o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

19.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

Մինչ «ժողվարչապետը» «սիրելի ժողովրդին» զբաղեցնում էր տարատեսակ շոուներով` բազմակի օգտագործման տոպրակներով գնումներ կատարելով, ավտոմեքենաների ժանգոտված կմախքների ֆոնին նկարվելով եւ ավետարան ցիտելով, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ բավականին շատերի ուշադրությունից վրիպեց: «Կրակոտ հեղափոխական» Դավիթ Սանասարյանը ոչ ավել-ոչ պակաս խոսեց 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրակեղծիքների մասին:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ-Ի ՈՉ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԻՄՔ 

Սանասարյանը ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց Ալեն Սիմոնյանի օգտին եւ ի վնաս իրեն կատարված ընտրակեղծիքների մասին, որոնք ընդգրկում էին վարչական ռեսուրսի լայնագույն կիրառում, քրեական հեղինակությունների օգտագործում, ընտրացուցակների հետ մանիպուլյացիաներ: Նիկոլի ընդդիմադիր ժամանակների` «հանցավոր ռեժիմին» ուղղված մեղադրանքների «ջենտլմենական հավաքածուում» պակասում էր միայն ընտրակաշառքը: Բայց փոխարենը Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ոչ պաշտոնապես Ալեն Սիմոնյանի շտաբի պետն էր Արթուր Վանեցյանը, ով եւ այդ ամենը կազմակերպել էրԹե ինչու է Սանասարյանը այդ ամենը հիմա հանում ջրի երես, բավականին պարզ ու հասկանալի է: Չէ՞ որ հենց Արթուր Վանեցյանի ձեռամբ էր նա ներգրավվել որպես մեղադրյալ` խոշոր ու խայտառակ կոռուպցիոն գործում: Նաեւ ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել ԱԱԾ-ում` Արթուր Վանեցյանի դեմ կրիմինալ հայտնաբերելու նպատակով, Սանասարյանը անհաջող փորձել էր դատական կարգով  դադարեցնել իր պաշտոնի կասեցումը, բայց այդ ամենից առանձնապես բան չստացվեց: Եվ անձնական վրեժի նկատառումներով նա գնաց այնքան հեռու, որ գործնականում «ծախեց» ոչ միայն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, այլ` փաստացի քայլոների ամբողջ թիմին: Եվ քանի որ հեղափոխական էյֆորիան անցել է, հիմա գործնականում ամեն մի ընտրատարածքում կգտնվեն «աբիժնիկներ», ովքեր շահագրգռված կլինեն ջրի երես հանել «թավշյա» ընտրակեղծարարության ամբողջ կեղտոտ սպիտակեղենըՃիշտ է, 7-րդ գումարման ԱԺ-ի ոչ լեգիտիմությունը եւ 2018-ի արտահերթ ընտրությունների ապօրինի լինելու այլ գործոններ էլ կային: Այն է` անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունով, որի սահմանադրականությունը հաստատվեց Սահմանադրական դատարանում, ստացվում է, որ ԱԺ նիստը պարզապես ընդմիջվել է, բայց չի շարունակվել, եւ հիմա իրավաբանորեն այդ նիստն ավարտված չէ եւ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում է իր կամքից անկախ, իրեն ապօրինի պարտադրված ընդմիջման մեջ: Եվ հիմա էլ, շնորհիվ իր «հեղափոխական մարտընկերներին» իզութոզով հանձնած Դավիթ Սանասարյանի, նաեւ պարզվում է, որ արտահերթ ընտրությունները հնարավոր չէ որակել ազատ, արդար եւ օրենքի նորմերի պահպանումով անցկացված ընտրություններ: Եվ հիմա կամ այդ ընտրությունները պետք է որակվեն կեղծված, կա՛մ նախորդ իշխանությունների ընտրությունները ձերբազատվեն կեղծված լինելու անհիմն պիտակավորումից, քանզի մեխանիզմն ու տեխնոլոգիաները բացարձակապես նույնն էին: Իսկ իշխանափոխության մեխանիզմներից մեկն էլ կարող է լինել սահմանադրական կարգի տապալումը հաղթահարելու շրջանակում 6-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների վերսկսումը: Սակայն հնարավոր են եւ այլ տարբերակներ, ու իհարկե, նաեւ որոշակի մրցակցություն, թե ով պետք է վերցնի «փողոցում գցած» իշխանությունը:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԱՀՈՒ-ՍԱՐՍԱՓԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Բայց վերադառնանք Նիկոլի տարօրինակ շոուներին եւս: Այսպես, ցիտելով Ավետարանը, նա բաց թողեց իր ցիտածի կարեւորագույն հատվածը, ըստ էության, խմբագրելով Ավետարանը: Ահա նրա բաց թողած հատվածը. «14. Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Երեւի թե գիտակցաբար կամ ենթագիտակցաբար նա սարսափեց այդ հատվածից, որը, բառի բուն իմաստով, մարգարեական է իր հետագա ճակատագրի առումով, դրանով իսկ իրեն դրսեւորելով որպես աղանդի հիմնադիր: Քանզի հենց  աղանդապետերն են սրբագրում Սուրբ գիրքը: Բայց չմոռանանք եւ այն, որ Նիկոլը, վարչապետ չդառնալով, այդպես էլ մնացել է խմբագիր, եւ իզուր չէր, որ Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հռչակավոր հոդվածը վերնագրել էր «Երկիր «Հայկական ժամանակ»: Եթե մտքովն անցներ, որ Նիկոլը Ավետարան է սրբագրելու, ապա միգուցե, այդ քննադատական հրապարակումը վերնագրեր «Երկինք «Հայկական ժամանակ»: Սակայն երկնային գործերին խառնվելը, ժողովրդի խոսքով ասած, «շառ» գործ է, եւ Նիկոլը դրա տակ է մտնում սեփական կամքով: Եվ դրա շարժիչ ուժը վախն է: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բավականին ուշագրավ դիտարկում է ներկայացնում, որ Կառավարական առանձնատան վերանորոգման վրա ծախսված 1 մլն դոլարից ավել գումարից առյուծի բաժինը գնացել է անվտանգության ենթակառուցվածքներին: Նարեկ Սամսոնյանը որպես հնարավոր վարկած դիտարկում է հետեւյալը. «Ինչի՞ց կամ ումի՞ց է սարսափած ժողովրդի վարչապետ Փաշինյանը, ի՞նչն է նրան ստիպում անգամ վախենալ սեփական շողքից: Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը, որից ինքը «հերոսաբար ողջ կմնա», իսկ արդյունքում կկարողանա հիմնավորել տոտալ ռեպրեսիաները, թե իրական վտանգ է զգում, կամ միգուցե արդեն վախենո՞ւմ է իրեն ընտրած ժողովրդից: Համենայնդեպս, անզեն աչքով երեւում է Փաշինյանի սարսափահար հոգեվիճակը»: Ոչ պակաս սարսափահար հոգեվիճակում է եւ թիմը: Այսպես, «Վերնատուն» ակումբի համաժողովից հետո ամբողջ քարոզչամեքենան, ներառյալ Հ1-ը, լծվել է այդ համաժողովը պիտակավորելու, դատափետելու, այդտեղ դավադրություն փնտրելու գործին: Բանը հասել է Հ1-ի պաշտոնական կայքում անգամ ծաղրանկարի հայտնությանը, իսկ թե եթերում ինչպիսի կեղտոտ քարոզչություն է վարվել հարկատուի փողերով` էլ դու սուս: Այդպիսի բան եղել է մեկ էլ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ  Հ1-ում գործում էր ընդդիմությանը ծաղրող «Ժամանակաչափ» հաղորդաշարը, որը ժողովուրդը կնքել էր «Ժամանակահաչ»: Բայց էլ ավելի սարսափելի է պատկերը համացանցում: Մի կողմ թողնենք, որ պաշտոնյաներին են լծել հակաքարոզչությանը, իսկ երբ մտնում ես «թավշյա» գենապղծված բոհեմի ֆեյսբուքյան էջերը, ապա ահուսարսափն այնքան է թանձրացած, որ դրա գարշահոտից փրկվելու համար հակագազի կարիք է զգացվում:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

ՁԱԽՈՂԱԿ «ԿՈԴԱՓՈԽԻՉԸ»

Իհարկե, «Վերնատունը» կարող է լինել իշխանությունը վերցնելու տարբերակներից մեկը, եւ, ի դեպ, նիկոլական քարոզիչները դա ներկայացնում են որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հարթակ: Բայց իրականում այնտեղ հավաքված են ընդդիմադիր ամբողջ սպեկտորը, բացի ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից: Խոշոր հաշվով, եթե ԱԺ-ում առնետավազքը ծավալուն լինի, նույն ԲՀԿ-ն ԼՀԿ-ի հետ միասին կարող են հավակնել իշխանություն վերցնելու եւ նոր վարչապետ նշանակելու: Իսկ մինչ այդ, «ժողվարչապետը», ինչպես բանաձեւել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, զբաղված է հետեւյալով. «Փաշինյանը իրեն դրել է էն տղու տեղը, որը քիչ է քնցրել է մեր ազգին, մի հատ էլ փորձում է քնած ժամանակ կոդերը փոխի»: Եվ այդ «կոդափոխության» հարցում առանցքային դեր ունի արգահատելի «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը: Այսպես, ռոմանական բանասիրության ամբիոնի աշխատակից Անահիտ Մարգարյան-Անտոնյանի համոզմամբ. «Արայիկ Հարությունյանին հեռացնել նախարարի պաշտոնից, նշանակում է կիսով չափ տանուլ տալ հեղափոխությունը: Կգնա՞ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քայլին, չեմ կարծում»: Եվ անդրադառնալով կրթական ոլորտի խորհրդակցությանը, նա գրառում է կատարել, մասնավորապես. «Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետեւ կրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը»: Մնացյալ դեմագոգիան կարելի է եւ չկարդալ, պարզ է, որ առանցքային «կոդափոխիչը» հենց Արայիկ Հարությունյանն է: «Կոդափոխումն» էլ իրականացվում է ազգային ինքնության քայքայման եւ պղծության ուղղությամբ: Եվ, իհարկե, Նիկոլն ու նրա մերձավորագույն թիմը պետք է ահավոր վախենան, քանզի ազգապղծության հատուցումը շատ դաժան է լինելու:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА