o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն ինչից առավել ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզչի համար.Մանչինի

19.11.2019 14:48 ՍՊՈՐՏ
Ամեն ինչից առավել ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզչի համար.Մանչինի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը և խոսել Աբրահամ Խաշմանյանի մասին:

«Ամեն ինչից առավել ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզչի համար: Լսեցի, թե նա ինչ է ասել, և շատ եմ ցավում: Սա խաղ էր, որում մենք հիանալի հանդես եկանք: Կազմում կատարված փոփոխությունները ցույց տվեցին, որ պահեստային խաղացողները նույնպես շատ որակյալ են: Անընդհատ շարունակել գոլեր խփելը` դրական նշան է:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կխաղան Իռլանդիայում

Ուրախ ենք, որ խմբում հաղթեցինք բոլոր 10 հանդիպումները: Շատ դժվար է նման ցուցանիշի հասնել»,- 54-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում football-italia.net-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА