o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է պատասխանատուՙ ԲՀԿ-ական քաղաքապետը, թե՞ ՔՊ-ական մարզպետը

19.11.2019 15:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞վ է պատասխանատուՙ ԲՀԿ-ական քաղաքապետը, թե՞ ՔՊ-ական մարզպետը

Անվերջ խոսվում է Երևան քաղաքի մասին, մասնավորապես քաղաքի սովետական, կամ ավելի հին վերելակների առկայության խնդրի մասին։ Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն ՝ մարզերում վերելակների վիճակը մեղ ասած սարսափելի է։ Կոտայքի մարզի Աբվյան քաղաքի բնակիչները iravunk.com-ի հետ զրույցներում բողոքում են վերելակների հին և անպիտան լինելուց։ Բնակիչներi խոսքով գրեթե ամեն օր վերելակը առնվազն մեկ անգամ փչանում է ։Լինում են օրեր, երբ մարդիկ ժամերով փակված են մնում վերելակում, շատ հաճախ նաև երեխաներ։ Աբովյան քաղաքի մի շարք բնակչուհիներ անգամ նշեցին, որ երեխաներին թույլ չեն տալիս վերելակ նստել, քանի որ վտանգն անխուսափելի է։ Աբովյանում աղբահանության, ինչպես նաև քաղաքի մաքրության հարցը ևս առկա է։ Առնետներն ու խավարասերները վխտում են մուտքերում։ Ի վերջո ո՞վ է այս հարցով զբաղվում ԲՀԿ-ական քաղաքապետը, թե՞ ՔՊ-ական մարզպետը։

«Ժամանակ». Անհույս պայքարողը. Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ

Iravunk.com-ը փարձեց կապ հաստատել ՝ Աբովյանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի և մշակութային միջոցառումների կազմակերպման պատասխանատու Անի Կարապետյանի հետ, վերջինիս խոսքով՝ Աբովյան քաղաքը մնացյալ քաղաքների համեմատ լավ վիճակում է։ Քաղաքին պետք է վերաբերվել այնպես ինչպես, որ քո տանը կվերաբերվես։ Մեր զրուցակցի խոսքով՝ խափանումներ հնարավոր են, բայց աշխատանքներ են տարվում։ Եղել են դեպքեր, երբ ուշ գիշերով բնակիչը մնացել է վերելակում, անմիջապես ստանալով համապատասխան օգնություն։ Կարապետյանի խոսքով՝ հիմա ծառատունկ է Աբովյանում իրականացվում քաղաքը գեղեցկացնելու համար։

ՀԳ Ծառատունկն իհարկե լավ բան է, բայց արդեն փտած ու նեխած վերելակների ու աղբակույտերի կողքին մեղմ ասած այն չի երեւում: 

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА