o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ԱԱԾ-ն կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի համար, թող ինձ դատեն օրենքով սահմանված կարգով. Անդրանիկ Հովհաննիսյան

19.11.2019 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Եթե ԱԱԾ-ն կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի համար, թող ինձ  դատեն օրենքով սահմանված կարգով. Անդրանիկ Հովհաննիսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից  գործող «Օրբելի» կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆը,  ում ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 16-ին  սահմանապահները վերցրել են կացության վկայականը եւ առանց մեկնաբանությունների արտաքսել երկրից, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հայ ժողովրդին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝

Ցավով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը տարածում է կեղծ տեղեկություն այն մասին, որ իմ մուտքը դեպի ՀՀ փակ է այն պատճառով, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ անվտանգության համար։

Հայտարարում եմ, որ նշված տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առընչություն ունենալ իմ անձի հետ։

Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Այլապես, կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը իրականացնում է գործողություններ, որոնք ծառայում են ոչ թե Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, այլ մեր թշնամի Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերին։

Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին։

Ի դեպ՝ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս որեւէ պատասխան չի տվել Ղազախստանի դեսպանատան նոտային: Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը Ղազախստանի քաղաքացի է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА