվին վրացիները կրեցին հսկայական կորուստներ: Դա Թբիլիսիի համար դարձավ այն ահազանգը, որ ՌԴ-ից նաեւ տարբեր այլ խողովակներով եկող եկամուտները կարող են կտրուկ դադարեցվել, իսկ ահա ամեն մի ցենտի հաշիվը լավ իմացող Թրամփը ոչ մի դեպքում ԱՄՆ-ի հաշվին այդ կորուստները չի փոխհատուցելու: Ճիշտ է, փոխարենը նորից խոսակցություններ սկսվեցին Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմ վերցնելու մասին, բայց դե նման խոսակցություններին վրացիներն արդեն վաղուց են վարժվել: Արդյունքում, իրավիճակը հասավ նրան, որ անգամ «խեղճ» ԼԳԲՏ-ները չէին կարողանում իրենց այլանդակություններն առաջվա գերազատությամբ քարոզել երկրում. նրանց պարզապես սկսեցին «քացու տակ» առնել, ընդ որում՝ իրավապահների, այսինքն՝ պետության բավականին պասիվ եւ դրանով էլ խրախուսող հայացքի ներքո: Արդյունքում, եթե արագորեն չիրականացվի նոր, այս անգամ՝ «Երկնագույն հեղափոխություն», ապա դժվար է ասել, թե նախ՝ դեռ ամուր արմատներ ունեցող վրացական պահպանողականությունն ինչ արագությամբ ֆինանսականից զատ նաեւ բարոյահոգեբանական հայացք «արեւմտյան արժեքներից» կտեղափոխի դեպի ռուսական «հետամնացություն», եւ երկրի փաստացի ղեկավար ու դեռ ԱՄՆ-ի աչքին «դեմոկրատի» կերպարով ներկայացող Իվանիշվիլին իր հերթին ինչ արագությամբ պետության պաշտոնական քաղաքականությունը եւս շուռ կտա նույն ուղղությամբ: Ընդ որում, հիշատակված ԼԳԲՏ-ների ծեծը եկավ հուշելու, որ այդ ուղղորդման տեմպերն էապես արագացել ենԱյսպիսով, թեեւ Վրաստանում ամերիկյան դեսպանատունը փորձում է չեզոք դիրքերից ներկայանալ, սակայն նոր ընտրական մեխանիզմին ցուցաբերված աջակցությունով ի ցույց դրեց, որ վրացական հերթական իշխանափոխությունը դարձել է միանգամայն ցանկալի: Այլ հարց, թե կա՞ դրա ռեալ հնարավորությունը: Նախ, թեեւ այս օրերին խորհրդարանի շենքն արգելափակած միտինգավորները փորձում են առավելագույնս ագրեսիվ կերպարով ներկայանալ, սակայն ունեն մեկ լուրջ խնդիր՝ նրանք, ինչպես նաեւ «Գրուզինֆո»-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին է նշում, հանրության կողմից ընկալվում են` որպես ԼԳԲՏ-ական «Երկնագույն հեղափոխություն» իրականացնողներ: Որոնք, ճիշտ է, ունեն արտաքին աջակցություն ¥այդ թվում՝ Սահակաշվիլու կողմից¤ եւ իշխանական, քարոզչական համակարգում որոշակի դիրքեր, սակայն ոչ էական մարդկային ռեսուրսներ: Արդյունքում, ինչպես ամառային հեղաշրջման փորձի ժամանակ, այնպես էլ այս նոր ելույթներին 10 հազարանոց զանգված անգամ չեն հավաքում: Սա նաեւ հուշում է, որ չկա նաեւ ամերիկյան հսկայական ֆինանսական աջակցություն՝ վարձու միտինգավորներով հրապարակները լցնելու համար: Մյուս կողմից, ճիշտ է, մի քանի պատգամավոր լքեց «Վրացական երազանքը», սակայն հիմնականում այս կառույցի «արեւմտյան արժեքների» կրողները, եւ դա ուժերի բաշխվածության վրա չի ազդումԱրդյունքում: Եթե վրաց-իրանական այս խժդժությունների միջոցով Վաշինգտոնը փորձում է ՌԴ-ի դիրքերի արագ եւ արդեն անկասելի ամրապնդումը Վրաստան-Իրան ընդհանուր աշխարհաքաղաքական ուղղությամբ, ապա կարծես թե այդ փորձը բավականին թույլ է: Ընդ որում, նաեւ կան հարցականներ, որ Սպիտակ տունն իրականում ունի նման ծրագրեր: Հակառակ դեպքում պետք է որ գոնե վրացական նոր «հեղափոխության» համար լուրջ միջոցներ հատկացվեին, սակայն գոնե նախնական փուլում զգացվում է միայն բավականին զգուշավոր քաղաքական աջակցություն, այն էլ՝ դեսպանի մակարդակով ¥ում ցանկացած պահի կարելի է խաղից հանել¤: Բայց փոխարենը ներամերիկյան հարթակում, այն էլ՝ սպասվող նախընտրական լարվածությունների ֆոնին Թրամփը կարող է այս թույլ փորձն էլ ներկայացնել` որպես Իրանին պատժելու եւ վրացական «դեմոկրատիայի կղզյակը» պաշտպանելու մեծագույն ջանքերԻնչ վերաբերում է մեր հայաստանյան ԼԳԲՏ-մոլերին, ապա նրանք երեւի լավ կանեն, որ ավելորդ տեղը չոգեւորվեն: Իրավիճակի կտրուկ փոփոխություն նրանց ցանկալի հունով տարածաշրջանում կարծես թե չի լինելու:

Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА