o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիանալի եմ զգում ինձ «Ռոմայում», տեղափոխվեցի քանի որ չէի մտնում քանի որ ես չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ.Մխիթարյան

19.11.2019 15:08 ՍՊՈՐՏ
 Հիանալի եմ զգում ինձ «Ռոմայում», տեղափոխվեցի քանի որ չէի մտնում քանի որ ես չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ.Մխիթարյան

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերադարձել է ընդհանուր խումբ մարզումներին մեկ ամսից ավելի վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետո, հարցազրույց է տվել Four Four Two-ին՝ խոսելով իտալական ակումբ տեղափոխության մասին, տեղական ֆուտբոլի հրաշամանուկի և իր թիմակից Նիկոլա Ձանիոլոյի ներուժի մասին: Վերջինս դուբլ է ձևակերպել Հայաստանի դարպասը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի եզրափակիչ խաղում:

«Բարսելոնան» հիանալի թիմ էր, բայց կորցրել է հմայքը.Վենգեր

«Իմ գործակալ Մինո Ռայոլան ինձ ասաց տեղափոխության մասին սեպտեմբերի 1-ին, և քանի որ ես չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ, համաձայնվեցի: Ուրախ եմ այստեղ, այս ակումբը ու քաղաքը մեծ պատմություն ունեն: Այստեղ, ինչպես Հայաստանում, արևոտ է: Իտալացիները հետաքրքիր են ու ունեն նույն մտածելակերպը, ինչ հայերը: Հիանալի եմ զգում ինձ այստեղ, բայց չեմ ցանկանում պարզապես զբոսաշրջիկ լինել, պատրաստ եմ օգնել թիմին հասնել իր նպատակներին:

Փորձում եմ իտալերեն սովորել: Վնասվածքից հետո դադարեցրել էի, քանի որ կենտրոնացած էի ապաքինման վրա, բայց ազատ ժամանակ փորձում եմ աշխատել:

Ձանիոլո՞ն, նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, դրա համար նա ունի բոլոր որակները: Նա անցած տարի ճանաչվել էր Ա սերիայի լավագույն երիտասարդ խաղացող, որը նշանակում է, որ նա հիանալի աշխատանք է կատարել: Բայց դա բավարար չէ, նա ավելիին է ունակ: Նա մեծ տաղանդ ունի ու կարող է դառնալ լավագույնը»,-Corriere dello Sport-ն է փոխանցում Մխիթարյանի խոսքերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА